ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր են անում. բնականաբար որևէ մեկը չի ցանկանա զենք վաճառել, քանի որ չգիտի, թե ում դեմ այն կօգտագործվի. փորձագետ 09/28/2022 19:42 | Քաղաքական
Սյունիքը, այսինքն՝ հայ-իրանական սահմանը, այս պահին Հայաստանի ամենաարժեքավոր հատվածն է, դրա վերահսկողության համար շատ լուրջ պայքար է ընթանում աշխարհի ուժային բևեռների միջև: Կոնկրետ Սյունիքի հարցում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ուստի մեծ պոտենցիալ կա հայ-իրանական համագործակցությունը զարգացնելու համար, բայց պետք չէ պատրանքներ ունենալ, որ Իրանը անմիջական ռազմական գործողությունների մասնակից կդառնա՝ Սյունիքի համար, իրենք քաղաքական աջակցություն կցուցաբերեն, գուցե նաև զենք տրամադրեն, բայց մեծ հույսեր կապել պետք չէ, քանի որ այս պահին Իրանը բավականին խոցելի է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Նրա դիտարկմամբ՝ թեև Իրանի հետ համագործակցության մեծ ռեսուրս կա այս պահին, բայց հարցը միայն հայ-իրանական հարթությունում չէ, Հայաստանը պետք է կարողանա ներկայացնել Արևմուտքին և Ռուսաստանին՝ ինչու՞ է ցանկանում խորացնել համագործակցությունը Իրանի հետ.
«Սա պետք է անենք հնարավորինս արագ, քանի որ ժամանակ չունենք, փաստաթղթային հիմնավորումը կարող է տևել ամիսներ, տարիներ, բայց այն անվտանգային սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, կարող են կարճ ժամանակում պայթել »-հավելեց Արմեն Բաղդասարյանը:
Ըստ նրա, հայ-իրանական սերտ հարաբերությունները լրջագույն խնդիրներ կարող են ստեղծել Հայաստանի համար, հատկապես՝ Արևմուտքի հետ հարաբերություններում:
Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում Իրանի հետ համագործակցության ողջ ռեսուրսը, արդյո՞ք հնարավոր է, որ հենց այդ պատճառով, որ սա դուր չի գա Արևմուտքին, Արմեն Բաղդասարյանն ասաց.
«Սա կարող է լինել պատճառներից մեկը, մյուս պատճառը կարող էլինել այն, որ Ռուսաստանն է դրան դեմ, կամ Իրանն է դրա դիմաց շատ բան պահանջում, կարող են լինել այլ պատճառներ»:
Նիկոլ Փաշինյանը վերջերս հրապարակային հայտարարեց, թե Հայաստանը բավարար գումար ունի, սակայն շատ երկրներ հրաժարվում են զենք վաճառել Հայաստանին:
Հարցին՝ արդյո՞ք սա Փաշինյանի հերթական պոպուլիստական հայտարարությունն էր, թե հիմք կա այս հայտարարության տակ, իսկ եթե իսկապես Հայաստանին զենք չեն վաճառում, ապա որը՞ կարող է լինել սրա պատառը՝ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ հակված չէ հավատալ Փաշինյանի այս խոսքերին
«Բայց եթե անգամ ընդունենք, որ ճիշտ է ասում, այս դեպքում պատճառը կարող է լինել մեկը՝ Հայաստանին զենք չեն վաճառում, քանի որ չգիտեն՝ Հայաստանն այդ զենքը ում դեմ է օգտագործելու: Եթե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ անընդհատ կտրուկ շրջադարձեր են անում և խաղում են բոլոր լարերի վրա միաժամանակ, բնականաբար, որևէ մեկը չի ցանկանա զենք վաճառել, քանի որ չգիտի, թե մյուս օրը ում դեմ կօգտագործվի զենքը:Եթե անգամ հանցավոր կազմակերպություններին հաջողվում է զենք ձեռք բերել, ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության համար սա պետք է որ խնդիր չլինի »,-ասաց փորձագետը:
Դիտարկմանը, որ իշխանությունները հիմնավորում են, թե Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, դրա համար էլ շատ երկրներ զենք չեն վաճառում մեզ, Արմեն Բաղդասարյանն ասաց, որ սա ևս կարող է պատճառ հանդիսանալ.
«Որպես կանոն, Արևմուտքը զենք վաճառում է որևէ երկրին այն դեպքում, երբ իմանա, որ այդ զենքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետք է ուղղվի Ռուսաստանի դեմ: Նույն տրամաբանությամբ՝ Ռուսաստանն էլ կարող է մեզ զենք չվաճառել, քանի որ չգիտի՝ հաջորդ օրը այդ զենքն ում դեմ կուղղվի, չգիտի՝ արդյո՞ք Արևմուտքի հետ սիրախաղ սկսած Հայաստանի իշխանությունները որևէ մեխանիզմով այդ զենքը չեն կիրառի Ռուսաստանի դեմ »,-եզրափակեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից