Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում

Ի՞նչ է տեղի ունենում այսօր Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում. Առավել կարևոր իրադարձությունները հակիրճ ներկայացրել է «Հենակետ»-ը 09/22/2022   13:25  |  Վերլուծություններ

Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ. ներկայացված է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հոդվածում.

Չինաստան

Չինաստանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից։ «Երկու երկրներն էլ Չինաստանի բարեկամական գործընկերներ են»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը: «Մենք հուսով ենք, որ կողմերը կհետևեն կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուսին և քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասություններն ու տարաձայնությունները»,- հայտարարել է Նինը։

Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում ընթանում է Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավերի խմբի համատեղ պարեկումը:

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կարծում է, որ Պեկինը և Մոսկվան պետք է ուժեղացնեն համակարգումը ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ բազմակողմ մեխանիզմների շրջանակներում: Ռուսաստանն ու Չինաստանը պետք է միասին պաշտպանեն զարգացող երկրների շահերը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահը Սամարղանդում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ՄԱԿ-ում աջակցել է Ռուսաստանին՝ նշելով, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և պետք է այսուհետ ևս իր կարևոր դերը կատարի կազմակերպությունում: «Ոչ ոք չի կարող զրկել Ռուսաստանին այդ իրավունքից»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Չինաստանին անվտանգության սպառնալիք է անվանել։

Սեպտեմբերի 20-ին Չինաստանի ռազմածովային ուժերի առնվազն երեք ռազմանավ ուղարկվել է ամերիկյան և կանադական նավերին Թայվանի նեղուցում ուղեկցելու համար։

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան «Raytheon» ռազմական արդյունաբերական կորպորացիայիի նախագահ Գրեգորի Հեյսի և «Boeing Defense Space and Security» ընկերության նախագահ Թեդ Քոլբերգի դեմ՝ Թայվանի հետ պաշտպանական պայմանագրերի խոշոր փաթեթի ստորագրման համար:

ԱՄՆ ԿՀՎ փոխտնօրեն Դևիդ Քոենի խոսքով՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը չինական բանակիառաջ խնդիր է դրել՝ մինչև 2027 թ. Թայվանը Չինաստանի հսկողության տակ վերցնելուն նախապատրաստվելու համար: Սակայն ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Չինաստանը վերջնական որոշում չի կայացրել։

Լրատվամիջոցները հայտնում են Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը մոտ մեկ շաբաթ անց պլանավորում են առանձին ուղևորություններ կատարել Պեկին՝ Սի Ցզինպինի հետ հանդիպելու համար` նոյեմբերին G20-ի գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ:

Թուրքիա

Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Հուլուսի Աքարը շեշտել է, որ Թուրքիան մշտապես կանգնած է «եղբայրական Ադրբեջանի կողքին» և սրանից հետո էլ է շարունակելու սատարել Ադրբեջանին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ալիևի հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Իլհամ Ալիևի խոսքերը Հայաստանի տարածքում և սահմանին ադրբեջանական ռազմական գործողությունն ավարտելու մասին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Եթե մենք ցանկանում ենք այստեղ տևական խաղաղություն, Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և համագործակցությանն ու խաղաղությունը միտված անկեղծ քայլեր ձեռնարկի՝ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ»։

Թուրքիայում ավարտվել են interact ընկերության պասիվ էկզոկմախքի փորձարկումները։ Առաջին նմուշներն արդեն հանձնվել են անվտանգության ուժերին։ Իսմայիլ Դեմիրն այդ առնչությամբ գրել է. «Մենք ավարտել ենք պասիվ էկզոկմախքի մեր նախագիծը, որի շնորհիվ մեր զինվորի մինչև 40 կգ ծանրաբեռնվածությունը 80 տոկոսով թեթևանում է՝ նրա մանևրելու նվազագույն ազդեցությամբ։ Մենք մեր ուժայիններին փոխանցեցինք Interact-ի կողմից մշակված համակարգի առաջին նախատիպերը։ Հետադարձ կապ ստանալուց հետո մենք կսկսենք մատակարարումները»։

Հույները հայտարարում են և համապատասխան տեսանյութեր են տարածում թուրք սահմանապահների կողմից փախստականներին հունական կող ուղղորդելու և տեղափոխելու մասին, իսկ թուրքական աղբյուրերը, անգամ օգտագործելով ԱԹՍ-ների նկարահանումները ընդգծում են հույն սահմանապահների կողմից միգրանտներին նավերով Թուրքիայի տարածքային ջրեր վտարելու կադրեր։

Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM տեսակի թևավոր հրթիռներ վաճառել Ադրբեջանին։ Փարիզն իրավունք ունի արգելափակել մատակարարումները, քանի որ հրթիռի ուժասարքը արտադրվում է Ֆրանսիայում։ Գործարքը, որը կնքվել էր մի քանի տարի առաջ, այդպես էլ չիրականացվեց, չնայած այն բանին, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների վրա արդեն փոփոխություններ արվել են, որոնք կարող են SOM հրթիռներ կրել: Հարկ է նշել, որ թուրքական Kale Arge ընկերությունն արդեն SOM հրթիռներում օգտագործելու համար մշակել է Ktj-3200 ռեակտիվ շարժիչներ և շուտով կսկսի դրանց մատակարարումը Roketsan ընկերությանը՝ SOM հրթիռների մեջ կիրառելու համար: Ադրբեջանը SOM հրթիռների ավելի քան 400 պաշտոնական պատվեր է տվել, որոնք նախատեսված են հակառակորդի ՀՕՊ-ը ճեղքելու համար:

Թուրքիան և Պակիստանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել են համատեղ աշխատել Ռուսաստանից գազի մատակարարման նախագծի վրա։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ «պակիստանա-ռուսական հոսքի» ենթակառուցվածքի մի մասն արդեն ստեղծվել է Ռուսաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում։ Ռուսական գազը Եվրոպայի հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին արևմուտքից դեպի հարավ կտեղափոխվի։

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը հայտնվել են աֆրիկյան Տոգոյում։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Կիպրոսի Հանրապետությանը զենքի մատակարարման էմբարգոն վերացնելու ԱՄՆ որոշումը «բացասաբար կազդի Կիպրոսի հարցի կարգավորման ջանքերի վրա, եւ դա կհանգեցնի կղզում սպառազինությունների մրցավազքին՝ վնաս հասցնելով արեւելյան Միջերկրածովյան խաղաղությանն ու կայունությանը»:

Իրան

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին կուտակել է խոշոր բանակային խմբավորում,որի քանակը նախատեսվում է հասցնել մինչև 45-50 հազար զինվորականի:

Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հաջողությամբ է զարգանում։ Ռուսաստանը խնդիրներ չունի անօդաչուների հետ, դրանք մեզ մոտ ամենալավն են։ Հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմտրի Շուգաևը, ըստ էության պատասխանելով, արևմտյան ԶԼՄ-ների շրջանառած տեղեկություններին, թե ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ակտիվորեն կիրառում է իրանական կամիկաձե ԱԹՍ-ներ։

Իրանի տրանսպորտի նախարար Ռոստամ Քասեմին եւ Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաեւը մասնակցել են Արաքսի վրայով կամրջի շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը։ Նշվում է, որ կամուրջը կունենա 220 մետր երկարություն եւ 25 մետր լայնություն։ Շինարարությունը կավարտվի 18 ամսում։

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Իսլամական Հանրապետության դոկտրինն ամբողջությամբ պաշտպանական է, և հարևանները պետք է վստահ լինեն, որ Իրանի ռազմական հնարավորությունները տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են և իրենք օտարների ներկայության կարիքը չունեն»:

Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին:
Իրաք

ՆԱՏՕ-ն դիտարկում է Իրաքում իր առաքելության խնդիրների ընդլայնման հնարավորության վերաբերյալ։

Սիրիա

Իսրայելի ՌՕՈւ չորս F-16 կործանիչներ շաբաթ գիշերը հարված են հասցրել թևավոր հրթիռներով և կառավարվող ավիառումբերով Դամասկոսի նահանգում գտնվող ավիաբազաների վրա: Սիրիայի ՀՕՊ ուժերը «Պանցիր-Ս1» և «Բուկ-Մ2Ե» համալիրներից ոչնչացրել են 2 իսրայելական հրթիռ և 6 կառավարվող ավիառումբ: 5 սիրիացի զինծառայող է զոհվել իսրայելական ավիահարվածների արդյունքում։ Սիրիական աղբյուրները նշում են, որ կրկին հարված է հասցվել Դամասկոսի օդանավակայանի թռիչքուղուն, որը նախորդիվ նույնպես ենթարկվել էր ավիահարվածի։

Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներն ակտիվ են Լիբանանի երկնքում։ Հնարավոր է նոր հարված իրականացնեն Սիրիայի տարածքում։

Իսրայել

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Բեռլին կատարած իր այցի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիան կդառնա իսրայելական արտադրության Arrow 3 զենիթահրթիռային համալիրների արտահանման առաջին պատվիրատուն։ Լապիդի խոսքով՝ Իսրայելը կարևոր դեր կխաղա Գերմանիայի հակաօդային պաշտպանության նորացված համակարգի ձևավորման գործում։ Arrow 3 համալիրի ռադիոլոկացիոն կայանը կարող է միաժամանակ հայտնաբերել և ուղեկցել մինչև 12 առանձին թիրախ և դրանցից մեկին ուղղել մինչև 2 հակահրթիռային համակարգ։ Հայտնաբերման հեռավորությունը մինչև 800-900 կմ է: Առավելագույն շառավիղը, որի մեջ կարող է հայտնաբերել թիրախը 100 կմ է, իսկ բարձրությունը՝ 50 կմ: Գործարքի իրականացումը հետաձգվել է մինչև հոկտեմբեր, երբ տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։

Իսրայելի անվտանգության ուժերը բարձրացրել են մարտական պատրաստվածությունը Գուշ Դանում ահաբեկչական վտանգի պատճառով։

Իսրայելի ռազմածովային ուժերը իրականացրել են ազգային արտադրության Gabriel-5 հականավային հրթիռի հաջող փորձակումը արձակելով այն վերջրյա թիրախի վրա։
Աֆղանստան

Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Աֆղանստանում ԻՊ ահաբեկչական խմբավորման մասնաճյուղը հարձակումներ է նախապատրաստում Թուրքմենստանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների և Աֆղանստանի հետ սահմանին գտնվող թուրքմենական զինծառայողների նկատմամբ:

«Polotico» պարբերականը գրել է. «Միացյալ Նահանգները դիտարկում է Ուզբեկստանին և Տաջիկստանին Աֆղանստանի նախկին ՌՕՈւ-ի ավելի քան 50 միավոր ավիացիոն տեխնիկա փոխանցելու հնարավորությունը, որոնք այդ երկրների տարածքում են հայտնվել Քաբուլի անկման ժամանակ: Փոխարենը Վաշինգթոնը ցանկանում է Դուշանբեից և Տաշքենդից ստանալ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում ակտիվությունն ու սահմանին թալիբների վերահսկողությունը»։

Տաջիկստան/Ղրղզստան

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է։ Ղրղզստանի և Տաջիկստանի միջսահմանային հատվածներից մեկում՝ Բակտենսի շրջանի Բուլակ-Բաշի տարածքում, կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջև։ Տաջիկ սահմանապահները կիրառել են ականանետ։

Տաջիկստանը զրահատեխնիկա և ուղղաթիռներ է տեղափոխում Ղրղզստանի հետ սահման, որտեղ արդեն մի քանի անգամ մարտական բախումներ են սկսվել։ Տաջիկստանը հայտնում է 8 զինծառայողների զոհվելու մասին, Ղրղզստանում նշում են որ ունեն երկու վիրավոր։

Տաջիկստանը Ղրղզստանին մեղադրել է խոշոր տրամաչափի զենքերից մի քանի գյուղերի և իր սահմանային ուղեկալը գնդակոծելու մեջ: Ղրղզստանն իր հերթին մեղադրել է Տաջիկստանին պայմանավորվածության խախտման մեջ:

Ղրղզստանի ՊԱԿ-ը հայտնում է, որ Տաջիկստանը շարունակում է սահմանային հակամարտության շրջան մարտական տեխնիկա կուտակել։ Տաջիկ զինվորականները սահմանային հակամարտությունում կիրառում են «Գրադ» ռեակտիվ համակարգեր և ավիացիա։ Իր հերթին, Տաջիկստանի ՊԱԿ-ը հայտարարել է, որ Ղրղզստանը չի ընդունել սահմանային իրավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների առաջարկը։

Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները պայմանավորվել են պետությունների միջև սահմաններից շրջաններում լրացուցիչ կուտակած ուժերը հետ քաշելու, ինչպես նաև ընթացիկ էսկալացիայի պատճառների հետաքննության և երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արագացման հանձնաժողով ստեղծելու մասին։

Տաջիկստանում հայտարարել են, որ Ղրղզստանը ընթացիկ հակամարտության ընթացքում կիրառել է ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Շուրջ 20000 մարդ է տարհանվել Ղրղզստանի տարածքի խորք՝ գնդակոծությունների պատճառով։

Հրադադարի պայմանավորվածությունից հետո փոխհրաձգությունները սահմանին շարունակվում են, կողմերը մեղադրում են միմյանց պայմանավորվածությունը չպահելու մեջ։

Ղրղզստանի սահմանապահ ուժերը Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքով ոչնչացրել են Տաջիկստանի ԶՈւ զինամթերքով բեռնված մեքենան։ Ի դեպ ՀԱՊԿ անդամ երկրներից Ղրղզստանն առաջինն է, որ ռազմական հակամարտության ընթացքում կիրառել է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ:

Տաջիկստանը Ղրղզական կողմին է փոխանցել չորս սահմանապահների, որոնք գերության մեջ են հայտնվել ընթացիկ հակամարտության ընթացքում:
ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի սպառազինության և այլ ռազմական ունեցվածքի պաշարները սպառվում են Ուկրաինա մատակարարումների պատճառով։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն անհրաժեշտություն ունի ավելացնել ռազմական արտադրությունը՝ պաշարները լրացնելու համար։ Այսպես, Գերմանիան արդեն հայտարարել է, որ հասել է Կիևին սպառազինություն մատակարարելու իր հնարավորությունների սահմանագծին, իսկ ԱՄՆ-ն ակտիվորեն պայմանագրեր է կնքում զենք արտադրողների հետ՝ սեփական պահեստները համալրելու համար։

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը ՆԱՏՕ-ին կոչ է արել օգտագործել ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու բոլոր հնարավոր միջոցները, քանի որ Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողությունը լայնորեն աջակցում է Ռուսաստանի բնակչության կողմից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է. «Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք փնտրում, մեր անդամ երկրները Ուկրաինայի հակամարտության կողմ չեն, բայց մեր անդամներին մենք պատրաստ ենք պաշտպանել»։

ՀԱՊԿ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։

Սեպտեմբերի 17-ին Ղրղզստանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևի միջև։ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտնել է Բատկենի շրջանում ղրղզա-տաջիկական սահմանին տիրող ծանր իրավիճակի մասին՝ կապված տեղի ունեցած բախումների հետ։

2022 թվականի նոյեմբերին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը: Հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը նվազեցնելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը, որին ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրադրությունում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը եւ միջազգային անվտանգության հարցերը, ներառյալ Աֆղանստանի իրադրությունը»,-ասված է վերլուծական կենտրոնի հոդվածում:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]