Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Եթե մեկը թուրքական գործակալ չէ, պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին 10/01/2022   15:41  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներն է քննադատել՝ տապանաքար համարելով Արցախի ինքնորոշման վրա։

Փաշինյանի հարցազրույցի այդ դրվագի վերաբերյալ Yerevan.Today-ը կարճ հարցազրույց է ունեցել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։

Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ասաց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։

Մադրիդյան սկզունքները և, ընդհանրապես, մինչև Ձեր նշած պերսոնաժի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ շատ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը: Մինչ նա, որևէ փաստաթղթով կամ սկզբունքով չի ենթադրվել հազարավոր զոհված տղաներ, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայեր, թշնամու պղծմանը թողնված հարյուրավոր սրբավայրեր, սկուտեղի վրա թշնամուն մատուցված Շուշի և Հադրութ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպցիա և ռմբակոծում, հաղթանակած բանակի ստորացում և շարունակվող հարյուրավոր զոհեր:

Բայց, Փաշինյանի գնահատմամբ, ըստ էության ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է տապանաքար, այլ Մադրիդյան սկզբունքները։

Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական մեծ ձեռքբերում էր, որով առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվում էր Արցախի ինքնորոշվելու իրավունքը և դա համեմատելու նույնիսկ փոքր եզր չունի այսօրվա վարչակազմի ստորագրված և ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերի հետ:

Կրկնեմ, եթե մեկը թուրքական գործակալ չէ, նա պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ բանակցային սեղանին՝ այս արհավիրքի փոխարեն:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց բանակցողին փոխելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտքին՝ ասելով, որ բանակցողի ֆիգուրը կարևոր է, և 1998 թվականին բանակցողը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողել։

Արցախը բանակցություններից դուրս թողնելու նրա սիրելի կեղծիքի մասին ներկայացնեմ մի քանի փաստ բանակցային գործընթացի ժամանակագրությունից 1997-1999 թվականներին.

1.           1997 թվականի փետրվարին ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ բաղկացած Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից. նախկինում գործում էր համանախագահության այլ ձևաչափ, որի կազմում էին Ռուսաստանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

2.           Միջնորդների եռյակի առաջին խորհրդակցությունները՝ առանց հակամարտության կողմերի մասնակցության, տեղի են ունեցել փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին Փարիզում: Այդ խորհրդակցություններում քննարկվել է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը։

3.           1997 թվականի ապրիլի 1-4 -ը կայացել է հակամարտության կողմերի մասնակցությամբ վերջին բանակցությունները, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտությանը»(челночная дипломатия) անցնելու մասին։ Ըստ էության, համանախագահները հրաժարվել են կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափից՝ դրա անարդյունավետության պատճառով։ Այդ հանդիպմանը չի հաջողվել անգամ հակամարտության կողմերին նստեցնել ավանդական ընթրիքի սեղանի շուրջ։

4.           «Մաքոքային դիվանագիտության» շրջանակներում 97-ի ապրիլից մինչև 99-ի վերջը եռյակն այցելել է տարածաշրջան 8 անգամ. եղել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում և հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ համանապագահների այցերը Արցախ և բանակցությունները Արցախի նախագահի հետ կրել են մշտական բնույթ, իսկ Փաշինյանի օրոք եղել է զրո նման այց:

5.           Նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 99 -ի ապրիլի 1-ին՝ Ելցինի նախաձեռնությամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում:

6.           Հիշեցում՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարձել է 98-ի ապրիլին։

7.           Այսպիսով՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը դադարեցվել էր դեռևս 1997 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ շաբաթ է՝ ինչ հանդիսանում էր Հայաստանի վարչապետ։ Սակայն միջնորդների այցելությունները Ստեփանակերտ և ԼՂՀ Նախագահի հետ պարտադիր հանդիպումներն ընդգծում էին Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ ընկալելու փաստը։

Սրանք փաստեր են որոնք համադրելով մեր հայրենակիցները, վստահ եմ, կարող են ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին:

Բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որ 1996 թվականին և 1997 թվականին բարձրաստիճան պաշտոնյաները (Ալիկ Արզումանյան, Ժիրայր Լիպարիտյան և ալն) հայտարարում են, որ Ադրբեջանի պահանջով արդեն անցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատին, ինչի վառ ապացույցն է առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության տասնյակ հանդիպումները, որ տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:

Պարոն Միկոյան, այս փաստերը մեկ անգամ չէ, որ ներկայացրել եք դուք, քաղաքագետներ, վերլուծաբաններ, բանակցություններին մասնակիցները և փաստերին տիրապետողները։ Այդ դեպքում, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը անընդհատ փաստերին հակառակ բաներ պնդում։

Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ  լինի և հակամարտության պատմությունը սերտած լինի Ալիևից, կամ էլ ավարտված ստախոս լինի:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:43 11/07/2022  |  Դատական ռեպորտաժներԲացահայտելու եմ այս հանցավոր խմբի քաղաքական այլանդակությունները. Բագրատ Եսայանը՝ դատարանում (տեսանյութ)
17:54 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՌեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող
16:34 13/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱնթույլատրելի էր Բագրատ Եսայանին բերման ենթարկելն ու ձերբակալելը. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը
15:38 11/06/2022  |  ԼՐԱՀՈՍ90-ականների ձեռագիրն էր. Դաշնակցության դեմ ուղղված քայլ էր. Սերգեյ Հարությունյան
15:34 11/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱբսուրդի ժանրից էր. մնում էր Քենեդու սպանության ու Շուշին հանձնելու մեջ մեղադրեին. Բագրատ Եսայան
10:36 11/06/2022  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժել է Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդությունը
20:36 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍ«Լավ է, որ բերման ենթարկելիս Բագրատ Եսայանին չեն փռել ասֆալտին՝ հենց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության առջև». Ավետիք Իշխանյան
19:31 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍԲագրատ Եսայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
17:46 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍԲագրատ Եսայանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի. Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
17:14 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍԲագրատ Եսայանի ձերբակալությունն ուղղված է մամուլի ազատության դեմ. ՀԺՄ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը

Արխիվ

[]