ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախահայությունը պետք է ոտքի կանգնի և պահանջի իր ինքնորոշման իրավունքը. դա է Արցախը փրկելու այս պահին ունեցած մեր միակ հնարավորությունը. Դավիթ Գալստյան 09/28/2022 18:06 | ԼՐԱՀՈՍ
Ստեղծված վիճակից դուրս գալու համար արցախահայությունը պետք է ոտքի կանգնի և պահանջի հարգել իր ինքնորոշման իրավունքը։ Դա Արցախը փրկելու այս պահին ունեցած մեր միակ հնարավորությունն է։ Միջազգային հանրությունը չի կարող ականջալուր չլինել120 հազար մարդու կամարտահայտմանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Դավիթ Գալստյանը։
«Այնպիսի իրավիճակում ենք, որ բոլոր կուսակցական, իշխանական շահերը պետք է մի կողմ թողնել և համերաշխություն սերմանել ժողովրդի մեջ, նրան դարձնել պահանջատեր՝ իր երկրի ճակատագրի հարցում։ Այլ տարբերակ մեզ չի մնացել։ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը, որին միացել ենք նաև մենք, հենց այդ խնդիրն է, որ պետք է լուծի։ Միջազգային հանրությանը հստակ մեսիջներ է պետք փոխանցել, որ այսօր Արցախում ապրող հայերը, ինչպես մնացյալ ազգերը, իրավունք ունեն օգտվելու ազգերի ինքնորոշման իրավունքից և ինքնորոշվելու այն տարածքում, որտեղ պատմաիրավական առումով ապրել են հազարամյակներ շարունակ»,-ասաց Գալստյանը՝ հիշեցնելով, որ Արցախում բազմաթիվ են այդ իրողությունը փաստող պատմական հուշարձանները, որոնք մի քանի անգամ ավելի հին են, քան Ադրբեջանը։
Գալստյանի դիտարկմամբ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը բխում էր հենց այդ տրամաբանությունից։ Ըստ նրա՝ գործող իշխանության՝ ժողովրդին համախմբելու կոչերը ձևական բնույթ են կրում և իրականում ավելի են մեծացնում պառակտումը։ Մյուս կողմից էլ, նրա պնդմամբ, պարտված իշխանությունը, ինչպես ցույց է տվել փորձը, ժողովրդին համախմբել, նրան վստահություն ներշնչել չի կարող։
«2020թ. մարտ-ապրիլին ասում էինք, որ Փաշինյանն ուզում է Արցախի հարցը մեկընդմիշտ փակել և քարոզարշավի ժամանակ հանրությանը կոչ էինք անում նրա խամաճիկ իշխանությանը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, քվե չտալ, որ այդ չարաբաստիկ ծրագիրը կյանքի չկոչվի։ Մեզ այդ ժամանակ մեղադրեցին մարդկանց մեջ վախ սերմանելու մեջ։ Ցավոք, հաղթեց Հարությունյանը և արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք»,-նշեց Գալստյանը։
Արցախի ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորից ուղղակի բանակցային կողմ դարձավ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արված հայտնի՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարություններից հետո.
«Այդպիսով բանակցությունները տարան փակուղի։ Ադրբեջանն էլ որոշեց փակուղուց դուրս գալ պատերազմով։ Հայկական կողմից բանակցողներն այսօր միայն կապիտուլյացիոն փաստաթուղթ են կարողանում ստորագրել, որը երբևէ խաղաղություն չի բերելու. դա կասկածից վեր է»։
Գալստյանն այն համոզմունքին է, որ Փաշինյանին իշխանության բերողները նրա առաջ պահանջ են դրել՝ մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, և հիմա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կռվախնձոր է դարձել Սյունիքը։
Ընդգծելով Հայաստանի ու Արցախի՝ մեկ միասնական անվտանգային համակարգի մաս լինելը՝ Դավիթ Գալստյանը վերահաստատում է այն միտքը, որ մայր Հայաստանի և Արցախի անվտանգությունը, կապերն ու հեղինակությունը վերականգնելու առաջին անհրաժեշտ պայմանը գործող իշխանությունների հեռացումն ու համաժողովրդական կոնսոլիդացիան է։
«1990-ականներին համաժողովրդական շարժումը ցույց տվեց, որ դա աշխատող տարբերակ է, իսկ մենք սխալվելու հնարավորություն չունենք այլևս։ Ըստ այդմ՝ պետք է ընտրենք փորձված ու հաջողած ուղին՝ համաժողովրդական պայքարը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից