ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարածաշրջանում մրցավազք է սկսվել եւ չպետք է գայթակղվել դեպի Հայաստանը նկատվող պատահական սիրո պոռթկումներից․ Արման Աբովյան 09/26/2022 21:01 | ԼՐԱՀՈՍ
«Այսօր պայմանական Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ շատ լուրջ պայքար է ընթանում առ այն, թե ի վերջո ով է վերահսկելու մեր տարածաշրջանում ակնկալվող լոգիստիկ խաչմերուկները։ Մենք ունենք իրավիճակ, երբ այս երկու բեւեռները փորձում են իրենց շահերը առաջ տանել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին եւ այդ համատեքստում Հայաստանի իշխանության ինտենսիվ շփումներին արեւմտյան երկրների, մասնավորապես,ԱՄՆ-հետ։
«ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը մեկ ամսվա ընթացքում ավելի շատ է խոսել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քան ամբողջ 30 տարվա ընթացքում։ Հաշվի առնելով հանդիպումների ծավալը, ԱՄՆ-ի գերակտիվությունը, ինչը երբեք 30 տարվա ընթացքում մենք չէինք տեսել, հնարավոր է՝ դիտարկվում է նաեւ այս իշխանության կողմից որոշակի քայլերի, համակարգի ձեւավորում, որի հիման վրա ինչպես իրենք են կարծում, իրենց կհաջողվի շտկել իրավիճակը։ Մեխանիզմները տարբեր են՝ սկսած միջազգային խաղաղապահներից, վերջացրած միջազգային դիտորդներով»,- պարզաբանել է քաղաքագետը՝ շեշտելով, որ Հայաստանը միջազգային սուբյեկտից օբյեկտի է վերածվել, տարածաշրջանում որեւէ հարց լուծող չէ։
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ, իսկ այսօր հայտնի դարձավ, որ Նյու-Յորքից մեկնել է Ֆրանսիա։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն սպասվում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը։ ԱՄՆ է մեկնել նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Արման Աբովյանն ասում է՝ շփումների այս ինտենսիվությունը ոչ թե ՀՀ իշխանությունների շնորհիվ է, այլ տարածաշրջանում ստեղծված ունիկալ իրավիճակի, երբ ՌԴ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը մի կետում համընկել են։ «Բոլոր կողմերը հասկանում են, որ եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ լոգիստիկ կապ լինի, որը կվերահսկեն թուրքերը՝ անվանենք միջանցք, թե ճանապարհ, կտրուկ աճելու է Թուրքիայի կշիռը, ինչը ձեռնտու չէ ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ռուսաստանին , եւ հատակապես՝ Իրանին»։
Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանում մրցավազք է սկսվել եւ չպետք է գայթակղվել դեպի Հայաստանը պատահական սիրո պոռթկումներից, այդ ամենի հիմքում յուրաքանչյուր ուժային կենտրոնի շահն է։
«Երբ մենք դիտարկում ենք այս ամբողջ գործընթացը՝ ԱՄՆ-ի, Ռուսասատանի, Իրանի շահերից, ապա ակնհայտ է դառնում, որ այսօր այն մրցավազքը, որ մենք տեսնում ենք հայկական տարածքի շուրջ, եւ՛ մտահոգիչ է եւ՛ հետաքրքիր, այն առումով, որ իրավիճակը մեր առջեւ նաեւ որոշակի շանս է բացել, բայց միեւնույն ժամանակ, նվազեցրել է մանեւրելու դաշտը»,-ասում է Արման Աբովյանը՝ արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունն այդ մեծ խաղի մեջ է ներգրավվել իր գործողությունների հետեւանքով եւ հիմա փորձում է հակակշիռների վրա խաղալ։
Քաղաքագետը, սակայն, համոզված է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդ հակակշիռների վրա խաղալու պոտենցիալ չունի։ «Մեզ համար ամենամեծ ռիսկն այն է, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակին այս իշխանությունը համառորեն հրաժարվում է ընդունել որպես թշնամական տարր։ Մտավախությունն այն է, որ այո՛ Ադրբեջանը շտապելու է եւ շատ հնարավոր է՝ գնա լայնամասշտաբ էսկալացիայի, քանզի հասկանում է, որ որքան ժամանակը ձգվի, այնքան գործընթացը բարդանալու է։ Սա ոչ թե ամիսների այլ օրերի խնդիր է։ Հիշենք , թե ինչ ակնհայտ հիմարություն էր ՄԱԿ-ի ամբիոնից խոսում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը, երբ մեղադրում էր Հայաստանին ագրեսիվ գործողությունների մեջ կամ նույն Էրդողանը, որը պնդում է, որ Հայաստանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը, որը, ըստ էության, փաստաթուղթ է լինելու, որը լեգիտիմացնելու է Արցախի ոչնչացումը եւ Հայաստանի մասնատումը։ Այսինքն, երբ իշխանությունն ասում է խաղաղության դարաշրջան թուրք-ադրբեջանական ոհմակի պատկերացումներում դա նշանակում է, որ մենք չկանք» ,-ասել է Արման Աբովյանը՝ հավելելով, որ իշխանությունը ինտելեկտուալ տեռորի է ենթարկում մարդկանց, խոսելով խաղաղ դարաշրջանի մասին։
Եզրափակելով, քաղաքագետը նկատեց՝ մեր հիմնական սխալը նրանում է, որ միշտ չգիտես՝ ինչու, համարում ենք, որ գերտերությունները իրենց շահերը պետք է ավելի բարձր դասեն, քան մեր շահը , մենք միշտ ասում ենք, որ դրսից փրկիչներ կգան։
Մինչդեռ, եթե կենտրոնացնում ես քո ռեսուրսները քո հարցերը լուծելու համար, նվազագույնը, սկսում ես փնտրել ոչ թե հերթական պինդ ուսը, այլ սկսում ես կառավարման համակարգում ռեսուրսային ձեւավորման աշխատանքը , բազայի ստեղծումը, որպեսզի դիմակայես մարտահրավերներին․ «Այ այդ դեպքում դու շանս ունես, եթե դու հույսդ սրա նրա վրա ես դնում, դու չունես շանս»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից