ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կատարվողը «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման հետ ոչ մի կապ չունի. դրա կազմակերպիչների նպատակները քաղաքական են. Մետաքսե Հակոբյան 09/23/2022 14:03 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչ հիմա կատարվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման հետ որևէ առնչություն չունի. հակառակը՝ այն հասարակության մի հատվածին մոլորության մեջ է գցում՝ առաջ քաշվող կեղծ օրակարգերով ու քաղաքական պահանջներով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խմբի անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Միակ պահանջը, որ դրված է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման հիմքում, ժողովրդական լայն համախմբումն է։ Շարժման պահանջն իշխանությունների հեռացումը չէ, դա քաղաքական պահանջ է։ Այ, երբ իշխանությունները չկատարեն հիմնական պահանջը, այդ ժամանակ միայն կդրվի նաև նրանց հեռացման պահանջը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ուղին ժողովրդական լայն համախմբումն է, ուրիշ տարբերակ, ցավոք, չկա։ Որքան էլ քաղաքական գործիչները՝ թեկուզ ընդդիմադիր, փորձեն դուրս բերել Հայաստանն ու Արցախը այս վիճակից, չի ստացվելու։ Փորձն արդեն ցույց է տվել դա։ Առավելագույնը, որ կարող են նրանք անել, ընդամենը աղետաբեր քայլերի, գործողությունների ընթացքը դանդաղեցնելն է, բայց կանխել դրանք հնարավոր կլինի, երբ ազգը համախմբվի»,-պնդեց Մետաքսե Հակոբյանը։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ քանի դեռ չկան անհատներ, որոնց շուրջ ժողովուրդը կհամախմբվի, միայն գաղափարի շուրջ է հնարավոր դա անել, ինչի համար էլ շարժմանը միացող քաղաքական գործիչները պարտադիր է, որ իրենց կուսակցական շահը թողնեն իրենց գրասենյակներում, որևէ պարագայում չխառնեն ընդհանուր գաղափարին։ Նրա համոզմամբ՝ հայանպաստ որոշումների՝ այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսակարկելի միջազգային հանրությանը լսելի դարձնելու միակ տարբերակը ժողովրդական պայքարն է.
«Միջազգային հանրությունը չի լսում ժողովրդի պահանջը. քաղաքական ուժերի կողմից ասվածը չի կարող ունենալ այն արդյունքը, ինչ ժողովրդական շարժումը։ Պետք է լինի ժողովրդական լայն համախմբում։ Այլ տարբերակ չենք տեսնում։ Եկեք խոստովանենք, որ անհատական գործունեությամբ չենք կարող որևէ բան փոխել այս իրավիճակում, մի բան էլ՝ հասարակության պառակտումն ավելի է խորանում։ Այնպես որ, հիմա առաջնորդներ պետք չէ փնտրել։ Երբ շարժումը բավականին մեծ թափ հավաքի, առաջնորդներն իրենք իրենց ի հայտ կգան»։
Ըստ Հակոբյանի՝ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը արդեն իսկ թափ է հավաքել և համակարգող խումբն արդեն 60 անդամ ունի, որոնց անունները շուտով կհրապարկվեն, որպեսզի տարբեր բնակավայրերում ապրող և ստեղծված իրավիճակով մտահոգ մարդիկ կարողանան կապվել, քննարկել անելիքները խորհրդի՝ համեմատաբար մոտ գտնվող անդամի հետ։
«Մենք նախատեսել էինք սեպտեմբերի 16-ից քննարկումներ անցկացնել նաև ՀՀ-ի մեր հայրենակիցների հետ, բայց ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայով պայմանավորված, հետաձգեցինք։ Ամեն դեպքում, հանդիպումները հասարակության տարբեր խմբերի հետ շարունակում ենք և փորձում մարդկանց զերծ պահել կեղծ օրակարգերից, հնարավորինս ճիշտ ու հասկանալի ներկայացնել իրական սպառնալիքները»։
Սեպտեմբերի 14-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ինքնաբուխ հավաքը, Մետաքսե Հակոբյանի խոսքով, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վտանգավոր հայտարարությունների արձագանքն էր և համախմբելու մասին կոչեր հնչեցնողները հիմնականում «Հանուն Արցախի պաշտպանության» շարժմանը միացածներն էին։
Երբ սեպտեմբերի 3-ին հայտարարեցինք «Հանուն Արցախի պաշտպանության շարժման» պաշտոնական մեկնարկի մասին, մի շարք մարդիկ անմիջապես հրապարակ եկան ու սկսեցին մարդկանց շեղել իրական օրակարգից, մոլորեցնել։ Այդտեղ գործող հիմնական ուժը «Վաղվա Արցախ» կուսակցությունն է, նրանց պահանջն էլ իշխանության մեջ փոփոխություններ անելն է, բայց ուշագրավն այն է, որ ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ Արայիկ Հարությունյանին ուղղված որևէ քննադատություն նրանք չեն հնչեցնում, այլ քաղաքական պահանջներ են ներկայացնում, թե իրենք ինչ կանեն, եթե իշխանության լինել։ Ավելին, երբ սեպտեմբերի 14-ի ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ «Հանուն Արցախի պաշտպանության շարժման» անդամներից փորձեցին հրապարակայնորեն գնահատականներ տալ Փաշինյանի ելույթին, նրանք թույլ չտվեցին։ Քանի որ Ստեփանակերտում միակ մեծ հրապարակը Վերածննդի հրապարակն է, ինքնաբուխ փողոց դուրս եկած մարդիկ՝ այդ թվում մեր շարժման անդամները, հենց Վերածննդի հրապարակ էին գնացել»,-նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան՝ ՀՀ վարչապետի ԱԺ-ում ունեցած հայտնի ելույթից անմիջապես հետո, որտեղ նա հայտարարեց, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, որ իր համար կարմիր գիծը Խորհրդային Հայաստանի տարածքն է եւ որ իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ գնալու ծանր որոշումների, տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել ինչպես Հայաստնում, այնպես էլ ՝ Արցախում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ