ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը. Բորիս Մուրազի 09/27/2022 17:42 | ԼՐԱՀՈՍ
Այս հրապարակմամբ մենք, ըստ էության, բացում ենք Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների խաղաքարտերը, ու եթե ռուսական կողմը սրա դեմ ոչինչ չի ձեռնարկում, ապա համապատասխան հետևություններն անպայման կարվեն և, ըստ էության, նրանք մասնակից կդառնան այդ դավադրությանը,- գրում է politik.am -ի խմբագիր Բորիս Մուրազին:
«SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը․ ինչ դեր ունի Ռուբեն Վարդանյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Շատերի համար ոչինչ չասող այս հրամանագրի տակ բավական վտանգավոր պրոցեսներ են թաքնված։ Արցախի նախագահին մոտ կանգնած իմ աղբյուրները տեղեկացնում են, որ Արայիկ Հարությունյանը բավական երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկումների և բանակցությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին անգամ Արայիկ Հարությունյանն է խոսել՝ ադրբեջանցիների հետ կապը ներկայացնելով որպես արցախահայերի շահերի պաշտպանություն։
Այդ բանակցություններում ադրբեջանական կողմը երաշխավորել է Արայիկ Հարությունյանի անձնական շահերի պաշտպանությունը, եթե նա գործի ըստ պայմանավորվածության։ Իսկ պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ հայրենասիրական կենացների և ազգային համախմբման անվան տակ քանդելու են պատերազմից հետո մնացած Արցախի պետականության վերջին փշուրները։
Ըստ այդ բանակցություններում հաստատված պլանի՝ սպասվող քայլերը հետևյալն են.
1․ Ստեղծվելիք Հանրային խորհրդին Արայիկ Հարությունյանը փորձելու է պատվիրակել լիազորորություններ, որոնք հատուկ են Ազգային Ժողովին։ Խորհրդի վերջանական ձևավորումից հետո Արցախի Ազգային Ժողովի աշխատանքը դառնալու է լուսանցքային կամ ընդհանրապես կդադարի գործել։
2․ Նույն ժամանակ Արայիկ Հարությունյանը պետնախարար է նշանակելու գործարար Ռուբեն Վարդանյանին։ Նա լինելու է պլանը վերջնական նպատակին հասցնող հիմնական գործիքը։
3․ Ժողովրդական միլիցիա ստեղծելու անվան տակ Արայիկ Հարությունյանը վերջնականապես քանդելու է առանց այն էլ իր կարողությունների մեծ մասը կորցրած Արցախի բանակը։ Արցախից դուրս են հանվելու բանակային հատուկ զինատեսակները, այդ թվում՝ հրետանին և զրահամեքենաները։ Արցախի ամբողջ պաշտպանությունը մնալու է մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար ոստիկանների վրա, որոնք զինված են լինելու՝ լավագույն դեպքում ինքանձիգով։
4․ Պետական ինսիտուտների վերջնական ապամոնտաժումից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարելու է, որ պահում է պատերազմից հետո տրված իր խոստումը՝ հրաժարական է տալու։ Այս հրաժարականից հետո պարալիզացված ԱԺ-ի ֆոնին Արցախը այլևս չի ունենալու ընտրված իշխանություն, և պատերազմական ծանր վիճակում գտնվող պետության միակ պաշտոնյան լինելու է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Արցախի նախագահական աշխատակազմի իմ աղբյուրը վստահեցնում է, որ ռուսները կամ տեղյակ չեն Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների պլաններից, կամ մասնակի են տեղյակ և չեն պատկերացնում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստ է գնալ նման դավաճանության։ Այս հրապարակմամբ մենք, ըստ էության, բացում ենք Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների խաղաքարտերը, ու եթե ռուսական կողմը սրա դեմ ոչինչ չի ձեռնարկում, ապա համապատասխան հետևություններն անպայման կարվեն և, ըստ էության, նրանք մասնակից կդառնան այդ դավադրությանը։
Հ․Գ․ Հետաքրքիր է, որ երբ արցախցի աղբյուրիս հետ քննարկում էինք այս զարգացումները, լրատվականները տարածեցին Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի հայտարարությունը, որով նա բոլորին հոկտեմբերի 5-ին հրավիրում էր Ստեփանակերտ՝ հանրահավաքի։ Բաբայանն էլ, կարծես, հնարավոր զարգացումների հոտն առել է ու կամ փորձում է Արայիկ Հարությունյանի հետ գնալ նոր նյութական պայմանավորվածության, որի դիմաց նա աչք կփակի կատարվողի վրա, կամ ցանկանում է պահից օգտվել և ինքը զբաղեցնել Ռուբեն Վարդանյանի տեղը՝ այդպիսով դառնալով Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների գործընկերն Արցախի պետականության տապալման գործում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուրազին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ