ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքը շատ լավ գիտի, որ նունիսկ այս երեք շաբաթների ընթացքում շատ լուրջ բաներ են մտել երկիր՝ առանց վճարի. Գառնիկ Իսագուլյան 09/30/2022 14:38 | ԼՐԱՀՈՍ
«Ինչպես 2018 -ի պետական հեղաշրջումից առաջ, ընթացքում,այնպես էլ դրանից հետո, Նիկոլ Փաշինյանը ստում է: Եթե երկրի վարչապետը չգիտի, որ այն , ինչ իրենք ցանկացել են, ստացել են անվերապահ, նշանակում է, որ ինքը այս երկրի վարչապետը չէ: Ինքը շատ լավ գիտի, որ նույնիսկ այս երեք շաբաթների ընթացքում շատ լուրջ բաներ են մտել երկիր, որի համար ինքը չի էլ վճարել: Ես անուններ չեմ տա, ինքն ինչպես ասում է՝ դաշնակից երկիր, այնպես էլ ես կասեմ՝ այդ նույն դաշնակից երկիրից՝ առանց վճարի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը , անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակիցների կողմից զենքի մատակարարման պարտավորությունները չեն կատարվում:
Իսագուլյանի դիտարկմամբ՝ երբ մարդը ցանկանում է լինել հիմնական պատասխանատու, բայց ոչ մեղավոր, միշտ փորձելու է իր արածը ուրիշի գրպանը գցել: «Եթե ինքն այդքան անկեղծ է, ապա թող ասի, երբ այստեղ էր ՀԱՊԿ պատվիրակությունը, գլխավոր քարտուղարը, որտե՞ղ էր ինքը: Այդ ժամանակ, երբ ինքը զբաղված էր իր ռազմավարական գործընկերոջ թիկունքին հարվածելով, այդ ժամանակ ռազմավարական գործընկերները կոնկրետ ինչ-որ բաներ էին առաջարկում, եւ նույնիսկ քարտեզի վրա խնդրում էին ցույց տալ, թե հայկական կողմին հայկական ո՞ր տարածքի համար եւ ինչ է իրենց անհրաժեշտ: Նա երեւի այդ ժամանակ Նյու-Յորքի տարբեր նկուղներում քեֆ էր անում»,-ասաց Իսագուլյանը:
Նրա խոսքով, նման հայտարարություններով հասարակությանը թյուրիմացության մեջ գցելը պետության նկատմամբ դիվերսիոն գործողություններ անող մարդկանց գործունեություն է:
«Գիտեք, Պատրոն Դավիթին, որը, իբր, Հայաստանի Հանրապետությանը 2,5 միլիարդ խաբել է, կալանքից ազատեցին: Պետությունը որքան անճար պետք է լինի, որ հանցագործին բանտից ազատի, որ նա գնա պետության անունից պայմանագրեր կնքելու: Դա պետության անճարությունն է: Մարդուն, որը, իբր, փամփուշտ է բերում Հայաստան, հետո ուրիշ գներով վաճառում թուրքերին, այդ մարդուն նորից ուղարկել Հայաստանի համար զենք գնելու, կաներ միայն հոգեկան հիվանդը: Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե Հայաստանում իշխանութան մակարդակում չկա մեկը, որը մեր ռազմավարական գործընկերոջ հետ զենքի պայմանագիր կարող է կնքել, ապա ես պատրաստ եմ ՝ ցանացած զինատեսակի համար: Թող ինձ թույլ տան, ես եւ՛ Մոսկվա կգնամ այդ կարգի հարցեր կլուծեմ, եւ՛ Թեհրան կգնամ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նախորդ իշխանությունները երբեւէ որեւէ երկրից ՀՀ զինամթերք ներկրելու խնդիր չեն ունեցել, մեր ռազմավարական գործընկերը երբեք դրան խանդով չի վերաբերվել»,-ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունը, որը ոչնչից տեղյակ չէ եւ ունակ էլ չէ, պարզապես մեղավորներ է փնտրում:
«Եթե դու Արմեն Գրիգորյանին ուղարկում ես Ռուսաստան զենք բերելու, բնական է, իր ղեկավարին զեկուցում է, որը Հայաստանում չի գտնվում, բնական է նա ասում է՝ կգնաս, կձախողես: Եթե քո ԱԳ ղեկավարը Թուրքիայի գործակալ է, Ռուսաստանը ի՞նչ մեղք ունի, եթե դու քո ժողովրդից բացի, փորձում ես գիժ ձեւանալ նաեւ աշխարհի առջեւ, ոնց ինքդ ես հայտարարել, ՌԴ-ին ի՞նչ մեղավոր է, եթե հենց այս պահին Իրանը արդեն բաց տեքստով Հայաստանին առաջարկություններ է անում, դու հրաժարվում ես, մեր ռազմավարական դաշնակիցը կամ Իրանը ի՞նչ մեղավոր են, եթե քեզ տվել են զինատեսակ, որը ոչ թե 40 կմ, այլ մինչեւ 200 կմ է աշխատում, բայց դու առնում ես 40 կիլոմետրանոցը, Ռուսաստանը ի՞նչ մեղավոր է: Ես առաջարկել եմ՝ այդ մարդուն պետք է ստուգել, պետք է հատուկ բժշկական հանձնաժողով ստեղծվի: Ես պետական մարդ չեմ, բայց ես գիտեմ, որ այդ բաները մատակարարվել են, վարչապետը, պարզվում է՝ չգիտի»,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից