ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ադրբեջանցիները չեն ցանկանում առերեսվել հայ սահմանապահների հետ, մեր քաղաքացիները ինչու՞ պետք է ադրբեջանցի սահմանապահների հետ առնչվեն.քաղաքագետ 10/01/2022 16:51 | ԼՐԱՀՈՍ
Եթե Հայաստանը միջազգային հարթակներում չի խոսում արցախահայության ինքնորշման իրավունքից ու Արցախի անկախությունից, այս պարագայում, նորմալ է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ այլ երկրներ չեն ճանաչելու Արցախի անկախությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հ1-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ որևէ երկիր պատրաստ չէ ճանաչել Արցախ անկախությունը:
Լևոն Մնացականյանը շեշտում է՝ այս դեպքում միջազգային հանրության արձագանքը ավելի քան նորմալ է, քանի որ եթե այնտեղ ապրում են հայեր, իսկ ՀՀ-ն չի ճանաչում Արցախի անկախությունը, ապա խոսել մեկ այլ երկրի մասին, որ կճանաչի, ավելորդ է.
«Հստակ է, որ եթե դու տեր չես քո ունեցածին, մյուսները չեն վերցնելու ուրիշից քո ունեցածը ու հետ տան քեզ, այսինքն՝ եթե ՀՀ-ն այլ դիրքորշում որդեգրած լիներ Արցախի անկախության հետ կապված, միգուցե, որոշ երկրներ ևս աջակցեին Արցախի ինքնորոշման ու ապրելու իրավունքը»,-ասաց Մնացականյանը:
Նրա արձանագրմամբ՝ այս պահին ամեն ինչ կախված է հայկական կողմի դիրքորոշումից.
«Եթե այսպիսի լուծում պետք է լիներ, ապա հենց պատերազմի ընթացում միանշանակ պետք էր ճանաչել Արցախի անկախությունը»,-հավելեց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ հետո, երբ Ռուսաստանը փորձի որոշակի բաներ «քաղել» Ադրբեջանից, Արցախի հարցը կրկին դառնա օրակարգային, քանի որ պետք է լինելու ՌԴ-ին.
«Փաստացի Հայաստանը հրաժարվել է այդ հարցից, հետեւապես մնացած երկրների կողմից ճանաչումը իրատեսական չեմ համարում»,-ասաց զրուցակիցը:
Նիկոլ Փաշինյանը իր այդ հարցազրույցի ժամանակ նաև մեկ այլ կարևոր հայտարարություն էր արել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ճանապարհների իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա, որի դեպքում սահմանին լինի մաքսային և անձնագրային հսկողություն, սակայն ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ իրենց քաղաքացին առնչվի Հայաստանի մաքսավորի և սահմանապահի հետ: Փաշինյանը, որպես խնդրի լուծում, տեսնում է, որ սահմանին, օրինակ, ռուս սահմանապահ կանգնի:
Մեր հարցին՝ արդյո՞ք սա իրատեսական է և խնդրի լուծում կարո՞ղ է լինել, քաղաքագետն ասաց՝ «Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ոչինչ անիրատեսական չէ, ուստի նման սցենար հնաարվոր է, բայց դեռ վաղ է խոսել սրա մասին: Հարց է առաջանում՝ եթե ադրբեջանցիները չեն ցանկանում առերեսվել, մեր քաղաքացիները ինչու՞ պետք է առնչվեն ադրբեջանցի սահմանապահների հետ, սա նույնպես կարևոր է»,-ասաց Լևոն Մնացականյանը:
Ըստ նրա՝ այս առաջարկով երկու խնդիր է լուծում Փաշինյանը՝ Ռուսաստանին է հաճոյանում, տարածաշրջանում վերջինիս դիրքերն է ամրապնդում, նաև սահմանապահների հետ կապված հարցն է լուծում:
Փաշինյանը չէր բացառել, որ երկրների սահմանը հատելիս անձնագրերում կնիք չդրվի, այլ այս գործընթացն իրականացվի էլեկտրոնային կերպով արվի:
Լևոն Մնացականյանի խոսքով՝ այս ճանապարհները դիտարկվելու են որպես ազատ տնտեսական գոտիներն իրար կապող հանգույցներ, ուստի հնարավոր է, որ սահման հատելու իրավական գործընթացը էլեկտրոնային կերպով իրականացվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ