ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում թափ առնող պրոարեւմտյան դիրքորոշումները ոչ միայն ՌԴ-ի դեմ են, այլ նաեւ հանգեցնելու են Իրանի հետ հարաբերությունների վատթարացմանը, հայ-իրանական սահմանի հնարավոր փակմանը. Բալասանյան 09/24/2022 21:46 | ԼՐԱՀՈՍ
Իրանում, մասնավորապես Թավրիզում, որը համարվում է իրանական Ադրբեջանի մայրաքաղաք, մոլեգնող հակակառավարական ցույցերը կարող են հանգեցնել բախումների եւ որպես հետեւանք փակվի հայ-իրանական սահմանը։ «Փաստինֆո»-ի եթերում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նկատենք, որ արդեն մի քանի օր է, ինչ իրանում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում տեղի ունենում նաեւ բախումներ, զանգվածային անկարգություններ։
«Իրանը վերջին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին հստակ դիրքորոշում հայտնեց՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները, նաեւ նշելով, որ Իրանի հարեւանների սահմանները չեն կարող փոփոխության ենթարկվել եւ ամեն ինչ անելու է՝ դա թույլ չտալու համար։ Այս դիրքորոշումը եւս մեկ անգամ վերահաստատեց ԻԻՀ նախագահ Ռայիսին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, նաեւ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ Իրանի այս կոշտ դիրքորոշմանը զուգահեռ Իրանում հրահրվեց ներքաղաքական լարվածություն։
«Իսկ ի՞նչ խնդիրներ են լուծում Արեւմուտքն ու ԻԻՀ թշնամիները՝ Իրանում հակակառավարական ցույցեր ձեռնարկելու եւ նախաձեռնելու համար։ Մեզ համար եւս պարզ է, քանզի Թավրիզը՝ իրանական Ադրբեջանի մայրաքաղաքը, հայ-իրանական սահմանին ամենամոտ գտնվող ամենամեծ քաղաքներից մեկն է։ Եվ եթե իրանական Ադրբեջանում սկսում են հակակառավարական ցույցեր, որոնք կարող են հանգեցնել բախումների, նշանակում է, որ սահմանը փակվում է»- ասել է Գ. Բալասանյանը՝ ընդգծելով, որ հայ-իրանական փակ սահմանի պարագայում, պարզ է, որ Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի դեպքում, Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, որովհետեւ Իրանը անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարողանալու օգնել Հայաստանին։
«Իրանում հակակառավարական ցույցերից բացի, սկսվեցին նաեւ պրոիշխանական ցույցեր, որի ընթացքում արվում էին հետեւյալ ուշագրավ վանկարկումները՝ «Մահ Ամերիկային», «Մահ Միացյալ Նահանգներին»։ Սրանով ցուցարարները փորձում են ցույց տալ, որ հակակառավարական ցույցերի կազմակերպիչը եւ հրահրողը հենց Արեւմուտքն է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով։ Դրա մասին վկայում են ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանումը՝ Թավրիզում կատարվող իրադարձություննեի մասին,որտեղ նշում են,որ իրենց հայրենակիցները պայքար են մղում իրենց իրավունքների պաշտպանության համար, եւ որ նրանց դիրքորոշումները իրենց համար շատ կարեւոր են։ Սրանով արդբեջանական լրատվամիջոցները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Իրանում հակակառավարական ցույցերը կազմակերպվել եւ ուղղուրդվում են Արեւմուտքի կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով»,- արձանագրել է փորձագետը։
Այս խորապատկերի վրա, Հայաստանում օր-օրի թափ առնող հակառուսական տրամադրությունները եւ պրոարեւմտյան դիրքորոշումները, ըստ նրա, միայն Ռուսաստանի դեմ չեն։ «Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանում պրոարեւմտյան դիրքորոշման ավելացումը եւ արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը, որի մասին թմբկահարում են որոշ քաղաքական ուժեր թե՛ Հայաստանից դուրս եւ թե՛ Հայաստանի ներսում, անխուսափելիորեն բերելու է նաեւ Իրանի հետ հարաբերությունների վատթարացմանը, հայ-իրանական սահմանի հնարավոր փակմանը, ինչի մասին դեռեւս 2018թ. Հայաստան կատարած այցի ժամանակ նշել էր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը՝ առաջ քաշելով այս հարցը նաեւ Հայաստանի իշխանությունների առջեւ։
Այդ ժամանակ ՀՀ ղեկավարությունը հայտարարեց, որ եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, ապա տեսականորեն հայ-իրանական սահմանը կարող է փակվել։ Սա լուրջ դժգոհություն առաջացրեց Իրանում, որին Հայաստանի իշխանությունները այդպես էլ չկարողացան պատասխանել։
Հենց սրանով էր պայմանավորված Իրանի լուռ կեցվածքը 44-օրյա պատերազմի ժամանակ, որով Իրանը ցույց տվեց, որ, ըստ էության, ինքը դժգոհ է մնացել Հայաստանի դիրքորոշումից»,- հայտարարել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից