ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամիները 8-10 կմ մտել են մեր հողի մեջ, տնավորվել ու նորից հարձակման են պատրաստվում.Սերոբ Գասպարյան 09/21/2022 17:39 | ԼՐԱՀՈՍ
Ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստանն այսօր անկախություն ունի՞, ովքե՞ր են անկախություն տոնողները, Հայաստանը թշնամուն հանձնած ու զիջած մարդի՞կ, սա աբսուրդ է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը զրույցի պահին էլ դիրքերում էր:
Ինչ վերաբերում է Եռաբլուրում այսօր տեղի ունեցող ամոթալի միջադեպին, երբ կարմիր ու սեւ բերետավորները բռնի ուժի գործադրմամբ բերման են ենթարկել զոհված զինվորների ծնողներին, ընդ որում՝ նախ հայրերին, ապա նաեւ մայրերին, Սերոբ Գասպարյանը նշում է.
«Երեկ մեզ տեղեկություն հասավ, որ թշնամական Ադրբեջանում Ալիևի հրահանգով այնտեղի զոհված զինծառայողների ծնողներին քաշքշել են, բերման են ենթարկել, այսինքն՝ ինչ անում է թշնամի երկրի ղեկավարը, նույնը մեր երկրում կրկնում է Փաշինյանը, ի՞նչ են սրանով ուզում ասել: Թե՛ սահմանին կանգնած կամավորը, թե՛ զինվորը տեսնում են, որ իրենց զոհված եղբայրների ծնողներին նվաստացնում են, հիմա ի՞նչ են մտածելու զինվորները, որ վաղն իրենք էլ երբ կյանքը կտան հայրենիքի համար, նույն վերաբերմունքին արժանանալու են նաև իրե՞նց ծնողները, սրանց նպատակը դա է՝ հիասթափեցնել, մարդկանց նվաստացնել, հողին հավասարեցնել»,-ասաց Գասպարյանը:
Նշենք, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները գրեթե ամեն օր հայտարարում են, որ թշնամին նոր, լայնամասշտաբ պատերազմի է նախապատրաստվում՝ այս անգամ նաեւ Նախիջևանի ուղղությամբ:
Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում նոր ավելի լայնամասշտաբ պատերազմ կլինի՝ Սերոբ Գասպարյանն ասաց, թշնամին այս պահին էլ մեր հողի վրա և այն հատվածներում, որտեղ իր վերջին ագրեսիայից հետո առաջ է եկել, լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ է տանում ու նախապատրաստվում.
« 8-10 կմ մտել են մեր հողի մեջ ու տեխնիկան, մեխանիկան բերել են ու ինժեներական աշխատանքներ են տանում, այսինքն՝ պատրաստվում են մեր հրետանու հակահարվածից պաշտպանվելուն, տնավորվեցին մեր տան մեջ ու նորից հարձակման են պատրաստվում»,-ասաց նա:
Իսկ թե ի՞նչպես է վերաբերվում, որ իշխանության ներկայացուցիչները մի կողմից ասում են, որ թշնամին նոր պատերազմի է պատրաստվում, մյուս կողմից էլ խաղաղության կոչեր են անում, ասում են, որ ամեն գնով պետք է խաղաղության գնանք նրան հետ, Սերոբ Գասպարյանն ասաց.
«Ես միշտ ասել եմ, սրանց նպատակը մարդկանց ուղեղները լվանալն է, ու՞մ հետ խաղաղության գնանք, որ անգամ մեր զինվորների դիակներն են խոշտանգում, ո՛ւր է ՄԻՊ ասվածը ու մյուսները, որ հիմա պետք է ամբողջ աշխարհի ատյաններով ձայները գլուխները գցեին ու բողոքեին, բայց գառան պես լուռ նստած են, ոչինչ չեն անում: Այս մարդիկ մեզ խաբում են, տանում են մորթվելու, մեր ժողովուրդը չգիտեմ՝ ինչ է մտածում, սրանք հայամետ ոչինչ չեն արել, ի՞նչ է նշանակում՝ ով ուզում է թող գնա ու կամավոր գրվի, մեր տեսակը, որ հայրենիքի համար պատրաստ են իրենց կյանքը դնելու, իրենց կոչնչացնեն ու Հայաստանի բանալիները կհանձնեն թուրքին»,-եզրափակեց Սերոբ Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ