ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է առկախել Թուրքիայի հետ բանակցությունները, նրա գիրկը գնալն իմաստ չունի․ Ռուբեն Սաֆրաստյան 09/30/2022 12:42 | ԼՐԱՀՈՍ
«Ես կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հետ կապված, Թուրքիայի ղեկավարության՝ Էրդողանի եւ Չավուշօլուի հրապարակային հայտարարությունները, ապացուցում են, որ Թուրքիան հովանավորում եւ մաս է կազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի, հետեւաբար, այս փուլում Թուրքիայի հետ որեւէ բանակցություններ իմաստ չունեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպմանը։
Մասնագետի խոսքով, Հայաստանի իշխանությունը պետք է առկախի գործընթացը։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ հեռավոր է , եթե նախկինում կարող էինք ասել, որ հնարավոր է՝ բանակցությունները որեւէ արդյունք տան, հիմա ակնհայտ է, որ Թուրքիան այդ բանակցություններով ոչ թե ուզում է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, այլ Ադրբեջանին աջակցելու խնդիր է դնում»։
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները շարունակ Բաքվին այսպես կոչված , խաղաղության դարաշրջան բացելու մեսիջներ են հղում, ավելին՝ որեւէ քայլ չեն անում անգամ կանխելու Ադրբեջանի ագրեսիան, հետեւաբար ողջունում է նաեւ Թուրքիայի հետ մեկնարկած գործընթացը, Սաֆրաստայնն ընդգծեց՝ այդ բանակցությունները մեզ ոչինչ չեն տալու։ Նրա խոսքով, պետք է բացատրել եւ ներկայացնել, թե ինչպես է Թուրքիան իրեն պահում , ինչ ճնշումներ է իրականացնում եւ որ այդ պայմաններում իմաստ չունի Թուրքիայի հետ բանակցելը։ Այն կարելի է անել, եթե նրանք որոշեն դառնալ քաղաքակիրթ։
Նշենք, որ խոսելով Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորության մասին, Ռուբեն Ռուբինյանը Ազատություն ռադիոկայանին ասել է, որ օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Նա նշել է, թե դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:
Հարցին, թե ինչու է կարծում, որ Թուրքիայի գիրկը գնալն իմաստ չունի՝ Սաֆրաստյանն արձագանքեց․ «որովհետեւ դա ոչ մի բան չի տա։ Նրա գերագույն նպատակը տարածաշրջանում գերիշխող դիրք ունենալն է, իսկ Հայաստանի նկատմամբ նրա նպատակն ակնհայտ է՝ Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որը կընթանա Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղեծրում, այսինքն, դուրս բերել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից, հասնել այն բանին, որ այստեղից ռուսական ռազմաբազան դուրս բերվի, որ ռուսական խաղաղապահներն Արցախից դուրս բերվեն։ Դա նրան հնարավորություն կտա Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել եւ Հայաստանը Թորքիայի հպատակը դարձնել։ Դա ակնհայտ է»։
Ինչ վերաբերում է Էրդողանի ախորժակին առհասարակ, ապա Սաֆրաստյանը չի կարծում, թե աշխարհը չի կարողանում զսպել Էրդողանին, ասում է՝ ամեն բան իր գինն ունի, պարզապես ԱՄՆ-ը, որն ունի այդ ճնշման լծակը, այդ գինը չի ուզում տալ։ «Էրդողանը, բացի Ս-400-ներից, ԱՄՆ-ին շատ վնաս չի տալիս, նա շատ խորամանկ է, կարող է քննադատել, վիրավորել տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ ղեկավարներին, բայց իրականում կարմիր գիծը չի անցնում։ԱՄՆ-ը Թուրքիային զսպելու միջոցներ ունեն»։
Թուրքիան շարունակում է տարածաշրջանում մնալ ԱՄՆ դաշնակիցը, բայց, ըստ թուրքագետ,ի ԱՄՆ-ն առանձնապես շահագրգռվածություն չունի հովանավորել Թուրքիային՝ դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացնելու հարցում։ Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիայի սեփական խաղն է՝ հարավային Կովյասում վերահսկողություն սահմանելը եւ Ռուսաստանին դուրս մղելը, իսկ այդ հարցում ԱՄՆ-ն ոչ օգնում է, ոչ էլ՝ խանգարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/06/2025 18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան
- 01/06/2025 14:46 Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան
- 01/06/2025 13:31 ԼՂ փախստականները ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
- 01/06/2025 11:27 Երբ հունվարին 5սմ ձյունը դառնում է ազգային տոն.Սուրենյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/06/2025 22:53 Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել է
- 01/06/2025 21:22 Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի ի երկու տների տանիքներում
- 01/06/2025 20:10 ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/06/2025 19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը