Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայրենիքի հանդեպ հավասարաչափ դավաճան է նա, ով կհանդուրժի Նիկոլ Փաշինյանի այդ դավադիր ծրագիրը․ Դավիթ Գալստյան 10/01/2022   21:22  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանը բացում է խաղաքարտերը։ Մենք այսօր առնչվում ենք փաստի հետ, որ նա ձեռքերը լվանում է Արցախի խնդրից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե ԼՂ խնդրի շահառուն ԼՂ ժողովուրդն է՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց սահմանները։

«Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին եւ մենք բարձրաձայնեցինք, որ նա իրավունք չունի այդ նշաձողն իջեցնելու, Հայաստանից տարբեր պատգամավորներ ելույթներ ունեցան, թե ճիշտ չենք հասկացել, նշաձողը չեն իջեցնում , այլ խոսում են այն մասին, թե, իբր, դա միջազգային հանրության պահանջն է: Փաշինյանի նախավերջին ելույթից հետո մենք մեր մտահոգությունները հայտնեցինք ու Արցախից պատվիրակություն եկավ Հայաստան, տարբեր պաշտոնյաներ, սկսած Ալեն Սիմոնյանից, ամենաբարձր մակարդակով վստահեցնում էին, որ իրենք իրենց ձեռքերը չեն լվանում Արցախից, այլ ընդհակառակը, պատրաստ են կանգնել Արցախի կողմից ընդունվող ցանկացած որոշման կողքին եւ կյանքի կոչել այն, սակայն տեսնում ենք, որ Փաշինյանը, գնալով ավելի շատ է բացում խաղաքարտերը ու փաստում, որ, այո՛, ինքը այսօր չի ցանկանում կամ հենց այդ նպատակով է իշխանություն ստանձնել, որ ձեռքերը լվանա Արցախից։ Մենք այսօր այդ փաստին ենք առնչվում»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, եթե Ադրբեջանը ճանաչի է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա։ Ըստ Փաշինյանի հայաստանը պատրաստ է այդ հիմքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,-ասել է Փաշինյանը։

Դավիթ Գլաստյանը շեշտեց՝ Արցախն ինքնորոշվել էր, իսկ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, մինչդեռ Փաշինյանի ստորագրությամբ խաթարվել է այդ անվտանգային համակարգը։ «Փաշինյանի ստորագրությամբ հանձնվել է Արցախի 75 տոկոսը։ Դավաճանության է հավասար այն, որ նա նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո հայտարարում է, որ Արցախն ինքնուրույն պետք է բանակցություններ վարի, այն դեպքում, երբ հենց նա է կործանել Արցախը, փլուզել է մինչեւ 2018-20թթ եղած մեր անվտանգային համակարգը»,-շեշտեց Դավիթ Գալստյանը։

Հարցին, արդյո՞ք այս քայլով Փաշինյանը Արցախի խնդրի պատասխանատվությունը չի փորձում թողնել Ռուսաստանի վրա, որի խախաղաղպահներն այսօր ապահովում են Արցախի անվտանգությունը եւ արդյո՞ք չի ստացվում, որ նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Դավիթ Գալստյանն արձագանքեց․

«Առաջին անգամը չէ, որ նա է մեղավորներ է փնտրում եւ փորձում է պատասխանատվությունը տեղափոխել ուրիշների վրա, դա նրա ոճն է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից, բայց այդ ամենի հեղինակն ու կյանքի կոչողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նա իր գործելաոճով Հայաստանում ապրող մեր հայրենակիցների մեջ վախի մթնոլորտ է սերմանում, գիտեք իր թեզերը, թե նախկիններն են մեղավոր կամ արցախցիները իրեն ձայն չեն տվել եւ այլն»։

Արցախի ԱԺ պատգամավորը հարցնում է Փաշինյանին՝ եթե արցախցիները քեզ ձայն չեն տվել եւ դու չէիր կարող խոսել Արցախի անունից, ինչու՞ հանձնեցիր Արցախի 75 տոկոսն ու 4 հազարից ավելի զոհ ավելացրեցիր Եռաբլուրում։ «Այս ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, նա փորձում է վախի մթնոլորտ սերմանել ժողովրդի մեջ եւ ներկայացնել իրավիճակն այնպես, թե ով էլ լիներ կաներ այն ամենը, ինչ ինքը անում է։ Դրանով նա փորձում է երկարաձգել իր իշխանությունը»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ԼՂ խնդրի հետ կապված չկա մի նախադասություն, որի մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ չլինի, Դավիթ Գալստյանն ասաց․«Ես չեմ կարող Արայիկ Հարությունյանի փոխարեն պատասխանել, նա պետք է ասի՝ տեղյա՞կ է, թե ՝ ոչ, բայց մեր քաղաքական ուժը, ես՝ որպես արցախցի, հայտարարել ենք, որ հայրենիքի հանդեպ հավասարաչափ դավաճան է նա, ով կհանդուրժի Նիկոլ Փաշինյանի այդ դավադիր ծրագիրը »։ Եզրափակելով` Գալստյանը շեշտեց՝ Հայաստանն ու Արցախը միեւնույն անվտագասյին համակարգում են եւ առանց Արցախի չկա Հայաստան ու առանց Հայաստանի չկա Արցախ։ Ինչ վերաբերում է ռուսական գործոնին, այն, պատգամավորի խոսքով, օժանդակող է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:06 28/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախահայությունը պետք է ոտքի կանգնի և պահանջի իր ինքնորոշման իրավունքը. դա է Արցախը փրկելու այս պահին ունեցած մեր միակ հնարավորությունը. Դավիթ Գալստյան
18:31 17/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախցի պատգամավորները ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներում շեշտել են՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագրում» պետք է շեշտվի, որ այն Արցախի հետ կապ չունի, հակառակ պարագայում այն կլինի անընդունելի
09:17 30/08/2022  |  ՄամուլԱրցախում հանրահավաք կանեն. «Հրապարակ»
16:29 29/08/2022  |  ԼՐԱՀՈՍՌուս խաղաղապահները երաշխավորել են նոր ճանապարհի անվտանգությունը, սակայն խուսափել են ասել՝ այն միջանցք է, թե ոչ. Հարցին միանշանակ պատասխան չեն տվել․ Դավիթ Գալստյան
15:09 21/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններն այսօր գործում են վախի մթնոլորտում․ վախենում են Ադրբեջանի սադրանքներից, Նիկոլ Փաշինյանից ․ մի կողմ դրեք կուսակցական դրոշներն ու միավորվեք գաղափարի շուրջ․ Դավիթ Գալստյան
12:12 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը կհանդիպի Արցախի խորհրդարանական ընդդիմության հետ
17:35 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքում հսկողությունը թուլացել է․ Բերձորից հանվել է խաղաղապահների կայանման կետը․ Դավիթ Գալստյան
18:03 12/08/2022  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր
23:06 10/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄինչև չլինի գրավոր եռակողմ փաստաթուղթ, որ միջանցքը տեղափոխվում է նոր կառուցված ճանապարհի շուրջ, իշխանությունները պարտավոր են ատամներով պահել Աղավնոն ու Բերձորը․ Գալստյան
10:02 10/08/2022  |  ՄամուլԴավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

Արխիվ

[]