ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտի դաշտում սարսափելի բան է, երբ թշնամին թիկունք է անցնում․ հիմա նման իրավիճակ է՝ թշնամին մեր պետության թիկունքում է և մեզ կօգնի միայն շրջանաձև պաշտպանությունը․ երկու պատերազմների մասնակից 09/21/2022 23:23 | ԼՐԱՀՈՍ
Անկախությունը Ֆեյսբուքում ստատուս գրել չէ, հայտարարություն անել կամ լայվ մտնել չէ։ Այն ծանր բեռ է, որը պետք է կարողանանք արժանապատվորեն տանել՝ ամեն մեկս մեր բաժին զենքը վերցնելով ու կռիվ տալով։ Սարսափելի է, երբ տեսնում ես, թե ինչպես են քո պահած, ընկերներիդ արյունով պահված հողը հանգիստ հանձնում թշնամուն։ Իսկ այն, ինչ այսօր կատարվեց Եռաբլուրում, սրբապղծության վերջին աստիճանն էր։ Աստված դրա համար բոլորիս պատժելու է։ Պատժվելու ենք, որովհետև արժանի չենք տղաների թափած արյանը։ Չգիտեմ՝ որտեղ ենք մեղավոր, բայց պիտի մի բան արած լինեինք, որ նման բան թույլ չտայինք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը։
«Ոստիկաններն այսօր անցան բոլոր կարմիր գծերը։ Ի՞նչ տարբերություն հայ զինվորին խոշտանգող թուրքի և Եռաբլուրում նրանց ծնողներին քաշքշող ոստիկանի միջև։ Ես այդ ոստիկանների հետ կվարվեի այնպես՝ ինչպես թուրքի հետ։ Այս ամենը մեր դուռն է գալիս այն պատճառով, որ մեր բարեկամների, հարևանների որդիներին տարել, դավադրաբար սպանել են, բայց էլի Նիկոլ Փաշինյանին քվե տվող է եղել։ Քանի դեռ պաշտոնի, փողի համար շարունակում են պաշտպանել մեկին, ով ծառայում է թուրքին, ով վախենում է համալրել բանակը, իսկ մենք շարունակում ենք համակերպվել դրա հետ, Փաշինյանի ու նրա խմբակի պահվածքը Եռաբլուրում չպետք է որ զարմացնի։ Նրանք ինձ համար թուրքից ոչ մի բանով չեն տարբերվում»,-ասում է Մանուելը։
Երկու պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը պնդում է՝ Եռաբլուրում այսօր կատարվածն արձանագրած բոլոր տեսանյութերը պետք է պահվեն, որպեսզի զոհվածների ծնողների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած յուրաքանչյուր ոք իր պատիժը ստանա․
«Թեկուզ անցնի մեկ, երկու, հինգ տարի, նրանք հատիկ-հատիկ պատասխան պիտի տան՝ հրաման տվողից մինչև հրաման կատարող։ Ամենախիստ ձևով պիտի պատժվեն, որպեսզի դա դաս լինի մյուսների համար, որպեսզի էլ երբեք նման բան չկրկնվի։ Եթե նրանք դրա համար պատասխան չտվեցին, ապա մենք շատ ավելի սարսափելի վիճակում ենք հայտնվելու։ Ո՞նց կարելի է գնալ այդ մարդկանց երեխաների շիրիմին, իբր, հարգելու նրանց հիշատակը, բայց նրանց իսկ ծնողներին քաշքշելով հեռացնել Եռաբլուրից։ Պատկերացրեք՝ ինչ են զգում այն տղաները, որոնք հիմա երկնքից տեսնում են, թե ինչպես են վարվում իրենց ծնողների հետ»։
Մանուելի համոզմամբ՝ այս իրավիճակի պատճառը մեր հանցավոր անտարբերությունն է, իսկ դա փոխելու համար պետք է սկսել Երևանից՝ կառավարության շենքից, որտեղ նստած է խնդրի բուն պատճառը։
«Մարտի դաշտում սարսափելի բան է, երբ թշնամին թիկունք է անցնում։ Հիմա նման իրավիճակ է. թշնամին մեր պետության թիկունքում է և այս պարագայում մեզ կօգնի միայն շրջանաձև պաշտպանությունն ու զենքը։ Նրանք ինքնասիրություն չունեն։ Հորդորնելով, ֆեյսբուքյան գրառումներով նրանց ճիշտ ուղու բերել հնարավոր չէ։ Որ այդ կերպ եկան Եռաբլուր, այնտեղ կանգնեցին, նկարվեցին և ամբողջ ազգը հիմա թքում է նրանց երեսին, այդպես հարգանքի տուրք մատուցեցի՞ն։ Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, ամեն օր մենք արնաքամ ենք լինում, անհրաժեշտ է կանխել այս աղետը, ազատվել այդ մարդուց»,-ասում է երկու պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ զինվորն այսօր մենակ է, իսկ համախմբվելու կոչերը, որ հնչում են բազմաթիվ մարդկանց կողմից, անարդյունք են մնում, քանի որ չկա պետություն, չկա առաջնորդ։ Համեմատելով Քառօրյա և 44-օրյա պատերազմները՝ Մանուլը շեշտում է՝ առաջինի ժամանակ բանակը ինչպես պետք է՝ համալրվել է, զուգահեռ ուժեղ դիվանագիտություն է բանեցվել։
«Բանակը հիմա չի համալրվում, միայն ցանկացողներին կամավորագրվելու կոչեր են հնչեցնում, քանի որ քիչ չեն այն մարդիկ, որոնք վախենում են առաջնագիծ գնալուց, և Փաշինյանը շատ լավ գիտի, որ եթե մոբիլիզացիա հայտարարի, ապա վախկոտ տեսակը դուրս կգա իր դեմ ու կհեռացնի իշխանությունից։ Իր աթոռը պահելու համար զինվորին մենակ է թողել։ Իսկ զինվորը, կռվողը հաղթում է, երբ թիկունքն ամուր է լինում։ Այդ թիկունքը պետք է շատ արագ ամրացնենք, իսկ դա, ինչպես ասացի, հնարավոր կլդառնա միայն այն պարագայում, երբ հեռացվի Փաշինյանը։ 44-օրյան էլ մեզ համար դաս չեղավ»,- ասում է Մանուել Մանուկյանն ու ավելացնում՝ ինչո՞ւ են կարմիր բերետավորները Երևանի կենտրոնում և ոչ թե առաջնագծում, եթե թշնամին մխրճվել է ՀՀ սուվերեն տարածքից ներս ու փորձում է ամրանալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ