ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փելոսին եկել էր Իրանի հետ հնարավոր առճակատման ֆոնին հայ-իրանական սահմանի փակման հարց քննարկելու.փորձագետ 09/19/2022 15:09 | ԼՐԱՀՈՍ
Նենսի Փելոսիի այցը Հայաստանին ոչինչ էլ չտվեց, հերթական անգամ մենք «բարոյական հաղթանակ» տարանք, բայց թե կոնկրետ ի՞նչ շահեց Հայաստանը Փելոսիի այցից, ապագան ցույց կտա, ամեն դեպքում որևէ տեղ չերևաց, որ կողմերը պայմանավորվածության են եկել Հայաստանին օգնելու հարցում, փոխարենը Փելոսին իր այցին զուգահեռ կարողացավ քայլ կատարել հայ-իրանական հարաբերությունները փչացնելու համար, որը անթույլատրել էր։ Պետք չէր Փելոսիին տանել ու կանգնեցնել «Վարդանանց» կտավի դիմաց, դա կարող է տարածաշրջանում մեծ սկանդալի հանգեցնել, սա իր ազդեցությունը կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
Ըստ փորձագետի՝Փելոսիի այցը Հայաստան ուներ երկու հիմնական նպատակ՝ ընտրությունների շեմին արժանանալ հայ համայնքի ձայներին, իսկ երկրորդ թիրախը Իրանն էր: Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ Փելոսին եկել էր նաև Իրանի հետ հնարավոր առճակատման ֆոնին հայ-իրանական սահմանի փակման հարց քննարկելու, բայց հայկական կողմը, հավանաբար, հասկացել է, որ լրջագույն աղետի սա կարող է հասցնել և չի համաձայնվել:
Նշենք, որ այս ամենին զուգահեռ, երեկ Երևանի տարբեր հատվածներում հակառուսական ակցիաներ են իրականացվել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով:
Գրիգոր Բալասանյանն ընդգծում է ՝ սա ևս լուրջ հետևանքներ է ունենալու, բայց ցավալի է, որ մի քանի հոգու կազմակերպած ցույցի պատճառով կարող է ողջ ազգը տուժել, ինչն անընդունելի է:
«Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա հաճելի չէր տեսնել՝ Փելոսիի ուղղությամբ մեկ-երկու ռեվերանս անելու համար, ինչպես էին իրար ձեռքից բարձրախոս խլում «հայրենասերները», որոնք կանգնել էին Արամ Խաչատրյանի արձանի հետևում և փորձում էին Պապից ավելի կաթոլիկ երևալու տեխնոլոգիայով ցույց տալ, թե իրենցից ով է ավելի ամերիկամետ, իսկ երբ խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ ՀԱԿՊ-ից դուրս գալու մասին, և կարծում են, թե մեզ գրկաբաց կընդունի ԱՄՆ-ն, ապա չարաչար սխալվում են: Այս մարդիկ ճիշտ կլինի ասեն՝ ի՞նչ հետևանքներ սա կունենա Հայաստանի և հայ ժոովրդի համար, միայն ֆիզիկական անվտանգության մասին չէ խոսքը, իրե՞նք են արդյոք վճարելու գազի համար, եթե վատթարացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, ատոմակայանի վառելիքը որտեղի՞ց ենք բերելու, դրա այլընտրանք չկա, այս դեպքում հոսանքի և էներգետիկ ճգնաժամի համար ովքե՞ր են պատասխան տալու, իրենք հասկանում են՝ ի՞նչի խնդիրների մեջ են մտցնում հայ ժողովրդին»,-ասաց Բալասանյանը:
Փորձագետը նշում է՝ ցանկացած ռազմաքաղաքական դաշինքում դժգոհություններ լինում են, բայց դիվանագիտությունը նրա համար է, որ նստեն ու հստակ խոսեն, շտկեն այն բոլոր սխալները, որոնք թույլ են տվել 30 տարվա ընթացքում և հասկանան պատճառը, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հաճախ ունենում ենք ճգնաժամ.
«Դա նույնն է, որ հույները հայտարարեն, թե Թուրքիայի հետ սահմանային խնդիրների պատճառով դուրս են գալիս ՆԱՏՕ-ից, քանի որ իրենց չի պաշտպանում ՆԱՏՕ-ն: Մի ռազմաքաղաքական դաշինիքից դուրս գալ, այն էլ հույս չունենալով, որ մյուս ռազմաքաղաքական դաշինքում մեզ կընդունեն, սա քաղաքական ավանտյուրա է, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով՝ ընդհուպ մինչև Հայաստանի կորուստ»,-ասաց նա:
Զրույցի վերջում փորձագետն ընդգծել է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի այլընտրանքը Թուրքիան է, իսկ եթե ինչ-որ մեկին թվում է՝ թե Անգլիան, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն կարող են գալ և այստեղ եղանակ ստեղծել, ապա չարաչար սխալվում են, դա նշանակում է, նրանք ընդհանրապես պատմություն չգիտեն և մեր տարածաշրջանը չեն պատկերացնում.
«Այս տարածաշրջանը միշտ էլ գտնվել է 3 գետերությունների՝ Ռուսական կայսրության, Պարսկաստանի կամ Օսմանյան կայսրության հետաքրքրությունների կիզակետում, որ պահին հայերը, տուրք տալով մոդային և արևմտյան գործընկերների հորդորներին, փորձում են շեղվել իրենց արտաքին քաղաքական օրակարգից, իրենց կողմնորոշումից և հույսը դնում են Արևմուտքի վրա, պատժվում են՝ և՛ կորցնելով տարածք և՛ կանգնելով պետություն չունենալու վտագի առաջ: Սա ուղիղ 100 տարի առաջ եղավ, երբ Հայաստանի առաջին հանրապետությունն այդպես էլ չհասկացավ, որ Սևրի պայմանագրի հետ պետք չէ հույս կապել և կանգնեց փաստի առաջ՝ ունենալով ընդամենը 12 հազար ք/կմ տարածքով պետություն, երկրորդ անգամ այս ճոխությունը չի կարող Հայաստանն իրեն թույլ տալ և նույն պատմական սխալը կրկնել»,-ասաց Բալասանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ