ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր խնդիրը պետք է լինի ազատվել պարտված իշխանություններից և փոխել բանակցողին, բանակցողին փոխելով՝ կփոխենք ամեն ինչ. Օհանյան (տեսանյութ) 09/21/2022 11:43 | ԼՐԱՀՈՍ
Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն այն հիմնարար արժեքներից են, որ դարերն ի վեր մեր ժողովուրդը ձգտել է և մեր նորօրյա պատմության ընթացքում այս վերջին 30 տարիներին մենք Անկախության տոնը այլ կերպ ենք տոնել, հպարտությամբ այցելել ենք «Եռաբլուր», շնորհավորել մեր մարտական ընկերներին այնպես, ինչպես՝ այսօր։ Կարծում եմ, որ այս նվիրյալ անձանց ծառայության, հերոսությունների, քաջագործությունների շնորհիվ է, որ ունեցել ենք անկախություն։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այս օրերին՝ վերջին սադրանքներից, 44-օրյա պատերազմից հետո մենք այլ կերպ ենք տոնում անկախությունը, որովհետև ակնհայտ է, ժողովուրդը տեսնում է, որ օրըստօրե մենք մեր ինքնիշխանության, անկախության ինչ-որ տարրեր կորցնում ենք, ինչի հիմնական պատճառը պարտությունն է։ Օհանյանը նշեց պարտություն իրականացնողներից երկուսի անունը, առաջինը՝ հանցագոր Ադրբեջանն է, թուրք-ադրբեջանական տանդեմն է, որ հանցագործություն է կատարել Արցախի և հայ ժողովրդի հանդեպ, այսօր էլ շարունակում են իրենց ճնշումը՝ արտահայտված սադրանքներով և մարտական գործողություններով՝ իրենց հեռահար նպատակն իրականացնելու համար, երկրորդ շահառուն, ըստ Օհանյանի, այսօրվա իշխանություններն են։
«Ցավով եմ նշում, որ հայ ժողովուրդն արժանի չէ այսպիսի իշխանությունների, որոնք ներքաշեցին մեր երկիրրը պատերազմի մեջ։ Պատերազմի ընթացքում ոչինչ չեն արել և այսօր էլ ոչինչ չեն անում մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Պետք է ժողովրդին տանենք ոչ թե կեղծ խաղաղության, այլ՝ ռեալ երաշխիքներ ստեղծենք՝ խաղաղությունը պաշտպանելու համար»,-նշեց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ առաջինն ազգային երաշխիքներն են՝ բանակը, մեր միասնականությունը, տնտեսությունը, համախմբվածությունը և ռազմավարական կամքը՝ երկիրը պաշտպանելու համար։ Երկրորդ երաշխիքները, ըստ Օհանյանի, միջազգային երաշխիքներն են՝ լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ արտաքին քաղաքականության շրջանակներում բանակցային խելացի գործունեության իրականացումն է։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են և չեն կարողանում բանակցել, մեր խնդիրը պետք է լինի ազատվել պարտված իշխանություններից և փոխել բանակցողին, միայն այդ կերպ կարող ենք հասնել հաջողությունների։
Օհանյանն ընդգծեց՝ բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ, մեզ պետք է ամուր բռունցք, յուրաքանչյուր փուլում էլ հնարավոր է ծնկի եկած վիճակից մեջքն ուղղել և արտաքին քաղաքականության մեջ համարձակ տեսակետից արտահայտվել՝ դուրս գալով պարտվողի կերպարից։
Օհանյանի դիտարկմամբ՝ այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ անվտանգության միջավայրը փխրուն է և սպառնալիքները միշտ ահագնացող են լինելու՝ մինչև մեր մեջքը չուղղենք, պետք է միշտ պատրաստ լինենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ