ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան էլ անպատեհ թվա, պետք է գնանք ընտրության. Մանվել Փարամազյան 09/23/2022 10:59 | Մեկնաբանություն
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը սեպտեմբերի 25-ին Քաջարանում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Քաջարան համայնքի հերոսական ժողովուրդ, սեպտեմբերի 13-ին նենգ թշնամին կրկին ներխուժեց մեր երկիր՝ պատճառելով մեզ մեծ կորուստներ: Խորին ցավակցությունս՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած մեր հայորդիների ընտանիքներին, խոնարհումս հերոսածին հայ մայրերին:
Ես կրկին պատերազմի ընթացքում ականատես եղա մեր զինվորների անօրինակ հերոսականությանը: Բառերով անհնար է փոխանցել տեսածս, ապրածս ու զգացածս:
Մենք գիտենք, թե որքան թվացյալ ու փխրուն էր ժամանակավոր խաղաղությունը: Արտաքին ու ներքին բազմաթիվ գործոններով պայմանավորված՝ մեր գլխին դամոկլյան սրի պես կախված է բնաջնջման, հայրենիքը կորցնելու վտանգը: Ծայրահեղ հոռետեսությունն ու չափազանցված լավատեսությունը մեզ չեն օգնի: Ի՞նչ կարող ենք անել մենք այս իրավիճակում և ի՞նչ պետք է անենք: Գերտերությունների ծավալապաշտական նկրտումներին , մինչև ատամները զինված ոսոխին կարո՞ղ է փոքրաթիվ, հալածված մի ժողովուրդ դեմ կանգնել:
Հավատացե'ք, պատմությունը վկա', կարող է: Իսկ ինչպե՞ս. միմիայն միասնության, համախմբման ճանապարհով. մեր ազգի գոյատևման կոդը, փրկությունը միասնության մեջ է: Սահմանին, թե' թիկունքում, պատերազմի ժամանակ, թե' խաղաղ օրերին, ընտրությունների կապակցությամբ, թե' համայնքաշինության գործընթացում ես չեմ դադարի քարոզել, համոզել, աղերսել, իմ ժողովուրդ, միասնություն, միասնություն, միասնություն:
Երբ մենք ազգովի դարձի գանք, հրաժարվենք արատավոր, ազգակործան բարքերից, կտեսնենք Աստծո հովանավորությունը մեր ազգին: Հավատացեք, մեզ պատուհասած այս աղետալի վիճակից փրկության ելքեր կան, բայց պայմանը մեկն է՝ համախմբումը: Իսկ եթե համախմբվենք, արատավոր երևույթները ինքնին կվերանան մեր միջից, որովհետև համախմբվել` նշանակում է քո եսը խառնել համընդհանուր մենքին, համախմբվել նշանակում է քո անձը ուրանալ ու բարոյապես վեր բարձրանալ, համախմբվել նշանակում է քո շահը ստորադասել համընդհանուր շահին, համախմբվել նշանակում է քո տեսակետը ձուլել ազգային գաղափարախոսությանը, համախմբվել նշանակում է գիտակցել, որ եթե հայրենիքդ կորցնես, կադաստրով ձեռք բերված տունդ էլ կկորցնես, համախմբվել նշանակում է հանուն հայրենիքի դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց և պատրաստ լինել նվիրաբերել հայրենիքին ամենաթանկը` տղամարդիկ զենքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցեն` բարեգործությունը, թիկունքային աշխատանքները վերապահեն կանանց ու երեխաներին:
Սիրելի ժողովուրդ, ոչ մի ազգ չի գա մեզ համար, մեր փոխարեն կռվելու, և հիշեք, եթե պատերազմ չեք ուզում, ուրեմն միշտ պետք է պատրաստ լինեք պատերազմի: Ուժեղի վրա չեն հարձակվում:
Քանդեք ձեր մտքի կապանքները, ձեր շահի ցանկապատերը, վանեք վախի, անմիաբանության ոգին, մերժեք ապազգային քարոզը, սիրեք իրար, ներեք ձեր անձնական թշնամիներին, ատեք ազգի թշնամիներին:
Սեպտեմբերի 25-ին Քաջարան համայնքում ՏԻՄ և ավագանու ընտրություններ են, որքան էլ անպատեհ թվա, պետք է գնանք ընտրության: Մենք կընտրենք ոչ թե պարզապես համայնքի ղեկավար և ավագանի` այլ կորոշենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Ինչպե՞ս, ի՞նչ թիմով, ի՞նչ գաղափարախոսությամբ:
Սեպտեմբերի 25-ին Քաջարանը կտա այս ուղենշային հարցերի պատասխանները:
Մենք ենք անցյալը, ներկան և ապագան, և մեր կամքը մեր լեռների պես ամուր է:
Դեպի միասնություն` հանուն Քաջարանի, հանուն մեր արժեքների, հանուն մեր լինելիության»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ