ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերթական «առումն» ու «միջանցքը»․ «Փաստ» 09/22/2022 09:47 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, մեղմ ասած, խայտառակությանը, որ երեկ տեղի ունեցավ Եռաբլուրում, դժվար է որակումներ տալ հրապարակման ենթակա ձևակերպումների շրջանակներում: Իրականում դա այս իշխանության դեմքն է, և այստեղ նույնիսկ զարմանալու ոչինչ չկա. սա առաջին դեպքը չի: Մասնավորաբար, Եռաբլուրի «առումը» օպերացիան Նիկոլն արդեն մեկ անգամ արել է՝ իր կողմնակիցների հետ քայլերթ իրականացնելով, ճնշելով զոհվածների հարազատներին, ոտնատակ տալով բոլոր սրբությունները: Երեկ նա տասնյակ այլ քպականների հետ Եռաբլուր էր գնացել առավոտ կանուխ, որ ոչ մեկի չհանդիպի, որ ոչ ոք իրեն չհանդիպի:
Բայց զոհվածների ծնողներն արդեն այնտեղ էին, ու «բերետավորներն» սկսեցին «Նիկոլի միջանցք» բացելու օպերացիան: Արդյունքում բերման ենթարկվեց մոտ չորս տասնյակ անձ, այդ թվում՝ կանայք՝ մեր հերոսների մայրերը, քույրերը... Այս սարսափի շարունակությունը ոչ պակաս անբարո էր հատկապես մերձիշխանական որոշ շրջանակների կատարմամբ, որոնք փորձեցին մեղադրել նահատակների հարազատներին, այդ ամենի մեջ գտնել ինչ-որ «հետքեր» ու «ականջներ»: Իսկ մի ակտիվ «նիկոլական» նույնիսկ գրել էր, թե «նման ծնողներն» արժանի են քաշքշոցի, նույնիսկ կարելի է նրանց բանտարկել: Ոստիկանների պահվածքը «անթույլատրելի» որակեցին որոշ քպականներ ու իբր «չեզոքներ»՝ այս դեպքում էլ փորձելով ամբողջ մեղքը բարդել «բերետավորների» վրա, բնականաբար, անտեսելով, թե ում հրահանգն էին նրանք կատարում, ում համար էին «միջանցք» բացում: Թեպետ, իհարկե, համաձայն ենք, որ հրաման կատարելը չի նվազեցնում նրանց արարքի անբարոյականությունը:
Ի դեպ, որոշ նիկոլապաշտներ փորձեցին մեղադրել զոհվածների հարազատներին, որ նրանք կոտրել են կառավարության ու նախագահի կողմից դրված ծաղկեպսակները: Քայլը գուցե, այսպես ասած, ամենագեղեցիկներից չէր, բայց դա հաջորդել էր զոհվածների հարազատների հանդեպ դրսևորված վայրագությանը: Եվ հետո, փաստը մնում է փաստ, որ իրենց զավակների զոհվելու պատճառ, Եռաբլուրը բազմապատկած, երկիրը կործանման եզրին հասցրած Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց զավակների շիրիմին ծաղիկ կամ ծաղկեպսակ դնելը, ընդհանրապես նրանց շիրիմներին այցելելը մարդիկ համարում են սրբապղծություն: Իրականության աչքերին նայելու համար քաջություն է պետք ունենալ: Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս իշխանություններն ուժը կիրառում են այնտեղ, որտեղ իրենց իշխանությունը պահել է պետք:
«Իրենք վտանգը ոչ թե թուրքի, ադրբեջանցու մեջ են տեսնում, այլ, օրինակ՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների մեջ, որոնք, իրենց կարծիքով, սպառնալիք են իրենց իշխանության համար»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ կարծում է, որ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: «Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Համբարյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 22․ 09.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ