Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հարցազրույցի ժամանակ, երբ փորձում էիք հեռուստադիտողին ներկայանալ որպես ամպոտ ոտքերով երկնքից իջած խաղաղաբեր սպիտակ աղավնի, ստիպված էի բաց նամակ Ձեզ փոխանցել ․ Ռուբեն Հակոբյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին 09/29/2022   12:46  |  ԼՐԱՀՈՍ

Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին - 2

Շարունակելով խոսքս միանգամից նշեմ, որ այն բոլոր սխալներն ու ողբերգությունները, որոնց ականատեսն ու մասնակիցն ենք այսօր, դրանք հիմնականում հետևանք են Ձեր ղեկավարության տարիներին թույլ տված մի շարք կոպիտ ու ճակատագրական սխալների։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

«Ձեր ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը տարածաշրջանում իրապես դիտվում էր որպես ժողովրդավարության կղզյակ։ Ժողովրդի ազատ կամաարտահայտությամբ տեղի էին ունեցել Անկախության հանրաքվեն ու նախագահական առաջին ընտրությունները։ Ազգի միասնական ոգին և բազուկը ազատագրել էր Արցախը։ Թվում էր, թե այլևս ոչինչ չի խանգարելու մեզ՝ կառուցելու և հզորացնելու հայկական երկու պետությունները։ Բայց այդ հաջողությունների ընթացը շատ կարճ տևեց. պարզվեց՝ Արցախը բեռ է մեզ համար և «Սերգո ջանը» երբեք լավ չի ապրի, քանի դեռ լուծված չի Արցախի հարցը։ Եվ այդ բեռից ձեր իշխանությունը կարճ ժամանակ հետո կարողացավ ազատվել՝ 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրելով հրադադարի մասին հայտնի համաձայնագիրը, ինչն ուղղակի թիկունքից հարված էր ազատամարտին։ Պրոֆեսիոնալ զինվորական, պաշտպանության ոլորտներում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանն այդ փաստաթուղթը կոչեց հաղթանակած պետության կողմից սեփական կապիտուլյացիայի փաստաթուղթ, իսկ ոլորտի գիտակներից մեկ ուրիշ էլ՝ գեներալ-լեյտենատ Ն. Տեր-Գրիգորյանցն այդ համաձայնագիրն անվանեց ապուշություն և դավաճանություն Արցախի նկատմամբ։ Երկու զինվորականներն էլ, որպես բողոքի նշան, հեռացան Հայաստանից, չնայած որոշ ժամանակ հետո Ձեր խնդրանքով նորից վերադարձան։

Զրուցել եմ այս համաձայնագիրը նախապատրաստող և ստորագրմանը ներկա գտնվող շատերի հետ։ Թե այդ պահին ինչով էր պայմանավորված նման փաստաթուղթ ստորագրելը՝ համոզիչ որեւէ փաստարկ, հակափաստարկ կամ բացատրություն չեմ լսել մեր պատվիրակության որևէ ներկայացուցչից։ Իսկ երբ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում տարբեր առիթներով հանդիպելուց զրուցեցի բանակցությունները վարող անձի՝ այդ տարիներին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչյովի, ինչպես նաև այդ խոհանոցին տիրապետող որոշ անհատների հետ, ինձ համար ամբողջացավ այս համաձայնագրի ի հայտ գալու և ստորագրվելու ողջ պատկերը։

Պարզվում է, որ՝
- համաձայնագրի նախաձեռնության հեղինակը եղել է բրիտանական Բրիթիշ Փետրոլիում նավթագազային հայտնի ընկերությունը, որն ինչ-ինչ միջոցներ օգտագործելով, այդ թվում նաև ՌԴ նախագահ Բ. Ելցինի բավականին ջերմ հարաբերությունները Ձեզ հետ, կարողացել է հասնել այդ փաստաթղթի լույս աշխարհ բերելուն,

- համաձայնագիրը ստորագրելուց կարճ ժամանակ անց Բաքվում ստորագրվում է Բրիթիշ Փետրոլիումի հետ համագործակցության պայմանագիր, ինչը դառնում է Ադրբեջանի բյուջեն սնուցող կարևոր երակներից մեկը,

- հայկական պատվիրակությունը, լինելով պատերազմում հաղթանակած կողմ, բանակցությունների սեղանին երբեք չի դնում Արցախի անկախության ճանաչման հարցը,

- հրադադարի համաձայնագրին զուգահեռ նախապատրաստված է եղել մեկ այլ համաձայնագիր ևս, որով նախատեսվում էր հրադադարի հետ միաժամանակ բանակների միջև բուֆերային գոտու ստեղծում և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվում է ստորագրել։

Այսինքն՝ պարտված կողմը կարողանում է հասնել իր նպատակին՝ Ձեզնից կորզելով իրեն օդ ու ջրի նման անհրաժեշտ հրադադարի հաստատման մասին փաստաթուղթը՝ մերժելով իրեն ոչ ձեռնտու մյուս համաձայնագիրը։

Պարզվում է նաև, որ Ձեր գործուղած պատվիրակությունն ասես մոռացել էր, որ Ղարաբաղյան շարժման ողջ նպատակն Արցախի անկախացումն էր, Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Իսկ Շարժման ղեկավարներից մեկն էլ, հիշեցնեմ, Դուք էիք։ Էլ ե՞րբ պետք է հարցը դրվեր սեղանին, եթե ոչ այդ պահին՝ հաղթանակած պետության դիրքերից։ Եվ այսօր Ալիևը, որպես վերջին պատերազմում հաղթանակած կողմ, մեր նկատմամբ անում է այն, ինչը Դուք պետք է անեիք այդ ժամանակ՝ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու փոխարեն։

Այժմ հարց. ամբողջությամբ երկրորդում եմ Ձեր այն մոտեցումը, ինչի մասին քանիցս արտահայտվել եք, որ ժամանակի գործոնը կարևորորագույն նշանակություն ունի քաղաքականության մեջ, և եթե անհրաժեշտության պահին ճիշտ չես օգտագործում, այն կարող է անդառնալի եւ ողբերգական հետեւանքներ ունենալ։ Տարբեր առիթներով նաև մեղադրել եք 2-րդ և 3-րդ նախագահներին՝ ժամանակի գործոնը անտեսելու մեջ։
Արդ, չե՞ք գտնում, որ մեզ համար թերևս ամենաբարենպաստ իրավիճակում Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը հենց ժամանակի գործոնի բացահայտ անտեսում էր, ինչը ճակատագրական եղավ մեզ համար։

Չէի՞ք գիտակցում, որ այդ պահից ժամանակը աշխատելու է թուրք-ադրբեջանական ալյանսի օգտին... Մեղադրում եք հաջորդ նախագահներին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողելու մեջ, չէ՞իք գիտակցում, որ այդ փաստաթուղթը ստորագրելու պահից ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին եք զրկում բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունից։ Ահավասիկ՝ Ձեր հոգեզավակին Ալիևը արգելել է ոչ միայն մասնակցել, այլև ընդհանրապես օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, և նա դաժան ծեծ կերած սինլքորի նման խոնարհաբար կատարում է իրեն նվաստացրած թշնամու հրահանգը։ Ձեր նախկին թիմակցի այսօրվա պահվածքում չե՞ք տեսնում Ձեր ձեռագրի ստվերը...

Կարևորագույն մեկ հարցի մասին ևս. ինչու՞ ընդամենը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդի բարձր վստահությունն ստացած Ռոբերտ Քոչարյանին նշանակեցիք Հայաստանի վարչապետ։ Չեմ կարծում, թե Հայաստանում չէր գտնվի մեկ ուրիշը, որին կարելի էր նշանակել այդ պաշտոնում։ Իհարկե, Քոչարյանը, ինչպես հետագայում նշեց Ձեր անունից Քոչարյանի հետ բանակցած Վազգեն Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում կարողացավ տնտեսությունը դուրս բերել ծանր վիճակից, մարդիկ սկսեցին աշխատավարձեր ստանալ, Արցախում նույնպես սոցիայ-տնտեսական վիճակը փոխվեց։ Բայց այս նշանակումը թուրք-ադրբեջանական տանդեմի համար նոր հնարավորություն էր միջազգային հարթակներում Արցախի խնդիրը Հայաստանի կողմից որպես հողային պահանջ մատուցելու համար։

Այդ օրերին թուրքական «Հուրիեթ» թերթը մի հոդված հրապարակեց, որում միջազգային կառույցների ուշադրությունն էր հրավիրում այս նշանակման վրա, բավականին համոզիչ ներկայացնելով, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղը դիտել ինքնորոշված անկախ պետություն, երբ նրա նախագահին մեկ այլ պետություն նախագահ իր մոտ վարչապետ է նշանակում։

Թե Քոչարյանին Ստեփանակերտից Երևան բերելը քաղաքական ի՛նչ նպատակ էր հետապնդում՝ մեկ ուրիշով առիթով։ Այս պահին կարճ կասեմ՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո այս նշանակումով իշխանությունը պահելու խնդիր էր դրված, ինչը, կարծում եմ, նպատակին չծառայեց...

Եվ, վերջապես, 95-96թթ. Սահմանադրական հանրաքվեն, ԱԺ և նախագահական ընտրությունները աննախադեպ կեղծելու և դրա հետևանքների մասին։

Այո, մինչ այդ Հայաստանն, իսկապես, դիտարկվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ։ Բայց պարզվեց, որ ճաշակելով իշխանության քաղցրությունը, հենց առաջին ընտրություններին ձեր իշխանությունը ժողովրդին ներկայացավ լիցքավորված ինքնաձիգը ձեռքին՝ հայտարարելով, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի, միևնույն է՝ նրան իշխանություն տվող չկա։ Եւ ձեր այդ հայտարարությունը ավանդույթի ուժ ձեռք բերեց և հետայդու ընտրությունների միջոցով մեզանում իշխանություն այդպես էլ չփոխվեց։ Իսկ մի քանի պատգամավորներիս, ովքեր պայքարում էին պետության ողնաշարը սղոցող այդ ստորության դեմ, զրկեցիք անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցիք...

Հարցազրույցի ժամանակ, երբ փորձում էիք հեռուստադիտողին ներկայանալ որպես ամպոտ ոտքերով երկնքից իջած խաղաղաբեր սպիտակ աղավնի, հիշողությունս ինձ տանում էր այս և մյուս դեպքերի հետևից։ Եւ հենց դա ստիպեց բաց նամակով Ձեզ փոխանցել այդ պահի իմ զգացումները...
Այսքանը։
Ողջ լերուք»,-գրել է նա։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:50 21/09/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհերի ծնողների նկատմամբ բերետավորների միջոցով բռնություն գործադրելով հայտարարեց, որ թույլ չի տալու ծնողներին՝ միասին սգալու իրենց զավակների մահը
13:26 12/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱսացիք՝ զարթնի՛ր լաո, լաոն զարթնեց ու քանի ամիս է՝ տառապում է անքնությամբ, արթնացրեցիք, որ ի՞նչ անեք.Ռուբիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը
16:43 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍՇարժումը կուսակցականացվել է.40-50 հազանոց միտինգներ ունեինք, սպասում էինք, որ ինչ-որ քայլ պետք է արվի.«Առանց Նիկոլ Հայաստան»-ից առաջ չանցանք. Հակոբյան
15:21 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչու՞ պետք է ՍերԺ Սարգսյանը 3-րդ անգամ առաջադրվեր պետության ղեկավարի պաշտոնում.Այս կարևոր հարցին կարո՞ղ եք պատասխանել, որ ժողովուրդը հասկանա. Հակոբյանը՝ ՀՀԿ-ին
14:24 23/08/2022  |  ԼՐԱՀՈՍՎախենում ենք ասել՝ ով է ծնել այդ տականքին, իրականում, մենք ինքներս ենք ծնել այս հրեշին. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
21:21 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍԻսկ Լաոն երեք ամիս է շնչահեղձ է լինում սահմանադրական նորմերից ու գիշերային երթերից․ Հակոբյան
20:20 29/07/2022  |  ՔաղաքականՓաշինյանն իր գոյությամբ վտանգում է իր ընտանիքի գոյությունը. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
16:30 29/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր բանակը պարտվել է բունկերին՝ հրամանատարական կետին, վարչապետի կնոջը, վարչապետի թիմին. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
20:34 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄեծ դավադրություն են ծրագրում.ամերիկյան կողմի ակտիվությունը պատահական չէ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
17:34 20/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆախընտրական փուլում անդաստիարակի խուլիգանական սպառնալիքը՝ «ընդդիմությանը բռնելու եմ՝ շինեմ», գործի վերածեց ԱԺ նախագահը. Ռուբեն Հակոբյան

Արխիվ

[]