ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փորձում է ժամանակ վերցնել՝ գրավված դիրքերում ամրապնդվելու եւ հաջորդ հարձակմանը պատրաստվելու համար,որի խնդիրը լինելու է Սյունիքը լիարժեք կտրելը Հայաստանի մնացյալ հատվածից.Գեղամյան 09/19/2022 16:52 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ-ը եւ մյուս արեւմտյան գործընկերները փորձում են հասնել նրան, որ Հայաստանը վերջնականապես կտրվի երկու բնական եվ շահակից պետություններից՝ Ռուսաստանից եւ Իրանից, որոնք այս պահին կարող են իրական մրցակցություն ցույց տալ տարածաշրջանում թուրքական նկրտումներին եւ փորձել փաստացի ցույց տալ, որ այդ պետությունները Հարավային Կովկասում շարունակելու են ունենալ ազդեցություն։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունն էլ սպասարկում է այդ քաղաքականությունը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այդ նպատակով, բնականաբար, երկու բան է արվում, առաջին՝ փորձ է արվում խաթարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ հիմնական պատրվակ օգտագործելով ՀԱՊԿ-ի՝ այսպես կոչված անգործությունը եւ ռուսական դերակատարության նվազումը բանակցային գործընթացում եւ ընդհանրապես, Հայաստանի անվտանգային համակարգում։ Իրավիճակն այդպես է մեկնաբանվում՝ առանց համապատասխան կոնտեքստի եւ առանց փորձի՝ նայելու այլ հնարավորություններ։ Երկրորդ, իրանական գործոնն անուղղակի կերպով անուշադրության է մատնվում՝ չնկատելով այն, չպատասխանելով իրանական կողմից պարբերաբար հնչող եւ շատ հստակ Հայաստանի շահերին համընկնող ուղերձներին, փաստացի չնսպաստելով նրան, որ չփակվի Հայաստան-Իրան գլխավոր ճանապարհը՝ Գորիս Կապանը, որն ամենահարմար ճանապարհն է։ Այս ամենը ոչ թե պատահականություններ կամ առանձին վերցված, դրվագներ են, այլ հետեւողական քայլեր՝ Հայաստանին ստիպելու փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, հեռանալ իր երկու դաշնակիցներից, որոնք կարող են իրական՝ հողի վրա աջակցել Հայաստանին՝ դիմադրություն ցույց տալ թուրքական ագրեսիային»,-մանրամասնեց Գեղամյանը՝ հավելելով, որ դրանից հետո, խոշոր հաշվով, Արեւմուտքի համար էական չի լինելու, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպիսին կլինեն։
Արեւմուտքը, ըստ մասնագետի, Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի տալու։ Հայաստանի գործող իշխանությունը, թյուրքագետի խոսքով, ինքն է, փաստացի, առաջ մղում այդ քաղաքականությունը, որովհետեւ , հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել անդադար Իրանից հնչող առաջարկների անտեսումը Հայաստանի կողմից։ Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական գործակցության մակարդակի չբերելը , Ռուսաստանի հետ հետեւողական խնդիրների հարուցումը, Հայաստանում հակառուսական տրամադրությունների շարունակական հրահրումը՝ այդ թվում՝ դե ֆակտո իշխանության մաս կազմողների կողմից, ինչը հանրային տրամադրություններ է ստեղծում։ «Այս ամենը նպատակաուղղված քաղաքականություն է եւ եթե սրան գումարենք դե ֆակտո իշխանության, գրեթե բոլոր ներկայացուցիչների քաղաքական հետագիծը մինչեւ իշխանություն դառնալը եւ իշխանազավթումը, պարզ կդառնա, որ գործ ունենք հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող եւ որոշ դեպքերում, նաեւ իրենց ամբողջ կենսագործունեությունը այդ կողմնորոշման հետ կապած մարդկանց հետ, որոնք հիմա այդ քաղաքականությունն իրականացնելու պատեհ առիթ ունեն։
Նշենք, որ Նենսի Փոլոսիի այցելությունը Հայաստանում ուղեկցվեց արեւմտամետ խմբերի ու ուժերի կողմից կազմակերպված հակառուսական ակցիաներով, որտեղ բարձրացվում էր ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջը։ Իսկ Փելոսիի այցելության շրջանակում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակը հակաիրանյան հայտարարություն արեց՝ Ավարայրի ճակատամարտը պատկերող որմնանկարի առջև խոսելով այն մասին, թե այնտեղ պարսիկների դեմ քրիստոնյա հայերի պայքարի դրվագն է։ Մինչդեռ 44-օրյա պատերազմից ի վեր, Իրանը անդադար մեսիջներ է հղում ՀՀ իշխանություններին՝ հանդես գալով հայ-իրանական սահմանի որեւէ փոփոխության անթույլատրելիության դիրքերից։
Վարուժան Գեղամյանը դիվանագիտական ձախողում է համարում հանգամանքը, որ այս պահին Հայաստանն իր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ չունի այն հարաբերությունները, որ պետք է ունենար եւ իշխանությունը այդ փաստը ներկայացնում է որպես վերջինիս անգործություն։ Նույնն է արվում նաեւ Իրանի պարագայում։
Անդրադառնալով Նենսի Փելոսիի կողմից հստակ արձանագրմանը, որ այս ռազմական ագրեսիան Ադրբեջանն է սանձազերծել եւ հայտարարություններին, թե ԱՄՆ-ն օժանդակելու է Հայաստանի ժողովրդավարությանը, թյուրքագետը նշեց, որ դա ամենեւին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործնական, առավել եւս, ռազմական աջակցություն ցույց տալ Հայաստանին։
«Դա հնարավոր չէ, ԱՄՆ-ը Հայաստանին երբեւէ ռազմական օգնություն ցույց չի տվել, ավելին, ցույց է տալիս Հայաստանի Հանրապետությանը թշնամական տրամադրված Ադրբեջանի Հանրապետությանը եւ Թուրքիայի Հանրապետությանը, որն, ընդհանրապես ՆԱՏՕ-ի անդամ է եւ շարունակում է այդպիսին մնալ, իսկ Ադրբեջանին շարունակաբար երկակի նշանակության օգնություն է տրամադրվել, որը կիրառվել է նաեւ վերջին պատերազմների ժամանակ Ադրբեջանի կողմից։ Խոսքը երկակի նշանակության ապրանքների՝ օրինակ, հեռահաղորդակացության եւ անվտանգային այլ միջոցների մասին է»։
Վարուժան Գեղամյանն ասաց՝ օրինակները շատ են, երբ ԱՄՆ-ը ռազմական օգնություն չի տրամադրել նմանատիպ իրավիճակում հայտնված այլ երկրներին, օրինակ , Վրաստանին, իսկ Ուկրաինայի օրինակը բոլորովին այլ է, քանի որ այնտեղ ՌԴ-Արեւմուտք բացահայտ պատերազմ է եւ Արեւմուտքը պատերազմում է ուկրաինացիների միջոցով, հետեւաբար, այնտեղ Արեւմուտքը սեփական անվտանգության խնդիրն է լուծում եւ ո՛չ երբեք ուկրաինացիների։
«Իսկ թե ինչու են Հայաստանում տրամադրություններն այնպիսին, որ բոլորը կարծում են, թե Միացյալ Նահանգները պետք է օգնի Հայաստանին, մինչեւ Փելոսիի այցը դա կապված էր տարաբնույթ մարգինալ խմբերի կողմից արված հայտարարությունների հետ , օրինակ մեկ հայտնի կար, որն ասում էր, թե եթե ռուսներն այստեղից դուրս գան, 8 րոպեում ՆԱՏՕ-ի օդանավերը կհայտնվեն Հայաստանում։ Ճիշտ էր ասում, որովհետեւ Թուրքիայի օդանավերը հենց ՆԱՏՕ-ի օդանավերն են, եւ ռուսական ու իրանական կողմերի ազդեցությունը կորցնելու պարագայում, տարածաշրջանում մենք ունենալու ենք միայն մեկ ազդեցություն՝ թուրքական ազդեցությունը՝ իր ցեղասպան մտածելակերպով։ Փելոսիի հայտարարությունները, մեծ հաշվով , այս պահին քաղաքական տեսանկյունից այնքան էլ կարեւոր չեն, որովհետեւ ամեն անգամ նա անընդհատ նշում էր, թե մեր պատվիրակությունը դատապարտում է, մեր պատվիրակությունը կարծում է, ինչը նշանակում է, որ խոսքը Ամերիկա պետության հայտարարության մասին չէ, այլ այդ պետության՝ մի քանի շաբաթ անց պաշտոնից հեռացող քաղաքական գործչի հայտարության մասին, որին որեւէ ակտ չի հետեւելու, այլ հարց է, որ հայկական դիվանագիտությունը, եթե նպատակ դներ, կարող էր սա եւս օգտագործել, բայց միամտություն է կարծել, թե դա երկնքից մանան կարող է լինել»։
Անդրադառնալով սահմանին վերջի օրերի հարաբերական անդորրին, Վարուժան Գեղամյանն ասաց՝ թշնամին ընդամենը փորձում է ուժերի վերադասավորման համար ժամանակ վերցնել, որը նպաստելու է նրան, որ Ադրբեջանն արդեն իսկ գրաված դիրքերում կարողանա ամրապնդվել եւ պատրաստվել հաջորդ հարձակմանը։ «Ակնհայտ է, որ հաջորդ հարձակման հիմնական խնդիրը լինելու է Սյունիքը լիարժեք կտրելը Հայաստանի մնացյալ հատվածից»,-եզրափակեց թյուրքագետը։,-եզրափակեց թյուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ