Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Իրանում հուզումների տակ թաքնված է թուրքական եւ ադրբեջանական պառակտիչ շրջանակների գործունեությունը․ Թուրքիան օգտագործում է իր լծակները՝ Իրանում իրավիճակն ապակայունացնելու համար. Ռուբեն Մելքոնյան 09/24/2022   19:48  |  ԼՐԱՀՈՍ

Իրանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներում նկատելի է թուրքական հետքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Իրանում այս օրերին ընթացող բողոքի զանգվածային ակցիաներին, անկարգություններին։

«Տեւական ժամանակ է, ինչ թյուրքախոս իրանցի ազգաբնակչության հանդեպ իրականացվում է պանթյուրքիզմի ծածուկ եւ բացահայտ քաղաքականություն եւ այն, ինչ հիմա կատարվում է, վկայում է այն մասին , որ կա թուրքական հետք, կա թուրքական հետաքրքրություն, որովհետեւ մի դեպքի հետ կապված սկսված այդ պրոցեսը լայնացրել է իր գաղափարական աշխարհագրությունը։ Այդ բողոքի ցույցերին միացել են նաեւ պանթյուրքիստական շրջանակները, որոնք վաղուց հայտնի են Իրանում եւ ընկալվում են որպես իրանական պետության դեմ գործող եւ բացահայտ թուրքական ազդեցության շրջանակներ։ Բնական է, որ այն իրավիճակում, երբ աշխարհն ու ամբողջ տարածաշրջանը գերլարված է եւ գտնվում է պատերազմի մեջ, Թուրքիան պետք է օգտագործեր իր լծակները՝ Իրանում անկայունություն ստեղծելու համար»,- բացատրում է մասնագետը։

Հիշեցնենք, գլխաշորը պատշաճ ձևով չկրելու համար ձերբակալված երիտասարդ կնոջ մահը Իրանում հուզումներ են առաջացրել ։ Մի քանի օր է, ինչ Թեհրանում և երկրի տարբեր շրջաններում բողոքի մարդաշատ ակցիաներ են անցկացվում։ Արևմուտքը դատապարտում է Իրանի իշխանություններին։

Թուրքագետը շեշտում է՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիքակազմում, այսպես կոչված, փափուկ ուժի դերակատարությունը շատ մեծ է, այն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում ՝ այդ երկրների հասարակություններում եղած խոցելի խմբերի եւ Թուրքիայի համար ձեռնտու հանգամանքների վրա։ Այդ գործիքակազմից է նաեւ պանթյուրքիզմը, որը մասնագետի խոսքով, դժվար է անվանել փափուկ ուժ, բայց կիրառվում է՝ եվրոպական երկրներից մինչեւ ՌԴ եւ Կենտրոնական Ասիայի երկրներ, որտեղ կան թյուքախոս ժողովուրդներ եւ Իրանը բացառություն չէ։

Ռուբեն Մելքոնյանը նաեւ ընդգծում է՝ Իրանի դեմ քայլերն անպայմանորեն ունեն Թուրքիա-Արեւմուտք համագործակցության ենթատեքստը ու հենց դա է պատճառը, որ մեկ դժբախտ դեպքից ծագած խնդիրը ընդլայնել է իր գաղափարական աշխարհագրությունը։ Այսինքն՝ այնտեղ ոչ միայն կանանց իրավունքների հետ կապված ընդվզումներ են, այլ այդ ընդվզումները շատ սահուն կերպով քաղաքական երանգ են ստանում։ Մյուս կողմից, տեղի ունեցողը, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, կարող ենք ընկալել նաեւ Թուրքիայի կողմից մեսիջ Իրանին առ այն, որ երկրի ներսում հնարավորություն կա անկայունություն հրահրելու։ «Սա կարող ենք նաեւ ժամանակագրական իմաստով շաղկապել Ադրբեջանի՝ երեկվա կոշտ հայտարարության հետ, որը շատ կոշտ գնահատեց Իրանից հնչող հայտարարությունները եւ հատկապես այն, որ Իրանի համար անթույլատրելի է Հայաստան-Իրան սահմանի փոփոխությունը։ Քաղաքական մեսիջների կոնտեքստում այդ հուզումների տակ թաքնված է թուրքական եւ ադրբեջանական պառակտիչ շրջանակների գործունեությունը։ Պետք է շեշտել, որ Իրանի այդ շրջանակները ոչ միայն Թուրքիայի կողմից են աջակցություն ստանում, այլեւ Ադրբեջանի՝ լինելով թյուրքախոս, ադրբեջանցիների համար այդ տարածքն ու այդ բնակչությունն ունի շատ ավելի այլ նշանակություն»,-նշում է թուրքագետը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ իրանի ներսում հուզումները հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների եւ մասնավորապես Սյունիքի շուրջ զարգացումների վրա՝ հաշվի առնելով Թեհրանից հնչող շատ ուղիղ մեսիջները՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց․ «Իրանի համար այդ պառակտիչ երեւույթը նոր չէ, պանթյուրքիստական շրջանակաները վաղուց են այդ գործունեությունն իրականացնում, ուստի, վստահ եմ , որ Իրանի պես դարավոր պետականություն ունեցող երկիրը ունի համապատասխան մեխանիզմներ՝ այդ ամենը վերահսկողության տակ վերցնելու եւ միեւնույն ժամանակ, այլ ֆրոնտներում՝ իր համար հետաքրքրություն ներկայացնող ճակատներում զուգահեռ պայքարը տանելու։ Սա առաջին դեպքը չէ, նախորդ դեպքերն էլ շատ արագ իրանական պետությունը վերահսկողության տակ է վերցրել, ընդ որում, պանթյուրքիաստական շրջանակաները նաեւ համապատասխան պատժի են արժանացել։ Այս անգամ էլ, ենթադրում եմ, այդ զսպող մեխանիզմները լավագույնս կօգտագործվեն»։

Մինչ մեր տարածաշրջանում խմորումներ են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից առաջարկեց ՆԱՏՕ-ի դիտորդական խումբ ուղարկել Հայաստան։ Այս հրավերն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա՝ հարցին արձագանքելով՝ Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց․«Այդ հրավերը, եթե անձամբ Փաշինյանի մտքի դրեւսոորումն է, դա եւս ողբերգություն է, բայց եթե այն մեր պետական ինստիտուտների՝ ԱԳՆ-ի կամ այլ պետական կառույցների հավաքական կարծիքն է, դա էլ ավելի մեծ ողբերգություն է։ Այն առնվազն 3 խնդրահարույց կետ ունի։ Նախ, եթե դու հրավիրում ես այլ ուժերի որպես դիտորդ, դու ֆիքսում ես, որ այլեւս գոչություն չունես որպես պետություն եւ այն լծակները, որով դու պետք է պաշտպանես քո տարածքային ամբողջականությունը, ըստ էության ոչնչացվել են։

Երկրորդ, սա խախտում է դաշնակցային հարաբերությունները՝ որքան էլ ՀԱՊԿ-ը լավ չի աշխատում եւ մենք ունենք դժգոհություններ, այնուամենայնիվ, դե յուրե, դա ռուս -հայկական եւ ՀԱՊԿ-ի պայմանագրերով վերահսկվող տարածք է եւ դա նաեւ այդ հարաբերությունների հանդեպ է որոշակի սխալ քայլ։ Եվ, երրորդ, ինչպես Նենսի Փելոսիին Ավարայրի ճակատամարտի նկարի մոտ տանելը, այնտեղից Իրանին մեսիջ հղելը, ինչպես դրանից առաջ իշխող ուժի պատգամավորի հայտարարությունը ԱԺ ամբիոնից, թե Իրանը տոտալիտար երկիր է, եւ այդ հրավերը նույն տրամաբանության շարունակությունն են, այն է՝ այս տարածաշրջան հրավիրել մի ուժի, որի հետ Իրանը դե յուրե եւ դե ֆակտո թշնամի է, այն Իրանը, որի շահերը բազմաթիվ համընկնման կետեր ունեն մեր շահերի հետ։ Սա ոչ այլ ինչ է, քան հակապետական քաղաքականություն, այսինքն, քայլ որն ուղղակիորեն դեմ է Հայաստան պետության շահին եւ սա արդեն շարունակվում է ավելի քան 4 տարի։ Այսքան պատահականություններ՝ պետության դեմ քայլեր անելու համապատկերում, դժվար է պատկերացնել»։

Խոսելով, առհասարակ, ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթից, Ռուբեն Մելքոնյանն ասաց՝ այլ կերպ, քան խայտառակություն, դա հնարավոր չէ բնութագրել, որովհետեւ այդ բարձր ամբիոնից քաղաքական գործիչներն ու պետական բարձր պաշտոնյաներն այդպես ելույթ չեն ունենում։ Որպես Թուրքագետ, Մելքոնյանը հատուկ շեշտեց․«Թուրքական պետությունների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նման ոճով՝ պարտվածի ոճով, չեն խոսում եւ թշնամուց սահմանենրի քարտեզների ճշգրտում չեն աղերսում, որովհետեւ նման հռետորաբանության պարագայում թշնամին ոչ թե զիջումների է գնում, այլ իր քաղաքական ախորժակն է ավելացնում»։

Մասնագետն ասում է՝ եթե նախկինում ՀՀ գործող իշխանությունները 5 քայլից 4-ում էին սխալվում, մեկն էլ՝ կիսասխալ էր, ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում Փաշինյանը սխալվեց 5 քայլից 5ում։ «Բավական լուրջ տապալում էր, կարծում եմ, որ այդ ելույթն ինքնին, հայկական դիվանագիտության եւ պետական քաղաքականության խայտառակ բնույթի դրսեւորումն էր, իսկ, այսպես կոչված, գեղջկական դիվանագիտության ու գավառական խորամանկության փորձերը, որ այդ ելույթում կային, մեծ քաղաքականության ու մեծ պետությունների դեպքում ուղղակի քմծիծաղ կարող են առաջացնել, իսկ մեր պարագայում՝ էլ ավելի անկայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ ավելի խոցելի դարձնել մեր պետության շահերը»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:47 24/09/2022  |  Միջազգային լրահոսԹեհրանը կրկին զգուշացրել է Բաքվին՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություններն անընդունելի են
21:21 22/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻրանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում զարգացումներին․ Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը
12:09 22/09/2022  |  ԼՐԱՀՈՍՉենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
22:30 21/09/2022  |  Արտակարգ պատահարներԵրկրաշարժ՝ Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք
08:55 20/09/2022  |  Միջազգային լրահոսԻրանը զգուշացրել է` նաեւ ուժ կկիրառեն` կանխելու Հայաստանի ու Իրանի սահմանագծի հնարավոր օկուպացիան
11:35 19/09/2022  |  Միջազգային լրահոսԻրանի Մեջլիսում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
13:09 17/09/2022  |  Միջազգային լրահոսՑանկացած երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Ռաիսին՝ Էրդողանին
20:26 16/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻրանի սահմանամերձ գոտում տեղակայված ստորաբաժանումները ռազմական պատրաստվածությամբ են․ ԻՀՊԿ հրամանատար
21:59 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին. ՀՀ-ում Իրանի դեսպանություն
17:32 15/09/2022  |  Միջազգային լրահոսԻրանցի պատգամավոր․ Եթե ցանկանում ենք աշխարհին մեր հզորությունը ցույց տալ, պիտի դաս տանք Էրդողանին

Արխիվ

[]