ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը. Վահե Հովհաննիսյան 09/26/2022 12:24 | Վերլուծություններ
Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իրիր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։
Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ
Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը կռվելու- մեռնելու ծայրահեղ-ինֆանտիլ կոչերը, ապա ռացիոնալ, պետական մտածողության տեսակետից մեզ մնում է մեկ բան՝ Հայաստանում ունենալ տեսանելի, հնարավորինս սահուն փոփոխություններ։ Նշանակում է՝ նոր բանակցային կոնցեպտ, նոր բանակցող, ինչը կբերի պատերազմի հավանականության էական նվազման։
Փոփոխության տարբերակները
1. Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Հանրային ճնշման և աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնութունը ձևավորում է նոր կառավարություն։ Սա հնարավորություն է տալիս հանրային գրագետ-առողջ շրջանակների հետ աշխատանքային նոր ձևաչափերով, նոր գաղափարներով մշակել բանակցային նոր կոնցեպտ, վստահության վրա ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ և նոր թափ հաղորդել խաղաղ բանակցություններին։
2. Փոփոխություններ հանրային-փողոցային ուժեղ ճնշմամբ. ԱԺ մեծամասնությանը ուղղակի պարտադրել որևէ թեկնածուի։
3. Փոփոխություններ՝ անկառավարելի փողոցի, քաոսի միջոցով, ինչի արդյունքում որևէ պատահականություն կարող է իշխանություն վերցնել։
Հաշվի առնելով ժամանակի սղությունը, միջազգային հարաբերությունների՝ այս պահի գերլարված բովանդակությունը և մեր շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ ամենաընդունելի տարբերակն առաջինն է։ Սրան հասնելու համար պետք է տարվի արագ, գրագետ կազմակերպչական, ոչ եսակենտրոն աշխատանք՝ ներառելով երաշխիքների ու աշխատանքային կոմունիկացիաների պարտադիր պայմանը։
Վատագույն տարբերակը երրորդն է, որը ոչ մի լավ բան չի խոստանում։ Երկրորդ տարբերակը՝ առաջինի շուրջ կոնսեսուսի չգալու պարագայում, միակ ռացիոնալն է։
Ի՞նչ ասել է նոր կոնցեպտ
Այն պետք է ներառի ստորագրված թղթերի և բոլոր բարդ հարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու՝ Հայաստանի հանձնառությունը։ Այն պետք է բացառի արկածախնդիր քայլերը այն անվտանգության համակարգի հանդեպ, որում Հայաստանը գտնվում է՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ և ՀԱՊԿ։
Հայաստանը պետք է կարողանա իր այս դիրքորոշումը հասկանալի և ընդունելի դարձնել Արևմուտքում՝ հաշվի առնելով իրական հողի վրա առկա իրական պատկերը։
Այսօրվա՝ ծայրահեղ բարիկադավորված աշխարհում Հայաստանի համար մահացու վտանգ է՝ հայտնվել գերտերությունների շահերի բախման տիրույթում։
Մեր անելիքը դրա ուղիղ հակառակն է. մեր վիճակն այնպիսին է, որ մենք պետք է լուծենք բոլոր կողմերից ընկալված լինելու բարդագույն խնդիրը։ Մենք պետք է լուծենք խնդիրը, որ Արևմուտքը ըմբռնումով վերաբերվի մեր՝ այլ անվտանգային համակարգում լինելու փաստին կամ մեր և Իրանի խորացված հարաբերություններին, այնպես ինչպես և ՌԴ-ն ընմբռնումով վերաբերվի մեր և Արևմուտքի լավ հարաբերություններին՝ գոնե այն պատճառով, որ մեր ժողովրդի շուրջ կեսն ապրում է այնտեղ։
Նկարագրվածը շատ բարդ խնդիր է, բայց՝ միանգամայն լուծելի։ Մանավանդ, որ 27 տարի այս կամ այն հաջողությամբ դա կարողացել ենք անել։ Անելիք շատ կա, բայց մինչ այդ պետք է ձևակերպենք մեր ընտրությունը. Հայաստանում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից