ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարծում եմ՝ այս իշխանություններին փոխելու որոշումն արդեն իսկ կայացվել է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 09/23/2022 17:09 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ու Արցախ նախկին ղեկավարներն ու Վեհափառ հայրապետը լավ են հասկանում հանրային սպասելիքները, նրանք լավ են տեսնում, որ այդ հանդիպումը, ըստ էության, հանրային պահանջ էր, այո, հնչած Իշխան Սաղաթելյանի շուրթերով, բայց դա հանրային պահանջ էր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Մայր Աթոռում կայացած հանդիպմամը։
«Նրանք, ինչ-որ տեղ նաեւ ստիպված էին վերջապես մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, առկա խնդիրները եւ նստել սեղանի շուրջ»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ քննարկումների շարունակականության մասին հաղորդումն արդեն իսկ թույլ է տալիս ակնկալել, որ հանրությանն առաջարկ կներկայացվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մայր Աթոռում կայացել է ՀՀ եւ ԼՂ նախկին նախագահների հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել էին, որ սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
«Չափազանց կարեւոր է փաստը, որ նախկին նախագահները, ամեն դեպքում, որոշել են միասին քննարկել ստեղծված իրավիճակը եւ միասնական լուծում գտնել եւ միայն այն փաստը, որ այդ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարները եւ Վեհափառ հայրապետը ինչ-որ գործողություն արդեն իսկ նշմարել են, հակառակ պարագայում նման քննարկումներն անիմաստ կլինեին» ,-համոզմունք հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ միամտություն կլիներ կարծել, թե հասարակությանը ներկայացվելիք առաջարկը կձեւավորվի առաջին իսկ հանդիպման ընթացքում։
Նրա արձանագրմամբ՝ հարցը շատ ավելի լայն համատեքստ ունի, քան զուտ ներքաղաքականը, խոսքը ազգային խնդիրներին ու պետության պահպանմանն է վերաբերում։ «Չեմ բացառում եւ որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե Մայր Աթոռն այստեղ ավելի լուրջ դերակատարում ստանձներ։ Կարծում եմ, որ մեկ հանդիպումը նման առաջարկ ձեւավորելու համար բավարար չէ , երեւի թե, բավարար չէ նաեւ երկու, երեք հանդիպումերը։ Ես կարծում եմ, որ զուգահեռ պետք է նաեւ այլ գործընթացներ գնան, նաեւ այլ մակարդակներում՝ հանրության եւ ժողովրդի ողջ ռեսուրսը՝ մտավոր, ուժային, կենտրոնացնելու եւ միասնականության դաշտ բերելու։ Այս աշխատանքը պետք է շարունակվի նախագահների քննարկումներին զուգընթաց»,-կարծում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հարցին, արդյո՞ք երկիրը տեւական գործընթացի ժամանակ ունի, քաղաքագետն արձագանքեց․«Ժամանակ ունենալու հարցը ռացիոնալ դաշտում չէ, այո, իհարկե, որքան Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, այնքան նոր աղետներ են գալիս Հայաստանի գլխին, բայց, դրա հետ մեկտեղ, նաեւ պարզապես ֆիզիկապես ու տեսականորեն, հնարավոր չէ մեկ օրում լուծում գտնել եւ շատ արագ իրականացնել։ դա գործընթաց է,ո րը պետք է անցնել։ Որքան էլ մենք ցանկանանք արագ տուն ունենալ, պետք է սպասել մինչեւ շինարարությունն ավարտվի»։
Ինչ վերաբերում է հնարավոր ձեւաչափին, որը հոգեւոր ու աշխարհիկ առաջնորդները կարող են ներկայացնել հանրությանը, բանախոսը նշեց․«Կարծում եմ, որ իրենց առջեւ դրված խնդիրը բավական պարզ է՝ նախ, որոշում կայացնել, որ պետք է փոխել այս իշխանություններին, իսկ ես կարծում ե, որ այդ որոշումն արդեն իսկ կայացված է եւ կայացվել է առաջին հանդիպման ընթացքում, երկրորդ, հասկանալ, թե ինչպես են հասնելու առաջին հարցի լուծմանը։ Երրորդ խնդիրն արդեն այն մասին է, թե ինչ թիմով պետք է ներկայանալ։ Իրականում շատ բան չկա անելու, ես չեմ բացառում եւ նույնիսկ ուրախ կլինեմ, որ օրինակ, նույն Բագրատ Սրբազանի թեման, որ այս օրերին շատ քննարկվում է, զարգացում ստանա նաեւ նախագահների եւ վեհափառի քննարկումներում եւ Բագրատ Սրբազանը՝ որպես հոգեւոր առաջնորդ, իր կողքին ունենալով նաեւ քաղաքական առաջնորդներ, կարողանա ձեւավորել մի նոր շարժում կամ ձեւաչափ եւ լուծել ժողովրդի կողմից էլիտաների առջեւ դրված խնդիրները»։
Քաղաքագետը լիահույս է, որ սկսված գործընթացը դրական արդյունք եւ բարեհաջող ավարտ կարող է ունենալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից