ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդ, որ պատմության մեջ մնալու մոլուցքով տարված՝ պատրաստ է ոչնչացնել ամեն ինչ․ Արա Պողոսյան 09/27/2022 20:15 | Քաղաքական
«Լեւոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ Նիկոլ Փաշինյանի անձը հետաքրքիր չէ, նրան պատմական իրադարձությունն է հետաքրքիր։ Լինելով պատմաբան, արեւելագետ՝ նա առավելապես պատմական փաստերն է ուզում ստանալ։ Տպավորություն է, որ սա վրեժխնդրություն է 1998 թվականի իրադարձությունների համար, որ այ, ես ճիշտ էի ու ամեն դեպքում, ստացվեց այնպես, ինչպես ես կանխատեսել էի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի հարցազրույցին։ Հիշեցնենք, որ վերջինս հանրայինի եթերից, ըստ էության, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելու ուղերձ հնչեցրեց՝ առաջարկելով համախմբվել Փաշինյանի շուրջ։
Արդյո՞ք իր այդ կոչով նա չէր փորձում այդ բեռը հավասարապես դնել նաեւ ՀՀ եւ Արցախի նախկին ղեկավարների ուսերին՝ չթողնելով, որ այն միայն Փաշինյանը կրի։ Քաղաքագետն ասում է՝ Տեր-Պետրոսյանը աընդհատ շեշտում էր, որ միայն Փաշինյանը գիտի բանակցությունների դետալները, սա նշանակում է, որ նա նաեւ իր փորձից գիտի, որ կան որոշակի իրադարձություններ, որոնց մասին գիտեն նախագահն ու եւս մի քանի անձ նրա շրջապատից։ «Անձնական փորձից հղում կատարելով, ասում է՝ միայն Փաշինյանը իր ամենամոտ մարդիկ գիտեն դա՝ մեկ երկու։ Իր խոսքի ամբողջ բովանդակության մեջ Արցախն այեւս գոյություն չունի։ Տեր-Պետրոսյանն Արցախն այլեւս հանձնել է եւ ինքը հատուկ շեշտեց, որ 1920 թվականից այս կողմ՝ 100 տարի, օտար զինվոր Հայաստանի տարածք ոտք չէր դրել, նա դա հատուկ շեշտում է։ Տեր-Պետրոսյանը բավականին բարդ քաղաքական երեւույթ է, որի յուրաքանչյուր խոսքում կա բովանդակություն։ Հիշենք իր եւս մեկ արտահայոտություն՝ տղա՞ եք, պահեք, ուզո՞ւմ եք Բաքուն գրավեք, չե՛ք կարողանալու պահել։ Սա տարիներ առաջ է ասել, երբ նույնիսկ Փաշինյան չկար։ Նա պարբերաբար այդ միտքը տարբեր ձեւափոխումներով կրկնել է, իր վերջին հարցազրույցն էլ այդ բովանդակության մեջ էր՝ տղա՞ եք, պահեք։ Զուր չէ, որ շատերը նրան Հերոստրատի հետ են համեմատում ՝ մարդ, որը պատմության մեջ մնալու մոլուցքով տարված պատրաստ է ոչնչացնել ամեն ինչ։ Որպես առաջին նախագահ, նա պետք է ոսկերչական ճշգրտությամբ մոտենար խնդրին, որ այնպես չլիներ՝ հարվածեր հասարակության դիմադրողականության ուժին, բայց նա հենց դա էր անում, Տեր-Պետրոսյանը քանդում էր հասարակության իմունիտետը՝ սրսկելով պարտվողականություն, հաշտվողականություն»,-բացատրեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ գոնե իր համար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած մտքերը նորություն չէին ու մասնագիտական հետաքրքրությունն է ստիպել այն լսել, հակառակ պարագայում , անգամ առանց լսելու հնարավոր կլիներ ասել, թե նա մոտավորապես ինչի մասին է խոսելու։
Անդրադառնալով ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների ու կաթողիկոսի մասնակցությամբ ձեւավորված ֆորմատի կենսունակությանը, քաղաքագետն ասաց․ «Անգամ , եթե մեկ-երկու հանդիպում էլ լինի, այդ ֆորմատով որեւէ խնդիր չի լուծվելու, ակնհայտ է, որ այն կենսունակ չէ, որեւէ կոնսենսուս չի լինելու, իսկ Տեր-Պետրոսյանի հռետորական ոճը, թե կոնֆիդենցիալ խոսակցությունները չենք բացելու, ապա նրան ուղղված հարցը, թե նախագահներից մեկին պատկանող ԶԼՄ-ներից մեկը այսպիսի խոսակցություններ է տարածում, վկայում է, որ նա ընդամենը եկել էր հասարակությանը ցույց տալու, թե ես ճիշտ եմ, էդպես չի լինելու, դուք կտեսնեք, ու եթե իմ ասածը չեն անելու, մենք ավելի մեծ ու վատ պայմանների ենք գնալու։ Այդ պահին ընդամենը պետք էր նայել Տեր-Պետրոսյանի դեմքի միմիկաներին եւ արձագանքին, հասկանալու համար, այս ամենը»։
Ըստ Արա Պողոսյանի, քաղաքական մթնոլորտն ու այս ամբողջ ընթացքում նախկին նախագահների գործողությունների եւ վարքաբանության վերլուծությունն է վկայում , որ այդ ձեւաչափում կոնսենսուսը չի լինելու, կոնսենսուս չի լինելու անգամ երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ, էլ ուր մնաց առաջին նախագահի եւ մնացած նախագահների, այդ թվում եւ Արցախի հանրապետության նախագահների։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ հոտառություն ունի եւ հասկանում է, որ այդ օրակարգի շուրջ այնտեղ կոնսենսուս չի ձեւավորվելու»։
Արա Պողոսյանն ասում է՝ Տեր-Պետրոսյանը պիղատոսյան ոճով ընդամենը փորձում է ցույց տալ՝ ես ուզեցի, բայց դուք չուզեցիք։ «Նա ուզում է լեգիտիմացնել պարտվողականությունը, ուզում է լեգիտիմացնել Հայաստանի բոլոր՝ թե տնտեսական, թե ռազմաստրատեգիական արտերիաների կապումը թուրքական աշխարհի հետ, ուզում է լեգիտիմացնել Հայաստանի կապիտուլյացիան եւ շեշտում է՝ ես առաջինն էի, որ ասացի, որ դա կապիտուլյացիա է։ Անգամ Փաշինյանը չի ասում, որ դա կապիտուլյացիա է, բայց Տեր-Պետրոսյանը պնդում է, որ դա կապիտուլյացիա է, կարծեք թե, դա իր սրտից է բխում, իր երկար տարիների մտքերի ու խոսքերի արձագանքն էր, որն իրականացավ, որովհետեւ մենք իրեն չլսեցինք»,-եզրափակեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից