ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուկրաինան մեզ բարեկամ երկիր չէ. ուկրաինական ֆոսֆորային ավիառումբերն էր Ադրբեջանը կիրառում Արցախում. Հայաստանն այլեւս պետք է ուղիղ պատասխանի՝ ճանաչում է հանրաքվեի արդյունքները, թե ոչ. Բալասանյան 10/01/2022 17:18 | ԼՐԱՀՈՍ
Աշխարհը փոխվել է եւ հնարավորություն չկա կոմպլեմենտար քաղաքականություն վարել, մի քանի աթոռի վրա նստել կամ մի քանի լարի վրա խաղալ՝ խուսափելով հարցի ուղիղ պատասխանից։ Այսինքն՝ Հայաստանը պետք է ուղիղ պատասխանի՝ արդյոք ճանաչո՞ւմ է Ուկրաինայի նախկին նահանգներում անցկացված հանրաքվեների արդյունքները։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Հիշեցնենք՝ այս շաբաթվա ընթացքում հանրաքվեներ անցկացվեցին Ուկրաինայի նախկին մի քանի նահանգներում՝ Խերսոնում եւ Զապորոժիեում, Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական հանրապետություններում։ Եթե Խերսոնում եւ Զապորոժիեում քվեաթերթիկը երկու հարց էր ներառում, որոնցից առաջինը՝ «Համաձա՞յն եք դուրս գալ Ուկրաինայի կազմից եւ դառնալ ինքնուրույն պետություն» եւ երկրորդը՝ «Համաձայն եք արդյոք մտնել Ռուսաստանի կազմի մեջ», ապա Դոնբասում այն մեկն էր, քանի որ Ռուսաստանը արդեն փետրվարի 24-ից առաջ ճանաչել էր Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։
««Այո» ասածների ամենացածր տոկոսը գրանցվեց Խերսոնում՝ 87 տոկոս, իսկ Զապորոժիեում այդ տոկոսը անցավ 90-ը։ Նույնը նկատվեց նաեւ Լուգանսկում եւ Դոնեցկում։ Սա նշանակում է, որ Դոնբասի, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի ազգաբնակչությունը կողմ արտահայտվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար։ Բնական է, որ այս հանգամանքը մեծ աժեոտաժ եւ հետաքրքրություն առաջացրեց ողջ աշխարհում։ Այն սվիններով ընդունեց առաջին հերթին Ուկրաինան ու նաեւ Արեւմուտքը, որոնք արդեն շտապեցին հայտարարել, որ ոչ մի կեպ չեն ճանաչելու այս հանրաքվեն ու անգամ այդ մարզերի ազգաբնակչությանը տրված անձնագրերը, եթե նրանք ցանկանան հետագայում ճանապարհորդել Արեւմուտքի երկրներ կամ աշխարհի այլ պետություններ։ Սա, իհարկե ,Ռուսաստանի եւ Արեւմուտքի խնդիրներն են։
Իսկ մեզ համար հետաքրքիր է մեր դիրքորոշումը, թե Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս ինչպիսի՞ դիրքորոշում պետք է հայտնի այս հանրաքվեների նկատմամբ։ ՀՀ ԱԳՆ արդեն պետք է պլանավորած լիներ Հայաստանի պատասխանը, որովհետեւ ակնհայտ էր, որ հարցը գնում է դեպի հանրաքվե եւ մոտավորապես պարզ էր արդյունքը»,- ասել է Բալասանյանն ու ավելացրել. «աղուց արդեն՝ փետրվարի 24-ից սկսած, աշխարհը փոխվել է եւ հնարավորություն չկա կոմպլեմենտար քաղաքականություն վարել, մի քանի աթոռի վրա նստել կամ մի քանի լարի վրա խաղալ՝ խուսափելով հարցի ուղիղ պատասխանից։ Այսինքն՝ Հայաստանը պետք է գնա այդ քայլին, պետք է ուղիղ պատասխանի՝ արդյոք ճանաչո՞ւմ է հանրաքվեի արդյունքները։ Եվ դա պետք է անի ոչ այնքան Ռուսաստանի համար, ինչպես շատերը նշում են, որ դա ստիպված քայլ է, այլ Հայաստանը առաջին հերթին իր համար պետք է այդ ընտրությունն անի»։
Գ.Բալասանյանն ընդգծել է, որ Խորհրդային Միությունից Հայաստանը դուրս է եկել նաեւ հանրաքվեի միջոցով, որի արժեքը մենք շատ լավ գիտենք։ «Չպետք է մոռանալ նաեւ, որ Արցախը ժամանակին հանրաքվեով է դուրս եկել Ադրբեջանի կազմից։ Եվ քանի որ 30 տարի շարունակ մեր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս միջազգային իրավունքի սկզբունքներից ընտրում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքը, ապա ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է վարի երկակի քաղաքականություն։ Հայաստանը պետք ուղիղ ասի, որ եթե մեզ համար ընդունելի է Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքները, ապա մեզ համար ընդունելի պետք է լինի նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ու Դոնբասի ազգաբնակչության հանրաքվեի արդյունքները։
Պետք է հստակ հասկանալ, որ այլեւս Ուկրաինան մեզ բարեկամ երկիր չէ։ Մեր թշնամի Ադրբեջանի բարեկամ երկիրը չի կարող մեզ բարեկամ լինել։ Պետք է չմոռանալ, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ուկրաինան առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Ադրբեջանին, չենք կարող մոռանալ նաեւ ուկրաինական ֆոսֆորային ավիառումբերը, որոնք Ադրբեջանը կիրառում էր Արցախի անտառները այրելու եւ Արցախի խաղաղ բնակչությանը մաքսիմալ վնաս հասցնելու համար։ Չենք մոռացել նաեւ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ այն էշելոնները՝ ադրբեջանական ռազմական տեխնիկայի, որոնք վերանորոգվում էին ուկրաինական ռազմական գործարաններում եւ առաքվում Ադրբեջան։ Չմոռանանք նշել, որ Ադրբեջանն ու Ուկրաինան ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են, այսինքն՝ ռազմաքաղաքական գործընկեր լինելուց բացի, նաեւ տնտեսական գործընկեր են»,- հայտարարել է Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ