Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Ադրբեջանի մեթոդներից մեկը խաղաղության համաձայնագրի պնդումն է՝ իր տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ, որում «Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի», սա ամենավտանգավորն է․ Զոհրաբ Մնացականյան 09/22/2022   18:57  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ծավալուն հոդված։ Հոդվածը ներկայացրել է tert.am-ը,  որում անդրադարձ է արվում ներկայում Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:

Ստորև, մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք հոդվածը.
 
«Մենք ապրում ենք մեր ֆիզիկական անվտանգության, մեր ինքնիշխանության և ազատության դեմ ուղղված գոյաբանական սպառնալիքին և մարտահրավերին դիմակայելու նորացված փուլ:

Կա մի հիմնավոր, հստակ և ակնհայտ փաստ. սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից անմիջապես հետո, Ադրբեջանը բազմաթիվ ուղղություններով հարձակվել է Հայաստանի վրա իր հարավ-արևելյան և արևելյան սահմանին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերը և Հայաստանի տարածքի խորքերը՝ կիրառելով ծանր հրետանի, ականանետներ և անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանի ցամաքային զորքերը մտել են Հայաստանի տարածք՝ նպատակ ունենալով փորել և վերահսկող դիրքեր հաստատել Հայաստանի տարածքում։ Գրելու պահին ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ և նրա ինքնիշխան տարածքի օկուպացիան շարունակվում է։ Հայկական սադրանքների մասին բացարձակ անհեթեթ պնդումները այս ագրեսիայի անհրաժեշտ քարոզչական ֆոնն են։ Որևէ մեկը չէր էլ ակնկալի, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարի, որ իրենք դիմել են ուժի կիրառման, քանի որ զգում են բարենպաստ ռազմական և աշխարհաքաղաքական պայմաններ՝ բանակցությունների ներկա համատեքստում Հայաստանի վրա ճնշում գործադրելու իրենց բոլոր պահանջների համար։

Հայաստանի համար ադրբեջանական քարոզչության խնդիրն այն է, որ նրանց օրակարգերն օգտագործում են միջազգային հանրության և միջազգային լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք նախընտրում են թաքնվել «չեզոքության» վահանի հետևում՝ սեփական շահերը պաշտպանելու համար կամ լուրերի «հավասարակշռված լուսաբանման» հետևում...»,-գրում է նախկին արտգործնախարարը:

Մնացականյանն ընդգծում է, որ հայերի շրջանում  հետևողականորեն շարունակվում են պատրանքները մեր ազգի միջազգային փրկիչների մասին, ինչը, ըստ նրա, եղել է ամենավնասակար մտածելակերպը, որը մենք կարող էինք որդեգրել մեր պատմության մեծ մասում և հատկապես ինքնիշխանությունը վերականգնելուց հետո: Դրանից ձերբազատվելու համար դիվանագետն առաջարկում է վերջնականապես ընդունել և հավատարիմ մնալ որոշակի հիմունքներին:

«Նախ՝ աշխարհն արդար չէ, և շատ հաճախ՝ մեր օգտին արդար չէ։ Երկրորդ՝ պետք է դադարել ազգային-ազատագրական շարժման մտածելակերպ պարտադրել ազգային պետությանը։ Դա վնասակար է ազգային շահերի առաջմղմանն ուղղված արդյունավետ միջազգային ներգրավվածությունների և պրագմատիկ գործողությունների համար: Ազգային պետության առաջնային իրավունքը ազգային շահերի և ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է։ Այս գործառույթը երրորդ կողմին պատվիրելը հենց ազգային-ազատագրական շարժման մտածելակերպի դրսևորումն է», - կարծում է դիվանագետը։

Մնացականյանը կարևորում է պրագմատիկ միասնությունը:

«Աստված օրհնի մեր բանակը. մենք կարող ենք հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ դա անհնարին է թվում: Այնուամենայնիվ, Աստված մեզ ուժ տա մեր ազգային գիտակցության, պրագմատիզմի, իմաստության և պարզության համար, որպեսզի վերջապես ընդունենք պրագմատիկ միասնության զգացումը (չշփոթել միօրինակության հետ, Աստված մի արասցե):

Սա հրամայական է մեր պաշտպանունակությանը կշիռ և համախմբված ազգային հանրային աջակցություն տալու համար։ Ճակատամարտերի և պատերազմների մեծ մասը հաղթում են ոգու ուժով: Սա մեզ անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդավարությունը, մեր ազատությունները, մեր ինքնությունը, մեր ժառանգությունը և ամենակարևորը՝ մեր ապագան...

Միջազգային ներգրավվածությունը մեր ինքնիշխան գործիքակազմի ամենակարևոր գործիքներից է՝ կայուն ազգային անվտանգության և ազգային զարգացման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծելու համար...

Արտաքին քաղաքականությունը մակերեսային է, քանի դեռ այն չի ապահովվում միջազգային գործընկերների շահերը գրավելու համար բավարար և կայուն ազգային կարողություններով: Համաշխարհային փորձը մշտապես մատնանշում է այն փաստը, որ ազգային կարողությունները պարտադիր չէ, որ արդյունահանվեն հողի տակից: Միանշանակ, ամեն ինչ նավթով և գազով չէ, թեև, ինչպես մենք հաճախ տեսնում ենք մեր տարածաշրջանում, այն հաճախ կենտրոնական տեղ է զբաղեցնում միջազգային հանրության համար:

Այնուամենայնիվ, աշխարհի և հատկապես Եվրոպայի շատ երկրների փորձը ցույց է տվել հզոր ազգային կարողությունների ակնհայտ և համոզիչ օրինակներ, որոնք հիմնված են գործող պետական ինստիտուտների և մրցունակ ժամանակակից և առաջադեմ տնտեսության վրա, որը հաջողությամբ ինտեգրված է միջազգային մակարդակում... 

Արդյունավետ գործող պետությունը և նրա ինստիտուտները, օրենքի գերակայության արդար և հզոր կիրառումը ժողովրդավարական համակարգում, էական ենթակառուցվածքների զարգացումը և որակյալ կրթությունը այն չորս հիմնասյուներն են, որոնց վրա մենք կարող ենք հաջողությամբ շարունակել կառուցել մեր ազգային անվտանգությունը և ազգային զարգացումը և հաջողությամբ առաջացնել  շահերի մերձեցում մեր միջազգային գործընկերների մեծ մասի հետ:

Մի խոսքով, արտաքին քաղաքականությունը սկսվում է տնից։ Իսկ արտաքին քաղաքականությունը կոնսոլիդացնում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ...

Մինչդեռ, ներկայում մենք հավաքականորեն լուծում ենք անվտանգության որոշակի հիմնարար և ինտենսիվ մարտահրավերներ, որոնց հիմքը որոշվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի կործանարար արդյունքով։ Ներկայիս էսկալացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված խորը փխրունության վերջին, թեև ոչ միակ դրսևորումն է... Հայաստանի շարունակական ռազմավարական մարտահրավերների շրջանակն ու դինամիկան սահմանվում են հիմնականում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությամբ (և այնուհետև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում)», -  գրում է Մնացականյանը:

Հավաքական արտացոլում

«2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառներն ու հետևանքները եղել են և տեսանելի ապագայում կմնան Հայաստանում և Արցախում կատաղի և հաճախ բախումային հասարակական և քաղաքական բանավեճերի թեման... Բանավեճերի բարձր հուզական լիցքը, թերևս, անխուսափելի է, թեև իրավիճակի վերաբերյալ ավելի զուսպ հավաքական արտացոլումը կարող էր ավելի օգտակար և հասուն լինել», - գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ  Հայաստանի դեպքում ժողովրդավարությունը սոսկ ուրիշ քաղաքական մոդել չէ, այլ անվտանգության պահանջ, սահմանող պայման և կազմակերպող սկզբունք՝ ազգային շահերը հետապնդելու համար։

Մնացականյանի համար ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարողները բախվում են Ռուսաստանի միջնորդությամբ 2020 և 2021 թվականների երեք եռակողմ հայտարարություններում կոդավորված, ինչպես նաև Եվրամիության կողմից հետապնդվող զուգահեռ միջնորդական ուղուց բխող նոր օրակարգերի էական մարտահրավերին:

«Սա բոլորովին նոր իրավիճակ է տարածաշրջանում, որը մեծ չափով, բայց ոչ ամբողջությամբ, չեղյալ է հայտարարում 2020 թվականի Արցախյան պատերազմի մեկնարկից առաջ գոյություն ունեցող օրակարգերն ու գործառնական պարամետրերը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջնային, եթե ոչ միակ նպատակը, պարզ լեզվով ասած, Արցախում պատերազմը դադարեցնելն էր։ Դա ամեն ինչ էր, բայց ոչ հակամարտության կարգավորման փաստաթուղթ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքը սահմանող հիմնական հարցերը, այն է՝ Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի ժողովրդի՝ Հայաստանի կողմից երաշխավորված համապարփակ և կայուն անվտանգության վրա (այդ թվում՝ Հայաստանի հետ ուղիղ կապի միջոցով) և միջազգային պայմանավորվածությունները, ոչ միայն տուժել են, այլև ենթարկվել մահացու ռիսկերի։ Արցախի ժողովրդի գոյաբանական վտանգը միայն սրվել է: Այն հիմնական հարցերը, որոնք սահմանում են հակամարտության պատճառները, որևէ կերպ չեն անհետացել։ Նրանք ենթարկվում են զգալի ճնշումների և ձևափոխվում են նոր հանգամանքների լույսի ներքո: Այս իրողությունը հիմնարար նախադրյալ է ռազմավարական երկարաժամկետ քաղաքականության տարբերակները գնահատելու համար...  Նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունից մի քանի շատ էական նոր ռիսկեր են ի հայտ գալիս», - գրում է նախկին արտգործնախարարը՝ նկատելով, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն ունի ժամանակային սահմանափակում: 

Ըստ Մնացականյանի՝ միջազգային հարաբերություններում ներկայիս հեղհեղուկ վիճակը, ամենայն հավանականությամբ, որոշ այլ ուժային կենտրոնների կողմից ավելի լայն մարտահրավեր կստեղծի ռուսական խաղաղապահ գործողության համար:

Դիվանագետը գրում է․«Իր նպատակին հասնելու համար Ադրբեջանի ներդրած հստակ մեթոդներից մեկը խաղաղության համաձայնագրի պնդումն է՝ իր տարածքային ամբողջականության բացահայտ անվերապահ ճանաչմամբ, որում «Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի»։ Մինչ այժմ միջազգային հանրության որոշ հատվածներից ակնհայտ նշաններ և ակնարկներ կան՝ ընդունելու նման մտածողությունը՝ հանուն ավելի լայն տարածաշրջանային խաղաղության։ Սա, ակնհայտորեն, անընդունելի և ամենավտանգավորն է Արցախի ժողովրդի և Հայաստանի համար։ Նման գծի ընդունման հետևանքներն են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, էթնիկ զտումն ու բնաջնջումը, նրա պատմական հողի վրա նրա ներկայության բոլոր հետքերի ջնջումը։

Երկրորդ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմնովին վերափոխում է Հայաստանի և Արցախի միջև ուղիղ կապի շրջանակը: Այն, որ Լաչինի միջանցքի հսկողությունը փոխանցված է ռուս խաղաղապահներին, այլ ոչ թե իրականացվում է հայկական կողմի կողմից, զգալի խոցելիություններ է առաջացնում Արցախի և Հայաստանի միջև անվտանգ ուղիղ կապի կայունության համար և դրանով իսկ բացում է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անվտանգության կարևոր բաց:

Երրորդ, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևոր առաջնահերթությանն անդրադառնալիս, նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պահպանում այս բոլոր կապերի ընդհանուր հղումը: Փոխարենը, այն անհարկի առանձին հղում է անում Նախիջևանի և Ադրբեջանի միջև նման կապին: Սա այնուհետև չափազանց վտանգավոր է դարձել Հայաստանի համար», - գրում է Մնացականյանը՝ շեշտելով,որ Ադրբեջանը փորձում է մեխել  «միջանցքի» հայեցակարգը՝ ուղղակիորեն մարտահրավեր նետելով Հայաստանի հարավային տարածքների ինքնիշխան վերահսկողությանը: Ըստ Մնացականյանի՝ սա փաստացի դառնում է հայկական ինքնիշխան տարածքի վրա գոյաբանական սպառնալիքների տարածման միջոց, ինչի փաստացի ականատեսն ենք ներկա էսկալացիայի ժամանակ։

«Դժվար է արդարացիորեն գնահատել Եվրամիության միջնորդական ջանքերից բխող օրակարգը, քանի որ դրա բովանդակության մասին հանրության գիտելիքները սուղ են: Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության շարադրանքից կտրուկ շեղման էական նշաններ չկան։ Ըստ երևույթին, նույն օրակարգը, որը պտտվում է հաղորդակցությունների, միջանցքների և խաղաղության համաձայնագրի շուրջ, սահմանում է ԵՄ միջնորդության դինամիկան՝ թեմայի վերաբերյալ իր տատանումներով։ Ընդհանուր առմամբ, երկու միջնորդական գործընթացները, կարծես, սահմանում են համանման և հետևողական գերիշխող օրակարգ, որն ընդգծում է մեր արտաքին քաղաքականությունը վարողների համար մարտահրավերները», - գրում է Մնացականյանը:

Խաղադրույքները տարածաշրջանում

«Կան նաև զգալի ռիսկեր, որոնք բխում են ավելի լայնորեն միջազգային հարաբերություններում խորացող առճակատման միջավայրից, որը ներառում է մեր տարածաշրջանում ևս հստակ խաղադրույքներ ունեցող տարածաշրջանային և միջազգային խաղացողներ։ Դրանցից առավել աչքի են ընկնում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Եվրամիությունը և ԱՄՆ-ն... Երբ փղերը տրորում են խոտը, փոքր երկրները բախվում են խոշոր գործարքներում սակարկությունների առարկա դառնալու սպառնալիքին: Մեր պատմությունն այս հարցում մեզ դառը դասեր է տվել։ Եվս մեկ անգամ մեզ մարտահրավեր են նետում մեր գոյաբանական սպառնալիքների և կենսական շահերի նկատմամբ ուշադրության և զգայունության նվազման պատճառով՝ ծանր քաշայինների միջև աճող լարվածության ֆոնին»,- գրում է Մնացականյանը՝ նշելով, որ ներկայում մենք անհայտության և շփոթության մեջ ենք առ այն, թե ինչ ենք ցանկանում:

«Թերևս որոշակիորեն դժվար է պարզ պատասխաններ ձևակերպել գերիշխող հաստատված օրակարգերի սթրեսի ներքո, որոնք սահմանափակող են: Մանրակրկիտ մեկնաբանությունների կարիք չկա՝ դիտարկելու և հասկանալու համար, որ գոյություն ունեցող շրջանակներն ու պարամետրերը, որոնց շրջանակներում մենք դիմում ենք սպառնալիքներին, ամենաքիչն են նպաստավոր: Հետևաբար, թերևս միակ անմիջական գործառույթը, որի վրա պետք է կենտրոնանալ, օրակարգերի և պարամետրերի ընդլայնումն է, հատկապես նրանք, որոնք պետք է ստանան որոշակի ձևի կոդավորում»,- նշում է նախկին պաշտոնյան:

Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիային՝ նախկին արտգործնախարարը նշում է, որ հրադադարը պատրանք է, քանի որ հայկական տարածքների օկուպացիայի փաստը պահպանվում է, իսկ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը զգալի են։  

«Այնուամենայնիվ, այս վերջին էսկալացիան և զանգվածային ագրեսիան, որքան էլ դա լուրջ սպառնալիք է, նույնպես գործողությունների վերսկսման կոչ է։ Գործնական գործողությունների նկատառումներից ելնելով՝ այն պարունակում է հնարավորությունների սերմեր՝ հաստատված օրակարգերը վիճարկելու մեր օրինական մտահոգություններով և շահերով...

Արտաքին քաղաքականություն մշակողների համար գործողությունների ոչ վերջնական ցանկում կարելի է առաջարկել ընդլայնել փաստացի միջազգային ներկայությունը տեղում և մեծացնել միջազգային հանրության «աչքերի ու ականջների» շրջանակը:Անհրաժեշտ է ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել միջազգային իրազեկության բարձրացմանը՝ համապատասխան կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից մասնագիտական առաքելությունների ներգրավմամբ:

Նրանք ունեն բոլոր տեսակի խախտումների և ագրեսիայի փաստերի արձանագրման և այդ կազմակերպությունների անդամներին զեկուցելու կարևոր գործառույթներ։ Ի թիվս այլ բաների, նրանք կարող են ընդլայնել և փոխել օրակարգը: Դրանք մեր օրինական մտահոգություններն ու սպառնալիքներն արտացոլող օրակարգ մշակելու միջոց են...

Մյուս կարևոր կենտրոնացումը հանրային դիվանագիտության վրա է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և նրա պատվիրակության այցը Հայաստան հանրային տարածքում, հատկապես միջազգային լրատվամիջոցներում կայացած օրակարգերին մարտահրավեր նետելու համոզիչ օրինակ է...

Զսպելը ամենադժվար մարտահրավերն է։ Այս մարտահրավերն առաջին հերթին վերաբերում է Արցախի դեմ ադրբեջանական նոր ագրեսիային կամ Թուրքիայի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով։ Այս մարտահրավերները նաև մասամբ լուծվում են մոբիլիզացված միջազգային քաղաքական ուշադրության ընդլայնման և պահպանման միջոցով՝ արագ արձագանքներ առաջացնելու նպատակով:

Արտաքին քաղաքական դաշտում այս և այլ գործողությունները նպատակաուղղված կլինեն մեր օրինական շահերի հաստատուն ներդրմանը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման զարգացող գործընթացում: Միակողմանի խաղաղությունն անկայուն է և փխրուն: Չի ստացվի, եթե մեր հաշվին հետամուտ լինի։ Խաղաղության մասին ադրբեջանական և թուրքական հռետորաբանությունն այս պահին համոզել է։ Խաղաղության հետամուտ լինելը վեհ և կենսական նպատակ է, բայց միայն այն դեպքում, երբ այն իրական է: Տարածաշրջանն իրական խաղաղության կարիք ունի. Ինչպես ցանկացած ծնող, մոտ 30 տարի ես հույս ունեի, որ իմ որդիները չեն ապրի պատերազմի սարսափելի իրականությունը: Բայց նրանք ապրեցին: Ապագան պետք է այլ լինի:

Խաղաղության ձգտումը պահանջում է ազգային ռեսուրսների և ազգային կարողությունների ապավինում և մոբիլիզացում: Ահա թե ինչու մենք այլընտրանք չունենք սեփական շահերին, ինքներս մեզ ապավինելուն, ինքնավստահությանը և համախմբմանը», - եզրափակել է Մնացականյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:59 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր.Զոհրաբ Մնացականյան
17:11 24/04/2022  |  ԼՐԱՀՈՍՄևլութ Չավուշօղլու, Հիտլերը ողջունում է իր գերեզմանից․ Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում անդրադարձել է «գորշ գայլեր» ժեստին
18:33 27/03/2022  |  ԼՐԱՀՈՍՍա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք․ Աշոտյանը՝ Մնացականյանին
08:45 06/05/2021  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանը կապտակեր Փաշինյանին․ «Ժողովուրդ»
00:24 19/11/2020  |  ՔաղաքականԴժվար ժամանակներ են Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան
15:53 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց
19:21 15/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
12:06 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ
09:11 14/11/2020  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանն ասել է, որ տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ. «Հրապարակ»
20:17 13/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը

Արխիվ

[]