ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան 09/28/2022 10:36 | ԼՐԱՀՈՍ
Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ ամբարտավանորեն իրենց հռչակեցին կեղծ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ղեկավարներ, որի մեջ իբր ներառված էին Հայաստանի Հանրապետության Սևանա լիճը և Սյունիքի մարզը։ Այս հայտարարությունն արվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանների վրա բարբարոսական հարձակումից մի քանի օր անց․․․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մեծ տարածքներին որպես Ադրբեջանի մաս՝ նրանց տալով կեղծ ադրբեջանական անուններ։ Ահա թե ինչ է նա ասել 2013 թվականի սեպտեմբերին. «Ադրբեջանի պետական դրոշը պետք է ծածանվի Շուշայում [Շուշի], Խանքենդիում [Ստեփանակերտ], իսկ ադրբեջանցիները պետք է ապագայում ապրեն իրենց պատմական հողերում։ Մեր պատմական հողերն են՝ Իրևանի [Երևան] խանությունը, Գյոյչեն [Սևանա լիճը] և Զանգեզուրի շրջանները։ Կգա ժամանակը, և մենք կապրենք այդ հողերում։ Ես հավատում եմ դրան, վստահ եմ դրանում։ Բոլորը պետք է իրենց ջանքերը գործադրեն դրան հասնելու համար»։ Ավելին, 2015-ի մարտին Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանը կվերականգնի պատմական արդարությունը և կվերադարձնի ոչ միայն անջատված Լեռնային Ղարաբաղի մարզը և նրա շրջակա տարածքները, որոնք ներկայումս գտնվում են հայերի ձեռքում, այլև ներկայիս Հայաստանի որոշ հատվածներ»: Նա պարծենալով նախատեսում էր, որ «Ղարաբաղն ազատագրելուց հետո մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Երևան, Գյոյջա [Սևանա լիճ], Զանգեզուր [Հայաստանի Սյունիքի մարզ] և այլն։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը չեն սահմանափակվում միայն անկախ Ադրբեջանի ներկայիս տարածքներով։ Մենք պետք է վերադառնանք նաև այդ հողերը և պիտի վերադառնանք»։
Եթե Ադրբեջանի նախագահը նման անպարկեշտ հայտարարություններ է անում, ապա զարմանալի չէ, որ մյուս ադրբեջանցիները թութակի պես կրկնում են նրա անհիմն պնդումները։
Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանը, իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության նախագահ ու փոխնախագահ» և հռչակեցին նրա անկախությունը՝ մայրաքաղաք Կապանով կամ Վարդենիսով (Հայաստան)։
Այս ադրբեջանցիները մասնակցել են Անկարայում այդ կեղծ հանրապետության առաջին ներկայացուցչության գրասենյակի բացմանը՝ պնդելով, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այն: «Նախագահ» Թալիբովը հայտարարել է, որ Թուրքիան և «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Նա պետք է որ մոռացած լիներ Ադրբեջանի Հանրապետության մասին, որն օգտագործում է այդ նույն կարգախոսը։
Ի դժբախտություն ադրբեջանցիների՝ նրանց ցնծությունը շատ կարճ տևեց։ Սեպտեմբերի 22-ին Eurasianet.org-ը հոդված հրապարակեց՝ «Ադրբեջանի «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» վերելքն ու անկումը» վերնագրով: Այս «Հանրապետությունը» տևեց ընդամենը երեք օր, թեև Ադրբեջանի իշխանամետ մամուլն ի սկզբանե հրապարակեց այս կեղծ լուրը: Ադրբեջանի խորհրդարանի անդամ Թուրալ Գյանջալին անմիջապես հավանություն տվեց գոյություն չունեցող «Հանրապետությանը»: Այնուամենայնիվ, Գյանջալին մի քանի ժամվա ընթացքում ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, իսկ ադրբեջանական կայքերի մեծ մասը հեռացրեց այս «Հանրապետության» մասին բոլոր հղումները։ Իշխանամետ լրատվամիջոցները վարկաբեկեցին ոչ միայն «Հանրապետությանը», այլև նրա նույնքան կեղծ «նախագահ» Թալիբովին, որը նախարարներ էր նշանակել և որոշումներ ընդունել։
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը դատապարտեց Թալիբովին՝ հայտարարելով, որ նա «իրականում գիտական գիտելիքներ կամ հետազոտություններ չունի «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Նա չգիտի Արևմտյան Ադրբեջանի ոչ պատմությունը, ոչ աշխարհագրությունը։ Նրա շրջապատում հնարավոր չէ գտնել մեկ լուրջ մարդ, իսկ այն մարդկանց մեծ մասը, ում նա անվանել, նշանակել և ընդգրկել է կառույցներում, նույնիսկ տեղյակ չէ այդ մասին։ Թալիբովը բարձր պաշտոնների «նշանակում» և «լիազորություններ» է տալիս ցանկացածին, անկախ նրանց ինքնությունից կամ քաղաքական հայացքներից, շողոքորթության կամ ճաշի կամ 5-10 մանաթի [մի քանի դոլար] դիմաց»։
Ադրբեջանի խորհրդարանի անդամ Հիքմաթ Բաբաօղլուն սեպտեմբերի 21-ին գրեց. «Այսպես կոչված «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» քաղաքական-գաղափարական ահաբեկչություն է Ադրբեջանի դեմ»: Բաբաօղլուն հավելեց. «Նման քաղաքական կեղծավորը [Թալիբովը] բարոյական իրավունք չունի ո՛չ ստեղծելու «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» և ո՛չ էլ նույնիսկ արտասանելու այս սուրբ անունները։ Որովհետև այս գաղափարով, մինչ Ադրբեջանը պնդում է Զանգեզուրի միջանցքի հարցը, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը մտադիր է ոչ թե Զանգեզուրում միջանցք բացել, այլ այնտեղ պետություն ստեղծել։ Սա իսկական սադրանք է միջանցքի բացման դեմ»։
Ըստ Eurasianet.org-ի՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի կողմից նման տխմար միտք է հնչում: «2020 թվականին Թուրքիայում ադրբեջանցի ակադեմիկոս Գաֆար Չահմաղլին ստեղծեց այն, ինչն անվանեց Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն (Իրևան), որն էլ ավելի մեծ տարածք էր ընդգրկելու։ Այդ նախագիծը (որը նաև կոչվում էր Իրևանի թուրքական Հանրապետություն) ակնհայտ կառավարական կապերով կապված էր մեկ այլ խմբի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, բայց այն չստացավ պետական հաստատման (կարճ) մակարդակ, ինչպես Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը»։
Շատ հիասթափված «նախագահ» Թալիբովը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Մինչ մենք սպասում էինք հայերի հարձակմանը, «մերոնցից» ոմանք աննախադեպ հարձակմամբ և զրպարտությամբ լի հարձակվեցին մեզ վրա․․․»։
Բոլոր այն ադրբեջանցիները, որոնք դատապարտել են Թալիբովին և Արսլանին, չեն գիտակցել, որ անուղղակիորեն դատապարտում էին նաև նախագահ Ալիևին, որը նման անհիմն հայտարարություններ է արել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ