ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի այցեքարտն առաջին հերթին մեր մշակույթն է, գերխնդիրը՝ ուժեղ պետություն ունենալը․․․ 09/26/2022 19:13 | Վերլուծություններ
«Լավին լավ ասենք, վատին՝ վատ»՝ այս խոսքերը հաճախ էր սիրում կրկնել Հենրիկ Իգիթյանը, մեր երևելիներից մեկը, ով խորհրդային երկաթյա վարագույրի պայմաններում ոչ միայն հղացավ և իր համախոհների հետ կյանքի կոչեց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, այլև՝ իր ողջ գործունեության ընթացքում բարձր արվեստի նիշը պահած՝ ճանապարհ հարթեց բազմաթիվ տաղանդավոր նկարիչների և քանդակագործների, իրական մշակութային արժեք ստեղծողների համար: Նա մեծ գնահատող էր, արժեքավորը, երևույթը տեսանող և իր ողջ գործունեությունը բացառիկ խիզախումների պատմություն է:
Հենրիկ Իգիթյանը հեռացավ կյանքից՝ երազելով Երևանում արդի արվեստի՝ «մի զիլ, ներկայանալի» թանգարանի շենքի մասին:
2007-ին երբ զրուցում էինք, ասում էր ՝«Դա իմ ամենամեծ ցավն է: Ես պնդում եմ՝ կարող ենք ունենալ Եվրոպայի ամենալավ թանգարաններից մեկը: Այսօր Հայաստանի մշակույթը Փարիզի մշակույթից պակաս չի: Մենք զիջում ենք Պոմպիդու կենտրոնին, որովհետև այնտեղ աշխարհն է հավաքված: Իսկ ես խոսում եմ ազգայի՛ն արվեստի մասին: Ինչու՞ Հայաստանում չկազմակերպենք համաշխարհային կերպարվեստի բիենալե, չէ՞ որ դրա համար հիմք ունենք»:
Այս տարի ամռանը կերպարվեստի բիենալե կազմակերպելու նրա գաղափարը, լավագույնս իրականություն դարձավ: ԺԱԹ-ի համար՝ 2022՝ կրկնակի հոբելյանական տարին՝ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը և թանգարանի հիմնադրման 50-ամյակը նշանավորվեց Իգիթյանի այնքան երազած՝ ժամանակակից հայ կերպարվեստի հզոր ցուցահանդեսով, որն ուղղակի զարմացրեց և հիացրեց և մեր հայրենակիցներին, և մայրաքաղաքի հյուրերին։ Երկու ամիս Երևանը բացառիկություն էր ներկայացնում աշխարհին։ Ստեղծագործական բազմաժանրության և ոճային բազմազանության մեջ՝ այնպիսի ավագարդիստական և մոդեռն մտածողություն, ընդ որում՝ ազգային արյուն-ավիշի տրոփյունը՝ մեջը, որպիսին դժվար է հանդիպել աշխարհի նման թանգարաններում։ Մի քանի տարի առաջ ես լոնդոնյան Tate Modern թանգարանի բազում սրահներում երկար փնտրում և ձևի ու բովանդակության ներդաշնակություն չէի գտնում և շնչահեղձ կլինեի, եթե որպես փրկության ափ չհայտնվեի փոքրիկ մի սրահում, ուր Արշիլ Գորկու և Մոդելյանիի հատուկենտ կտավները տոչորվածիս որպես զուլալ ջուր եղան։
Ցուցահանդեսներ սիրում եմ այցելել խաղաղ օրերի, այսինքն, բացումներից, բազմաց դիտումներից հետո, երբ ես եմ ու այն հատուկենտները, որ իմ նման են մտածել՝ լինել արվեստի դեմ հանդիման՝ խաղաղ խորհրդածելուն՝ հարմար մի օր։
Հուլիսի վերջն էր․․․
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, ոչ նրա համար, որ իմն է, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ներկայացրած բացառապես ազգային մշակույթի գործերից յուրաքանչյուրը օդի, ջրի, կրակի և հողի «քվինտ-էսենցիա» որպես՝ կանգնում էր դեմդիմացս, որ ձայնիվ, թե՝ անձայն, բազմագույն, բազմագիծ-բազմաձև ու բազմանյութ, իրապես՝ բազմաբովանդակ աղաղակում էր՝ այս է, այսպես է հանճարի ու տաղանդի բանը․․․ ՈՒ մտածում էի՝ ախ, որքա՜ն ճշգրիտ էր Հենրիկ Իգիթյանը․․․
Հիմա երբ կարդում եմ Երևանի ավագանու վերջին նիստում ընդունված որոշումը, ըստ որի՝ Կասկադ համալիրի «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը, որ փոսորակ էր որպես մնացել, նվիրաբերվել է Երևան համայնքին՝ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, որ մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենք, ուր կլինի նաև ամֆիթատրոն, անկեղծ ուրախանում եմ։ Ընդ որում, ուրախ եմ նաև, որ այս որոշումը նախադեպային կարող է լինել բոլոր այն սեփականատերերի համար, ովքեր Երևանի կենտրոնում տասնամյակներով փասորակի կամ տևական շինհրապարակի են վերածել սեփականության իրավունքով իրենց պատկանող մայրաքաղաքային երբեմնի ուշագրավ շենքերը։ Վառ օրինակներ որպես հիշատակեմ «Սևան» հյուրանոցը և Երիտասարդական պալատը, որոնցից առաջինը քանդվել է 18 տարի առաջ, երկրորդը՝ 16․․․
Հայաստանի այցեքարտը առաջին հերթին մեր մշակույթն է։ Հենրիկ Իգիթյանի փայփայած երազանքը վերջապես իրականություն կդառնա։ Շնորհավորում եմ թանգարանի հրաշալի համակազմին, և բոլորիս։ Պատկերացնում եմ՝ ժամանակակից արվեստի թանգարանի՝ «զիլ, ներկայանալի շենքը» Կասկադի հրաշալի բարձունքին՝ ներսուդրսից՝ առինքնող, բարձրարվեստ ու բազմատաղանդ․․․
Հատկապես հիմա պատգամ որպես և աքսիոմատիկ ճշմարտություն է հնչում Աղասի Այվազյան մեծ հայի խոսքը՝ «Առաջին խնդիրը պետություն ունենալն է։ Պետությունն ինքնին մշակույթ է։ Նկարչություն, գրականություն, այդ մշակույթի բջիջներն են։ Պետությու՛նն է ամենամեծ մշակույթը»։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ