ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մորմոքում է մեր սիրտը. վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը. Կաթողիկոսն ուղերձ է հղել հայ ժողովրդին 09/21/2022 13:10 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։
Միասնական աղոթք է բարձրացվել առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձն է հղել համայն հայ ժողովրդին։
«Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի Անկախության տոնը:
Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր անկախ պետականությունը և ամրագրեց ազատ ապրելու իր իրավունքը:
Անկախությունը մենք հռչակեցինք մեր ժողովրդի անվտանգ կյանքը կառուցելու, ազգային մեր ինքնությունը զորացնելու, արժանապատիվ կեցություն ապահովելու և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ համայն հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու նվիրական տեսիլքով:
Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Մորմոքում է մեր սիրտը Արցախյան 44-օրյա պատերազմի ահռելի կորուստներով: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Օրեր առաջ էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, լայնածավալ հարձակում գործեցին մեր երկրի դեմ՝ ավերիչ հանցագործ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին։
Առկա զարգացումները վկայում են՝ մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։
Մենք այսօր մտահոգ ենք նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ։ Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։ Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ։ Բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։ Սուրբ Գիրքը խրատում և ուսուցանում է մեզ. «Նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով» (Փիլիպ. 2.2-3):
Սիրելիներ, մեր լինելության, մեր պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը և դրա նվիրական գիտակցությունը մեր մեջ: Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։ Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի հայրենիքի շուրջ՝ գործելով և արարելով ի շահ նրա արժանապատիվ կյանքի և առաջընթացի։ Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև։
Սիրելի ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4): Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։
Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության։ Եկեղեցին իր զավակների սրտերում ու հոգիներում մշտավառ է պահել ազատության տենչը, ոգեշնչել պայքարի՝ հանուն անկախության և պետականության վերականգնման, քանզի մեր հայրապետներն ու ողջ հոգևոր դասը չմարող համոզմունք են կրել, որ մեր լինելության, ազգային մեր ինքնության ու գիտակցության երաշխիքները ամուր ու անսասան են անկախ պետականության պայմաններում: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին:
Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։
«Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից