ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը պետք է օգտվի Ադրբեջանի սայթաքումից ու ԱՄՆ աջակցությամբ հասնի նրան, որ սեղանին դրվի Ադրբեջանի առաջին հանրապետության քարտեզը. Բալասանյան (տեսանյութ) 10/01/2022 17:56 | ԼՐԱՀՈՍ
Արդեն մի քանի օր է, ինչ ԱԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր շրաջանակների հետ։ Հայկական կողմը նաեւ տեղեկատվություն տարածեց, որ Արմեն Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, որի ժամանակ քննարկվել է նաեւ Արցախի հարցը։
Միաժամանակ ռուսական լրատվամիջոցներով տարածվեց Ադրբեջանի նախագհ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը, թե Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել խաղաղության պայմանագրի, սահմանների դեմարկացիայի եւ դեմիլիտացիայի համաձայնագրի ստորագրումը։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի արձանագրմամբ՝ բավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում, հետաքրքիր հարցադրումներ են արվելու նաեւ հայկական կողմին՝ Արմեն Գրիգորյանի պատվիրակության վերադարձից հետո։
«Գիտենք, որ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը Հայաստանում համակարգում է եւ հայկական կողմից այդ հանձնաժողովի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հետեւաբար Արմեն Գրիգորյանն ունե՞ր արդյոք համապատասխան հանձնառություն ու պարտավորություն՝ քննարկելու այս հարցը ադրբեջանական կողմի հետ։ Եվ առհասարակ ի՞նչ քարտեզով են առաջնորդվում հայ եւ ադրբեջանցի պատվիրակները՝ Սպիտակ տանը այս հարցի քննարկման ժամանակ։ Սրանք կարեւոր հարցեր եւ, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել եւ որի պատասխանը պետք է տան գործող իշխանությունները»,- «Փաստինֆո»-ի եթերում նշել է փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ նոյեմբեր 9-ի արձանագրության մեջ հստակ նշվում էր, որ սահմանազատման եւ սահմանագծման նոր հարցերով հանձնաժողովը պետք է կատարի եւ առաջնորդվի բացառապես այն քարտեզներով, որոնք գտնվում է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում։«Այս դեպքում հարց է առաջանում. եթե Սպիտակ տանը այս ուղղությամբ սկսվում է քննարկում ու այդ քննարկմանը չի մասնակցում ռուսական կողմը, այլ մասնակցում են հայկական ու ադրբեջանական կողղմերը՝ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ համատեղ, ապա նախ՝ ո՞ր քարտեզով է գծվելու այդ սահմանը եւ ո՞ր քարտեզն են հիմք համարելու»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը պետք է օգտվի Ադրբեջանի այս սայթաքումի հնարավորությունից։
«Ինչպես գիտենք, Ադրբեջանի անկախության հռչակման սահմանադրության ակտի երկրորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը եւ բոլոր այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են Խորհրդային Ադրբեջանի ժամանակ, այսինքն 1922-1991թթ., Ադրբեջանի համար ընդունելի չեն։
Հետեւաբար ինչպե՞ս կարող է Ադրբեջանը, իր կողմից ոչ ընդունելի, Ադրբեջանի երկրորդ հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ քարտեզները հիմք վերցնեն նոր սահմանագծման եւ սահմանազատման պայմանագիր ստորագրելու համար եւ ինչպե՞ս է սրան նայում Միացյալ Նահանգները։ Հայկական կողմի համար սա հիանալի հնարավորություն է օգտվել այս հանգամանքից ու նաեւ ԱՄՆ աջակցությամբ հասնել նրան, որ սեղանին պետք է դրվի Ադրբեջանի առաջին հանրապետության քարտեզը, որտեղ չի եղել Արցախը, Նախիջեւանը եւ անգամ Ադրբեջանի ներկայիս Ղազախի շրջանը»,- նշել է Գ.Բալասանյանը։
Միաժամանակ նա աձանագրել է, որ շատ վտանգավոր է նման հարցեր քննարկել տարբեր երկրների մայրաքաղաքներում, որոնք իրենց ձեռքի տակ չունեն քարտեզներ, որոնք իրավասու չեն այս հարցերը քննարկել եւ ավելին՝ քննարկել մի հարց, որի քննարկողը եւ պատասխանատու կողմը Հայաստանի Հանրապետության ԱԱԽ քարտուղարը չէ, որովհետեւ այս հարցերը բացառապես մտնում են Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի գործառույթների մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ