ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կարելի պետությունը մուրացկան դարձնել. մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարությունից դրդված. իրավիճակը պայթյունավտանգ է. Քոչարյան (տեսանյութ) 09/28/2022 11:40 | ԼՐԱՀՈՍ
Գտնվում ենք խորն անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքայի ամբողջականությունը։ Վերջին իրավիճակը ցույց տվեց, որ չեն կարողանում նաև ներգրավվել մեր գործընկերներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իշխանությունը տարվել է ուտոպիստական «խաղաղության դարաշրջան» բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր, ինչը հերթական ձախողումն է՝ ընտրած կուրսի։ Բաքվի և Անկարայի դերը վերջին իրադարձությունների դեպքով շեշտակի աճել է, լծակներն ազդելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ նվազել է և այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը՝ սեփական ուժերի շրջանակներում՝ հանցավոր անգործություն է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ արձանագրելով, որ վարչապետի ելույթը ՄԱԿ-ում՝ խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իր բովանդակությամբ այն նշանակում էր, որ նման սապսելիքներ չկան և դրանից հետո խոսել նույն բառապաշարով այստեղ՝ ներսում՝ անիմաստ է. «Հոգեհանգստի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում։ Այդ էջը պետք է փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված»։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է, մի կողմից կա պարտադրանք՝ որոշում կայացնելու, մյուս կողմից՝ կա վտանգ, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել իրավիճակը Հայաստանում և, գուցե, սա է այն գործոնը, որը կիսակախ վիճակում է թողել սպասվելիք որոշումները։
«Սա շատ օրինաչափ հետևանք է այն քաղաքականության, որ տարվել է Հայատսանում՝ 2018թ-ից և հատկապես 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո։ Մեր դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է, եթե լինենք ավելի կոպիտ՝ մենք ինքներս այն հասցրել ենք «պլինտուսի» մակարդակի։ Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, ոչ թե՝ այդ սեղանի շուրջ։ Թույլերի, դողդողացողների ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ կատեգորիայի մարդկանց հետ ընկերություն չի անում, նույնը՝ միջազգային հարաբերություններում է։ Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են՝ խղճահարության պատճառով, այլ ոչ թե՝ հարգանքի։ Չի կարելի պետությունը մուրացկան սարքել »,- նշեց նա։
Նա հիշեցրեց, որ հիմա մտքեր են հնչեցվում «միավորվենք ծանր որոշում կայացենլու համար», ապա ընդգծեց՝ կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դեկոնսոլիդացիա։
«Հասկանո՞ւմ եք, այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը, չեմ հասկանում դա չգիտակցելով է արվում, թե նպատակադրված»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ կապիտուլյացիան առաջացնում է անզորության զգացում, սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, ովքեր կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։
«Հնչում է թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ․ ավելի խորը պարզաբանեմ․ խնդիրը լուծելու համար, նախ այն պետք է ախտորոշես, և չեզոքացնես։ Հիմա մեզ ասում են՝ միավորվել պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակը ո՞րն է, փրկել Հայաստանը՞, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է ոչ միայն բժշկության մեջ, կա ուռուցք՝ հեռացնել։ Կոնսոլիդացիա պետք է լինի ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ