ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա չէր բերի Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, բայց կօգներ ռուսական իշխանություններին հասցնել մեր մոտեցումները ․ Հայկ Խալաթյան 09/28/2022 22:04 | Քաղաքական
«Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեին Դոնբասում, Խերսոնի եւ Զապորոժիեյի մարզերում հանրաքվե անցկացնելու փաստը եւ անընդհատ զուգահեռներ անցկացնեին Արցախի խնդրի միջեւ եւ պետք է այդ հարցը քննարկեին ռուսական կողմի հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում ԼՂ հիմնախնդիրն ինքնորոշման իրավունքի լույսի ներքո առաջ տանելու հնարավորությանը։
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի և Զապորոժիեյի շրջաններում անցկացված հանրաքվեներում «Ռուսաստանին միանալու» որոշում է կայացվել։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեյի մարզերը, սեպտեմբերի 23-27-ին կանցկացնեն հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելու համար։ Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանն աջակցում է հանրաքվեին և կանի ամեն բան, որպեսզի այդ երկրամասերում անցկացվեն հանրաքվեները։
Հայկ Խալաթյանը հիշեցրերց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որը խոսել էր այն մասին, որ եթե Հայաստանը գտնում է, որ Արցախհ հայկական է, պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։
«Ցավոք, հայկական կողմը կոպտագույն սխալ արեց, երբ 44-օրյա պատերազմի օրերին չճանաչեց Արցախի անկախությունը, ինչը կօգներ մեզ բանակցային գործընթացում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ դա, թեեւ չէր բերի Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, բայց դա մի կողմից մեզ կօգներ՝ ռուսական իշխանություններին հասցնել մեր մոտեցումները եւ հույս ունենալ, որ, ի վերջո, կկարողանանք որոշակի փոխըմռնման հասնել, մյուս կողմից դա կարելի էր օգտագործել ռուսական քաղաքական-հասարակական շրջանակներում ավելի ընկալելի դարձնելու հայկական կողմի մոտեցումը՝ ԼՂ հիմնախնդրի հարցում։
Հայկ Խալաթյանը նկատեց՝ Փաշինյանը չօգտվեց նաեւ Վլադիվոստոկում ընձեռնված հնարավորությունից, երբ ՌԴ նախագահ Պուտինը խոսեց ինքնորոշման իրավունքի մասին։ Նա շանսը չօգտագործեց նաեւ նախորդ տարի Միացյալ Նահանգներում։ «Հիշեցնեմ, որ նույնիսկ ժողովրդավարությունների այն գագաթնաժողովին, որին անցած տարի ԱՄՆ-ը հրավիրել էր Փաշինյանին, Հայաստանի վարչապետը կրկին չխոսեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին եւ, փաստորեն , ստացվում է, որ ՀՀ գործող իշխանության համար կամ այս հարցը փակ է եւ կան որոշակի համաձայնություններ Ադրբեջանի հետ, որոնց մասին մենք չգիտենք կամ այդ հարցը նրանց համար պարզապես նշանակություն չունի, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ բացատրել փաստը, որ ռուսական եւ արեւմտյան հասարակությունների ու քաղաքական էլիտաների առջեւ այդ երկու հնարավորություները չի օգտագործվում արցախյան հարցը բարձրացնելու համար»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ մայն հրաժարվել է Արցախի կարգավիճակի հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու խնդրից եւ ազգերի ինքորոշման իրավունքին հղում անելուց, այլեւ, ընդհանրապես, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից։ Գործող իշխանություններն այլեւս Արցախը չեն դիտարկում որպես քաղաքական միավոր, Արցախի ժողովրդի մասին խոսում են Լեռնային Ղարաբաղի բնակչություն տերմինաբանությամբ եւ բացառապես հումանիտար խնդրիների համատեքստում։
Հայլկ Խալաթյանը շեշտում է՝ եթե Հայաստանը ցանկանում է Արցախը հայկական եւ ինքնիշխան պահելու որոշակի հույսեր ունենալ, իշխանափոխությունն ուղղակի անհրաժեշտություն է։ «Հայաստանում իշխանափոխության դեպքում հայկական կողմը կարող է ցույց տալ , որ հայ հասարակության համար անընդունելի է միակողմանի եւ խայտառակ զիջումների գնով տարածաշրջանում, այպես կոչված, խաղաղության հաստատումը։ Մենք պետք է հասկանանք, որ, թե Արեւմուտքին, թե Ռուսաստանին տարածաշրջանում խաղաղություն եւ կոմունիկացիաների ապաշրջափակում է հարկավոր եւ այս ֆոնին, երբ նրանք տեսնում են, որ մի կողմը միակողմանի զիջումների է պատրաստ, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս կոշտ դիրքերից, իհարկե, գործընթացը գնալու է ի հաշիվ հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի շահերի։ Սա է պատճառը, որ իշխանափոխությունից հետո հայկական կողմը գլոբալ եւ ռեգիոնալ խաղացողներին կարող է այն միտքը հասցնել, որ եթե նրանք իսկապես շահագրգռված են տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղությամբ, ապա այդ խաղաղությունը պետք է լինի կոմպրոմիսների հիման վրա , այլ ոչ թե հայկական կողմի միակողմանի, խայտառակ եւ ծանր զիջումների հաշվին»։
Հայկ Խալաթյանն արձանագրում է՝ թե պատերազմից առաջ,թե ընթացում, թե դրանից հետո մենք տեսանք գործող իշխանության ոչ կոմպետենտությունը եւ նրա քաղաքականության ձախողումը։ Դա է պատճառը, որ միայն պրոֆեսիոնալ եւ փորձառու իշխանությունը կարող է երկիրը դուրս բերել այն աղետից , որում Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակցիները դրել են Հայաստանն ու Արցախը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ