ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա՛յ սա է իսկապես սեւ-սպիտակի բաժանումը՝ կապիտուլյացիայի կողմնակից եւ պայքարի կողմնակից․ Խաչիկ Գալստյան 09/27/2022 21:50 | ԼՐԱՀՈՍ
«Այդպիսի համախմբում իշխանության պարագլխի շուրջ անհնար է, եւ դա, ի սկզբանե, փակուղային առաջարկ է, որն արվում է առաջին նախագահի կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ ուղղված ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին ու կաթողիկոսներին՝ համախմբվել ՆԻկոլ Փաշինյանի շուրջ եւ աջակցել նրան՝ ստորագրելու Ադրբեջանի հետ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրըր, որը նա կապիտուլյացիա անվանեց։
Առհասարակ, իշխանություն -ընդդիմություն երկխոսությանը, Խաչիկ Գալստյանը կողմ է, շատ երկրներ են իրենց հասարակությունները ճգնաժամային իրավիճակներից դուրս բերել այդ ճանապարհով, բայց այն դեպքում, երբ ընդդիմությունը եւ հասարակության մի ստվար հատվածը՝ ի դեմս իշխանության պարագլուխ Փաշինյանի, տեսնում է ազգային պետական շահերի դավաճանի, չի կարող լինել նման համախմբում։ «Դավաճանների հետ երկխոսության չեն մտնում, դավաճանների հետ չեն բանակցում, դավաճաններին ուղղակի ասպարեզից հեռացնում են»,-շեշտում է Գալստյանը՝ հավելելով, նախկին նախագահների ու կաթողիկոսի մասնակցությամբ ձեւավորված ֆորմատը բավականին դրական կարող ենք համարել ։
«Այնտեղ մարդիկ են, որոնք կանգնած են Հայաստանի երեսնամյա պետականության ակունքներում , յուրաքանչյուրի փորձառությունը, անցած ճանապարհն ու ռեսուրսները , եթե մեկտեղում ենք, չեմ կարծում, թե այդ պարագայում Նիկոլի նման մեկը կկարողանա դիմակայել , յուրաքանչյուր իշխանություն այդ պարագայում ճաքեր կտա, իսկ թե ինչու դա չի լինում, շատ վարկածներ կարող են լինել։ Տեր- Պետրոսյանը, ինչպես ինքն է ասում, ինչ-որ առաջարկով այդ սեղանին եկել նստել է եւ գուցե իսկապես հանել ընթերցել է այդ թուղթը, ես կուզենայի լսել նաեւ մյուս նախագահների արձագանքներն ու առաջարկները»,-ասում է Գալստյանը։
Հարցին, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանի երեկվա կոչից հետո նախագահներ+կաթողիկոս ֆորմատը չպետք է առանց նրա շարունակվի, Խաչիկ Գալստյանն ասաց․ «Ամենավտանգավոր ուղերձը, որ կար առաջին նախագահի ելույթում, դա իրավիճակի հետ համակերպվելու ուղերձն էր, բնականաբար, ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, որ պատերազմի առաջին իսկ օրից եւ ապա հետպատերազմական ժամանակաշրջանում անթույլատրելի է համարել իրավիճակի հետ համակերպվելը եւ կոմֆորմիստական մոտեցումները։ Ես կտրականապես դեմ եմ դրան եւ վստահ եմ, որ մենք ունենք ելքեր։ Պետք է առողջ, ազգային, կարող ուժերը համախմբվեն եւ եթե կան մարդիկ, թեկուզ եւ անցած ճանապարհ ունեցող, ովքեր այլ տեսակետ ունեն, Աստծո սիրուն, դաշտը սեւ-սպիտակի մեջ է, ա՛յ սա է իսկապես սեւ-սպիտակի բաժանումը՝ կապիտուլյացիայի կողմնակից եւ պայքարի կողմնակից։ Դու, առնվազն , պետք է քայլ անես որեւէ բան փոխելու ցանկություն գոնե ունենաս, այլապես, մեռնելու ժամանակը միշտ էլ կա, իսկ Հայաստանի համար այդ փաստաթուղթը մահվան դատավճիռ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից