Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ամենացավալին այն էր, որ 44 օր համառորեն պահած մեր դիրքից մեզ հանեցին. առանց կռվի դուրս եկանք, հրաման էր. ասացին, որ ամսի 9-ի փաստաթղթով դրանք էլ են հանձնվել. 44-օրյայի մասնակից նորակոչիկ 09/27/2022   15:01  |  ԼՐԱՀՈՍ

Լևոն Պետրոսյանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը. Ժամը 7։10 տղաները նախաճաշելու էին գնում, երբ թշնամին սկսեց ռզմբակոծել Մարտունու բնակելի թաղամասերն ու զորամասը։ Ճաշարանի փոխարեն թաքստոց մտնելը տևել է մի քանի րոպե։ Պատերազմ էր ու դիրքեր բարձրանալու հրաման էին ստացել նաև նորակոչիկները։

«Զենք-զինամթերք ստացանք ու բարձրացանք դիրքեր՝ առաջնագիծ։ Սկզբում շփոթված էինք, չէինք հասկանում՝ ինչ է կատարվում. մի քանի օր անց հարմարվեցինք, սովորական դարձավ էդ ամեն ինչը։ Զարմանալիորեն բոլորիս մոտ կար գիտակցում, որ կա՛մ առաջ պետք է գնանք, կա՛մ գոնե մեր տեղում մնանք։ Դուխներս տեղն էր, միմյանց էինք ոգևորում, Աստված էր ուժ տալիս»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է 44-օրյայի մասնակիցը։

Տղաները մինչև նոյեմբերի 3-ն իրենց դիրքում են եղել։ Այդ օրը երեկոյան, երբ Մարտունի 2-րդ զորամասն արդեն թշնամին վերցրել էր, նրանց տեղափոխել են Կարվին կոչվող տեղամաս։ Հինգ օր մարտ վարելուց հետո, երբ զինամթերքն ու սնունդը սպառվել էին, տղաներին հաջողվում է մի կերպ դուրս գալ շրջափակումից։

«Երբ Մարտունի 2-րդ զորամասը վերցրեցին, մեր առաջին դասակը տարան դեպի Գյադուկ կոչվող տեղամաս, որպեսզի կասեցնեն թշնամու առաջխաղացումը դեպի Մարտունի քաղաք։ 2-3 ժամ մարտ վարելուց հետո, երբ դասակի կեսն արդեն զոհվել էր, իսկ դասակի հրամանատարը՝ վիրավորվել, մեր դասակը ևս տարան այդ կողմ։ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը մոտ 80 հոգով գրոհեցին 19 հոգանոց մեր դասակի վրա։ Գրոհը հաջողությամբ հետ մղեցինք, բայց հաջորդ գրոհն արդեն՝ ամսի 7-ի լույս 8-ի գիշերը, ահավոր էր. քանի որ ամսի 5-ից շրջափակման մեջ էինք, և անգամ տեղյակ էլ չէինք, որ շրջափակման մեջ ենք, զինամթերքն ու սնունդը համարյա սպառվել էին։ Չեմ կարող բացատրել, թե ինչպես ստացվեց դուրս գալ շրջափակումից՝ այն էլ՝ առանց զոհերի։ Դա, ուղղակի անհնար էր թվում»,-պատմում է Լևոնը։

Նոյեմբերի 9-ին Լևոնն ու ջոկի մյուս տղաները նորից տեղափոխվել են Ակնայում գտնվող այն դիրքերը, որոնք պահել էին մինչև նոյեմբերի 3-ը։ Ջոկի հրամանատարը՝ կրտսեր սերժանտ Կամո Թադևոսյանը, ով Լևոնի պատմելով, այդ ամբողջ ընթացքում իրենց հետ՝ խրամատում է եղել, ամսի 9-ի առավոտյան արդեն այլ՝ ավելի վտանգավոր դիրք է բարձրացել։

Լևոնենց ջոկն Ակնայի դիրքերում մնացել է մինչև նոյեմբերի 19-ը։ Այդ օրը տղաներին ամենացավալի հարվածն էր սպասվում։ 44 օր այդ դիրքերը համառորեն պահելուց հետո առանց կռվի, առանց մեկ կրակոցի պետք է թողնեին ու դուրս գային. հրաման էր։ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով հայկական կողմը պարտավորվել էր թշնամուն հանձնել նաև Ակնան։

«Դա ամենացավալի օրն էր։ Առանց կռվի պետք է թողնեինք ուդ դուրս գայինք։ Չէինք ուզում դուրս գալ, բայց ասացին՝ եթե դուրս չգաք, վատ կլինի, այդ հողերը հանձնվել են արդեն ինչ-որ փաստաթղթով... Մենք մեր ձեռքով քանդեցինք մեր դիրքերն ու հետ եկանք մինչև Վազգենաշեն՝ փաստացի թշնամուն նվիրելով Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ձեռք բերված ու մինչև 2020թ. նոյեմբերի 9-ի պահած հողը...»,-ցավով պատմում է 44-օրյայի մասնակիցը։

Լևոնը շեշտում է՝ Արցախի ազատագրված տարածքների ամեն մի կտորը կարևոր էր Հայաստան-Արցախի համար ու եթե ճիշտ քաղաքականություն ու դիվանագիտություն վարվեր պատերազմին զուգահեռ, ապա այսօր սահմանը Ջերմուկի, Գորիսի ու Վարդենիսի մոտով չէր անցնի...

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:28 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում լռության րոպե է. կանգնեցվել է նաև երթևեկությունը
13:29 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՈւղիղ 40 օր՝ ինչ ասել են, 58 տարեկանում փորձել եմ կատարել, առաջարկություններ եմ արել, բայց իմ առաջարկությունները չեն ընդունվել.Սեյրան Օհանյան (տեսանյութ)
12:42 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ, կամ ունենայինք ավելի շատ զոհեր, բայց հաղթանակ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
12:36 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱկականետված դաշտով ենք այսօր քայլում, պետք է շատ զգույշ լինել. Վահե Հակոբյան (տեսանյութ)
12:34 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը.Սեյրան Օհանյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
12:09 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչքան մնա, այդքան զոհեր ենք ունենալու, այս իրավիճակը շարունակվելու է, չենք կարողանալու ապրել, խեղդվելու ենք. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)
11:56 27/09/2022  |  ՄեկնաբանությունՉպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը. Թաթոյան
11:51 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր տղաները կռվել են, հաղթել են, պարտվել ենք մենք՝ մեր ղեկավարությամբ. Զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)
10:53 27/09/2022  |  ՄեկնաբանությունԵռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան
10:50 27/09/2022  |  ՄեկնաբանությունՀրամանի չենթարկված ու մինչև վերջ կռիվ տվածներն են էս երկրի իրական տերերը. Ղևոնդյան

Արխիվ

[]