ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործով կարճման միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ 09/22/2022 16:32 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը պահանջում է կարճել՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ ԲԴԽ նախկին նախագահ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով 13 տարի առաջ կայացված որոշման համար։ Նշենք, որ Վարդան Ջհանգիրյանը 2009թ. մարտի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել` չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Դատավճռով Վ.Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանը՝ վարույթ չի ընդունել բողոքը: Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից՝ համաներմամբ: 2021թ մայիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ արձանագրելով Վարդան Ջհանգիրյանի իրավունքների խախտումը, ինչն էլ հիմ է հանդիսացել գործը շուրջ 13 տարի առաջ քննող դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում ընթացող նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը, համաձայն որի՝ Մնացական Մարտիրոսյանը, հաշվի չառնելով Վարդան Ջհանգիրյանի առողջական վիճակը, որոշում է կայացրել Վարդան Ջհանգիրյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար բերման ենթարկելու մասին։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ Վարդան Ջհանգիրյանի իրավունքները խախտվել են, վերջինս ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ ՀՀ արդարադատության նախարարությունը գտնում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կոպիտ անփությություն է ցուցաբերվել։
Հարցուպատասխանի ընթացքում դատավորի ներկայացուցիչը նախ փորձեց պարզել, ի վերջո, ինչն է առիթ հանդիսացել՝ կարգապահական վարույթ հարուցելու համար, ապա ուշադրություն հրավիրեց իրավական անորոշության վրա՝ կապված վարույթների հարուցման ժամկետների հետ։ Փաստաբանի խոսքով՝ դատավորը չի կարող անորոշության մեջ մնալ, նախարարը երբ ուզի՝ հարուցի կարգապահական վարույթ։
Թեև արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդեցին, թե տվյալ պարագայում ժամկետների խախտում առկա չէ, դատավորի ներկայացուցիչն արձանագրեց, որ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություններ են իրականացվել՝ ՄԻԵԴ վճիռների հիման վրա վարույթների հարուցման համար հետադարձ ուժ սահմանելով, մինչդեռ, ըստ փաստաբանի, Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահին նշված կարգավորումն, ըստ էության, չի եղել, սահմանված չեն եղել ժամկետներ՝ ուսումնասիրություններ իրականացնելու և վարույթ հարուցելու համար, ըստ այդմ, փասաբանը բարձրացրեց գործի վարույթը կարճելու անհրաժեշտության մասին։ Նրա դիտարկմամբ՝ ստացվում է մի իրավիճակ, որ կառավարության ներկայացուցիչն իրականացրել է մի գործընթաց, որն օրենքով սահմանված չէ, այսինքն՝ ապօրինություն է։ Փաստաբանը գտնում է, որ միջազգային դատական ատյանի՝ ակտը հրապարակելու պահից ՀՀ ԱՆ-ն պետք է ուսումնասիրություն իրականացնի, որը պետք է տևի 30 օր։
Դատավորի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով մերժել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը կամ մերժել այն։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կարճման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ