Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Լավ, հո մանկապարտեզ չի՞ պետության կառավարումը. Փաշինյանի հայտարարությունը քաղաքական մեծ սկանդալի պատճառ կարող է դառնալ. Հայկ Նահապետյան 09/29/2022   21:48  |  Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ  տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:

«Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։

Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարել է Փաշինյանը:

Այս հայտարարության վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:

-Պարո՛ն Նահապետյան, այսօր Փաշինյանը հայտարարեց, որ շատ երկրներ, այդ թվում՝ մեր դաշնակիցը, Ադրբեջանի ճնշմամբ հրաժարվում է մեզ զենք վաճառել, ինչո՞ւ է Ռուսաստանը, որը մշտապես եղել է Հայաստանին ամենաշատ զենք վաճառած երկիրը, այսօր հանկարծ հրաժարվում զենք վաճառել մեզ՝ անգամ նախապես տված գումարի դիմաց.

-Փաշինյանը դեղին մամուլի լրագրողի էությունից դուրս չի եկել, որտեղ կարող ես անպատասխանատու և իրականությունից հեռու հայտարարություններ անել, հետո պատասխանատվություն չկրել դրա համար: Ինքը կարո՞ղ է գեթ մեկ ապացույց բերել, որ Ադրբեջանը ճնշում է Ռուսաստանին և Ռուսաստանը չի կատարում իր պայմանագրային պարտականությունները, ինչպե՞ս է այդ ճնշումը տեղի ունեցել, և դրանից հետո Ռուսաստանում ու՞մ  կողմից  է որոշում կայացվել, որ, չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների և վճարված գումարի, իր պարտականությունները Ռուսաստանը չպետք է  կատարի: Փաշինյանը բավականին լուրջ հայտարարություն է արել, որն, ի դեպ, կարող է քաղաքական լուրջ սկանդալի պատճառ դառնալ: Օրինակ՝ ՌԴ-ից կարող են պաշտոնապես հարցում անել՝ ի՞նչ փաստերի հիման վրա է Փաշինյան Նիկոլը պնդում, որ, Ադրբեջանի ճնշմամբ, Ռուսաստանը, իր վրա վերցրած պարտականությունը, չի կատարում, նա կարո՞ղ է փաստեր բերել: Եթե ագամ այն, ինչ ասում է Փաշինյանը, իրականություն է, որին ես չեմ հավատում, ապա այդ դեպքում խնդիրը բարձրաձայնում են դիվանագիտական խողովակները կամ այլ խողովակներ, որտեղ ՌԴ-ն ու Հայաստանն ունեն ռազմավարական-դաշնակցային պարտավորություններ, արդյո՞ք ճիշտ չի այդ խողովակներով աշխատել և հասկանալ՝ ինչո՞ւ զենքի վաճառք չի արվում:

-Եթե անգամ Ռուսաստանը մեզ զենք չի վաճառում, ինչու՞ չենք դիմում այլ երկրների՝ Իրանին, Ֆրանսիային, որպեսզի նրանք մեզ զենք մատակարեն.

-Այո, ենթադրենք Ռուսաստանը  չի վաճառում, բայց կան շատ երկրներ, որ  միայն նրա համար, որպեսզի օգնեն մեզ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի  ագրեսիան կանխելու համար, զենք կտան: Այս առումով առաջինը Իրանն է, իսկ ո՞վ է ասում, որ Իրանը մեզ զենք չի վաճառի, ո՞վ է ասում, որ նույն Հունաստանը, որը լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, զենք չի վաճառի Հայաստանին: Կան երկրներ, որոնք հակաթուրքական դաշինքի անդամ են և պատրաստ են մեզ զենք վաճառել: Երկրներ էլ կան որ մեզ կարող են զենք վաճառել՝ միջնորդներով, նույնիսկ իրենց համար դա կարող է որպես բիզնես դիտվել: Իմ նշած երկրները, այս կամ այն չափով, հակաթուրքական դաշինքի երկրներ են, բայց երկներն էլ կան, որտեղ զենք վաճառքը բիզնես է:Եթե անգամ Փաշինյանի ասածն իրականություն է, ապա նշանակում է, որ երկրները ոչ թե Հայաստանին զենք չեն վաճառում, այլ Հայաստանի կառավարությանը չեն վստահում, որի ղեկավարը Փաշինյան Նիկոլն է, այստեղ լուրջ մտորելու խնդիր կա՝ ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի կառավարության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չեն կատարում, այստեղ առաջինը ինքը պետք է մտածի դրա մասին:

-Իսկ վտանգավոր չէ՞ արդյոք, որ ի լուր թշնամու հայտարարում ես, որ քո երկիրը զենք ձեռք բերելու խնդիր ունի և քեզ զենք չեն վաճառում.

-Իհարկե վտանգավոր է, երբ դու ամբողջ աշխարհին ասում ես, որ այն զինատեսակները, որը պետք է ստանա մեր Զինված ուժերը, որպեսզի մարտական խնդիր կատարի, չունի, սրանով հակառակորդին տեղեկատվություն ես տալիս, քո խոցելի տեղերն ես ցույց տալիս հակառակորդին, մի հակառակորդի, որը ամեն պահի պատրաստ է լայնածաված ռազմական գործողությունների:

-Պարո՛ն Նահապետյան, իսկ չե՞ք կարծում, որ նման հայտարարություններով իշխանությունները փորձում են հիմնավորել իրենց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկությունը,  եթե նաև հաշվի առնենք, որ նրանք պնդում են, որ շատ երկրներ մեզ զենք չեն տալիս, քանի որ ՀԱՊԿ անդամ երկիր ենք.

-ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը իշխանությունները  քարոզչական և կիրառական դաշտում արդեն սկսել են, այս հայտարարությամբ չէ, որ այդ գործընթացը սկսվում է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան,Փաշինյանը նրան չի ընդունում, կամ գալիս է ու հանդիպում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որն էլ միայն ներկայացնում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ հասարակական տրամադրությունները, ի՞նչ եք կարծում, այս ամենը ՀԱՊԿ-ի ղեկավարությունը ինչպե՞ս է դիտարկում, Արմեն Գրիգորյանն իր սուբյեկտիվ ընկալումներով հասարակական տրամադրություն է ներկայացնում, որտեղ բացասական ֆոն տա, լավ, հո մանկապարտեզ չի՞ պետության կառավարումը: ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացն այս իշխանությունները քարոչական մեքենայով վաղուց են սկսել, հիմա ավելի վտանգավոր բաներ կարող  է լինել: ՌԴ-ն և Հայաստանը միմյանց նկատմամբ պայմանագրային պարտավորություններ ունեն ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում, այլ նաև 1997-ի պայմանագրով, այսինքն՝ ես կարո՞ղ եմ ենթարդել, որ նման վարքագծով սադրում են Ռուսաստանին՝ վերանայել այն պայմանագրային պայմանավորվածությունները, որն իրենք ունեն: Մենք նաև հիշում ենք Նենսի Փելոսիի հետ Հայաստան եկած կոնգրեսական մի տիկին, որն արմատներով հայ է, հայտարարեց, որ Հայաստանին զենք կտրվի, եթե այդ զենքը ուղղակի կամ անուղղակի կերպով Ռուսաստանը դեմ ուղղվի, նույնը՝ ինչ կատարվում է Ուկրաինայում, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Հայաստանին զենք տալու են մի պայմանով, որ այդ զենքն աշխատի նաև Ռուսաստանի դեմ:

-Հնարավո՞ր է, որ հենց այս պատճառով է Ռուսաստանը հրաժարվում մեզ զենք վաճառել, քանի որ չի վստահում գործող իշխանություններին և մտավախություններ ունի, որ կարող է այդ զենքը հետագայում թեկուզ անուղղակի կերպով իր դեմ ուղղվել.

-Ես չեմ բացառում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի, նաև Իրանի, հետախուզական ծառայությունները, չեմ բացառում, որ գիտեն բաներ, որ մենք, շարքային քաղաքացիները չգիտենք, ինչը շատ նորմալ է, իրենք կարող է տեղյակ են Փաշինյան Նիկոլի սեպարատ այլ պայմանավորվածությունների մասին՝ օրինակ ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես,նա հանդիպում էր վերջերս ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ, իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել, հայտնի չէ, երբ նայում ես օրինակ ՆԱՏՕ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը, ենթատեքստով  հասկացնում են, որ Հայաստանը փորձում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցային եզրեր գտնել, միգուցե, սրա համար են Իրանը և Ռուսաստանը կոշտ կեցվածք ընդունել՝ պատժելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:35 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին
12:06 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է.Նիկոլ Փաշինյան
11:38 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԼուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան
11:30 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն այնպես է անում, որ Հայաստանին զենք չմատակարարվի. հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանին զենք չեն մատակարարում.Փաշինյան
11:21 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈՒ-ն ՀՀ տարածքից կրակել է մեր զինվորների ուղղությամբ
10:39 29/09/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում՝ ապահովելով հայկական զորքերի հետքաշումը ադրբեջանցիների հայելային առաջխաղացմամբ.Բալյան
10:33 29/09/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 101
10:14 29/09/2022  |  ՄամուլԻսրայելօրիների ժամանակը. «Հրապարակ»
10:12 29/09/2022  |  ՄամուլԻշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել. «Հրապարակ»
10:07 29/09/2022  |  ՄամուլԼուրջ խոսակցություն է եղել. մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ հանդիպումից. «Ժողովուրդ»

Արխիվ

[]