ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջերմուկում զոհված 19-ամյա Կարենը թառահար էր.սովորում էր 4-րդ կուրսում, սակայն հրաժարվել էր տարկետման հնարավորությունից ու հենց իր դիմումի հիման վրա էլ բարձրացել դիրքեր 09/20/2022 15:55 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանը։ 19-ամյա Կարենը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2022թ հունվարին։ Ապագա երաժիշտը սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, թառահար էր, միաժամանակ սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժնում։
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեցին, որ Կարենը կազմակերպված, պարկեշտ, հարգալից էր, լավ ուսանող, շատ լավ տիրապետում էր գործիքին։
Կարենը չորրորդ կուրսում էր սովորում, հնարավորություն ուներ տարկետում վերցնելու և ավարտելուց հետո միայն բանակ զորակոչվելու, սակայն նախընտրել է հայրենիքին պարտքը տալ, հետո՝ վերադառնալ և շարունակել ուսումը։
Կարենի մոտ ընկերը՝ Նարեկը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Կարենը շատ հումորով, ընկերասեր, բարի էր, Կարենի նման երկրորդը երևի չկա։ Տան կրտսեր զավակն էր, ուներ ավագ քույր։ Ընկերը պատմեց, որ Կարենը դիրքեր է բարձրացել՝ սեփական դիմումի համաձայն, իրեն դիրքեր չէին տանում, ինքն է դիմում գրել, որ բարձրանա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը նախ ռազմական գործողություններ է սկսել 4, ապա նաեւ եւս 2-3 ուղղություններով։ ՀՀ ՊՆ ԳՇ պետը պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը 6 ուղղությամբ դիրքային առաջխաղացում է ունեցել՝ գրավելով ՀՀ սուվերեն տարածքից 7,5 կմ։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտարարել էր, որ ունենք հաստատված 135 զոհ՝ նշելով, որ թիվը վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 մարմին, սեպտեմբերի 20-ին՝ ևս 95 զինծառայողի մարմին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ