Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փակ նիստում Փաշինյանը ցիտել է Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Հրապարակ» 09/30/2022   10:20  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով էր գնացել՝ թիմակիցների՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպելու եւ հաշվետվություն ներկայացնելու արեւմտյան գործընկերների հետ իր վերջին բանակցությունների, այցերի վերաբերյալ։ Նա իր հետ խորհրդարան է տարել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով, ի դեպ, ինչպես մեզ փոխանցեցին, հանդիպմանը մասնակցել է դիտորդի կարգավիճակով, երբեմն-երբեմն միայն Փաշինյանին ինչ-ինչ հարցերի վերաբերյալ հուշումներ անելով։

Վարչապետը նախ թիմակիցներին է ներկայացրել Հայաստանում առկա իրավիճակը եւ արտաքին կենտրոնների դիրքորոշումները՝ արձանագրելով, որ բարդ եւ պայթյունավտանգ ժամանակներ ենք ապրում։ Եվ ամենակարեւորը՝ հիասթափեցրել է նրանց, ովքեր մեծամեծ հույսեր էին կապում Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի հետ՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը, ինչն էլ թույլ կտար վերջնականապես դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ մաս կազմել արեւմտյան աշխարհին։

Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, որ արեւմտյան պաշտոնյաներն ավելի կտրուկ հայտարարություններ են անում, քան հակված են նույնպիսի քայլեր անելու։ Խոստովանել է՝ դիցուք, մեր ակնկալիքները հիմնականում զենքի ու Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների տեսքով են, սակայն վերջինն անիրատեսական է, իսկ Հայաստանին զենք վաճառելու ԱՄՆ-ի պատրաստակամությունն էլ անորոշ է․ եթե լավագույն դեպքում գործընթացը հաջողությամբ պսակվի, ապա դա երկարատեւ պրոցես է, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում։

Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ պետք է կրկին ինքնամոռաց նետվենք Ռուսաստանի գիրկը եւ ենթարկվենք նրա կամայականություններին՝ ասել է Փաշինյանն ու այս համատեքստում ցիտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, որ անգամ նրա պես ռուսամոլն է բարձրաձայնում ՌԴ-ի՝ մեր նկատմամբ պարտավորությունների թերացման մասին։ Ավելի ուշ՝ մեկ ուրիշ դրվագով էլ մեջբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ կրկին Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ կապված։ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել եւ չվախենալ դրանից․ եթե պետք է, քննադատել ՌԴ-ին, եթե չօգնեն՝ Արեւմուտքին։

ՔՊ-ի արեւմտամետներն առիթը բաց չեն թողել՝ ընդվզելու Փաշինյանի դեմ։ Իհարկե, դա արել են հարցադրումների տեսքով․ իսկ գուցե ԱՄՆ-ն պահանջում է, որ դո՞ւրս գանք ՀԱՊԿ-ից, եւ դա՞ է մեզ աջակցելու նախապայմանը՝ ասել են նրանք։ Սակայն Փաշինյանը պատասխանել է, որ նման հրապարակային պահանջ չի ներկայացվում, գուցե ակնարկներ արվում են, բայց դրանց պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ, չնայած այդ կառույցի անգործությանը, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է շատ ծանր հետեւանքների հանգեցնել։ 

Ներկաները Փաշինյանի «մանթրաժ» վիճակից հասկացել են, որ իրավիճակն իսկապես ծանր է, եւ լարախաղացությամբ այսքան տարի գոյատեւած վարչապետն անգամ մոլորված է։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանն ասել է՝ կողմերի դիրքորոշումը չի փոխվել, Արեւմուտքը կրկին պահանջում է անհապաղ ստորագրել պայմանագիրը՝ հրաժարվելով Արցախից եւ ճանապարհների ապաշրջափակման մասին պայմանավորվածությամբ, իսկ «Մեղրիի միջանցք» կամ «ճանապարհ» կոչվածը կլինի հայկական վերահսկողության ներքո։ Ռուսաստանը հնարավորինս փորձում է ձգել պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանով կկորցնի Արցախում վերահսկողությունը։ Կամ էլ՝ եթե ստորագրվի, ապա պայմանագրում նշվի, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցություններին, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը։ 

Ներկաները Փաշինյանի խոսքից հասկացել են, որ նա առանձնապես դեմ չէ առանց Արցախի տարբերակին, սակայն արեւմտյան դաշնակիցների առաջ նախապայման է դրել՝ պայմանագիրը կստորագրեմ, եթե ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։ Խոսքը ոչ միայն Սեւ լճի տարածքի մասին է, որը բռնազավթել են 2021-ի գարնանը, այլեւ դրանից հետո եւ հատկապես վերջին ագրեսիայի հետեւանքով նվաճված տարածքների, որոնց չափը, պարզվում է, մի քանի անգամ ավելին է, քան խորհրդարանում անցած անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության երեկվա նիստում նա խոստովանեց, որ խոսքը ոչ թե 10 ք/կմ տարածքի մասին է, այլ՝ մի քանի անգամ մեծ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, խոսելով Ջերմուկի ուղղության մասին, հայտնեց, որ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ եւ մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ, ինչը նշանակում է, որ խոսքը միայն Ջերմուկում 63,75 ք/կմ տարածք գրավելու մասին է։

Փաշինյանն ասել է, որ ներկա իրավիճակն ու Ադրբեջանի գործողություններն էլ ավելի անորոշ են դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, քանի որ չնայած կոնգրեսականների, Ֆրանսիայի նախագահի եւ մյուսների կոշտ հայտարարություններին, Ադրբեջանը ոչ միայն դուրս չի գալիս ՀՀ տարածքից, այլեւ նոր սադրանքների է գնում։ Ի դեպ, օրերս Ֆրանսիայից են դիտորդներ ժամանելու՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանը։

ՀԳ․ Մի բան ակնհայտ է․ մինչ Փաշինյանը հույսը դրել է, որ ինչ-որ կենտրոններ Ադրբեջանին կստիպեն ելման դիրք վերադառնալ, Ալիեւն ավելի մարտական է տրամադրված եւ նույն օրը, երբ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում էր թիմակիցների հետ, հերթական հարձակումը գործեց Ջերմուկի ուղղությամբ։ Նա փորձելու է ուժի միջոցով հասնել սահմանների՝ իր համար ցանկալի դեմարկացիային ու դելիմիտացիային»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․09.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:50 28/09/2022  |  ՄամուլԻնչու 1994-ին Ադրբեջանը չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը. մեկնաբանում է միջնորդական առաքելության ղեկավարը. «Ժողովուրդ»
18:02 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՏեր-Պետրոսյանի ու Փաշինյանի տեսակի համար շատ վտանգավոր է դառնում, երբ պայքարի ոգին արթնանում է.սա հոգեբանական գրոհ էր պայքարելու ունակ մեր հայրենակիցների նկատմամբ. Մոսիյան
13:05 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջին նախագահը շատ հստակ ասաց. իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. Ռուստամյան
10:27 27/09/2022  |  ՄեկնաբանությունԼևոն Տեր-Պետրոսյանի խոսքը մշտապես համեմված է նիհիլիզմով, պարտվողականությամբ և թշնամիների ողորմածությանն հանձնվելու ցանկությամբ. քաղաքագետ
18:45 22/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Վեհափառի հանդիպումը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ. համատեղ հայտարարությամբ հանդես կգա՞ն
17:17 22/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Արցախի նախագահները կհանդիպեն Վեհափառի հետ
09:56 22/09/2022  |  ՄամուլՄոտ օրերս կհանդիպեն. Տեր-Պետրոսյանն իր առջեւ ուրիշ խնդիր է դրել. «Հրապարակ»
18:47 21/09/2022  |  ԼՐԱՀՈՍԼևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը
15:57 20/09/2022  |  ԼՐԱՀՈՍԼևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին
11:58 18/07/2022  |  ՄեկնաբանությունՀայտնի է Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգողի անունը

Արխիվ

[]