ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցյալներում էլ մեր գլխին կախված՝ Ռուսիա, թե՞ Թուրքիա, Ռուսաստան, թե՞ Արևմուտք- հարցադրումը կախված է եղել 09/19/2022 22:31 | Վերլուծություններ
Հայությունը և Հայաստանը դժվարին ժամանակներ են ապրում։ Ճակատագրական։ Գոյաբանական։ Պատմության ընթացքում այսպիսի ժամանակներ բազմաթիվ են եղել, բայց, խոստովանենք՝ 30 տարի Անկախ Հայաստան և ազատագրված Անկախ Արցախ ունենալուց հետո ներկա՝ անիշխանությունը կամ՝ օտարահպատակ և սպասարկու իշխանությունը և այս ամենով պայմանավորված՝ մինչև կոկորդները զինված՝ թուրքադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականությունը, գործողությունները և ախորժակը՝ հումանիզմի դեմ մարդակերության հաղթարշավի մասին է։ Թումանյանի ասած՝ «բերանն արնոտ էն մարդակերի» մասին, որի ճամփան մինչև մարդը դեռ հեռու է։
Երեք տասնամյակից մինչև մեկդարյա վաղեմության հարցերը՝ պարտության վրեժիից մինչև պատմության տարբեր ժամանակահատվածներում ցեղասպանություն գործած և մարդկության այդ մեծագույն հանցագործությունն այդպես էլ չընդունած ադրբեջանաթուրքական եղբայրությունը մի կողմից, հնագույն որոշ քաղաքակրթությունների՝ աշխարհաստեղծման ժամանակներից մեր օրեր հասցրած՝ «ոխակալ» հարցերը՝ մյուս, եկել, 21-րդ դարի գլոբալիզմի և հակահումանիստական ձևակերպմամբ ծառս են եղել մեր դեմ որպես քաղաքակրթային արժեքներից անդին գտնվող, բացառապես բիրտ ուժի, ստի և կեղծիքի վրա հենվող իրողություններ։
Ազգային պետությունների ժամանակը արհեստականորեն շրջանցող, ազգային ինքնաբավ պետությունների դեմ սուր ճոճող արևմտյան գլոբալիստների և նրանց դրածոների պայքարը ոչ միայն Արևելքի մեծ պետությունների դեմ է։ Արևմուտք-Արևելք խաչմերուկին նախասկզբնական ժամանակներից մինչ այժմ իր կենսական և պատմական բնօրրան՝ Արարատյան աշխարհում ապրող բնիկի՝ հայի դեմ է նաև։ Հայի և Հայաստանի։ Դավադրությունների տեսությունների պակաս չկա այս ասպեկտում։ Ընդ որում, վաղուց։ Այլ հարց, որ հայերն են անտեղյակ կամ՝ մատների արանքով նայում այդ տեսություններին։ Որոնք, ի դեպ, հենց այսօր կյանքի են կոչվում։
Երրորդ հանրապետությունում մեր դիվանագիտության արդյունավետ սկիզբը, թերևս, կոմպլեմենտարիզմի ժամանակն է եղել։ 20-րդ դարից նոր-նոր 21-րդը թևակոխած աշխարհը դեռ իրական հումանիզմի և հանդուրժողականության գաղափարաբանության ներքո էր ապրում և թշնամական երկրներով շրջապատված նորանկախ Հայաստանն իր դիվանագիտական առաջանցիկ հարաբերությունները կառուցելիս՝ Արևմուտք-Արևելք, ԱՄՆ-ՌԴ առկա հակասություններից՝ ճշգրիտ կառուցվող քաղաքականության համատեքստում, մեծ հաշվով, չէր տուժում։ Հակամարտությունների փուլը դեռ հետո, 20 տարի անց էր գալու՝ չարաբաստիկ համընկնումով գունավոր հեղափոխության օտարահպատակի և երկբևեռ աշխարհից միաբևեռության ձգտող մեծապետականների շահամոլական ծրագրերի․․․
Ի դեպ, 2018-ի գունավոր հեղափոխականների ներդրումից առաջ էլ, 2016-ից Հայաստանն արտաքին հարաբերությունների ասպարեզում կարողացել էր շրջանցել մեծապետականների «կամ-կամ»-ի պարտադրանքը՝ դիվանագիտորեն «և-և»-ի քաղաքականության գործնականացման փուլի սկիզբը դնելով, որով Հայկական Աշխարհը իրական զարգացում էր արձանագրում բազմաթիվ ոլորտներում՝ «և-և»-ի մոտիվներով ընդլայնելով իր բարեկամ պետությունների շրջանակը։ Չինաստանն ու Մետաքսի ճանապարհը այլևս փառավոր անցյալից ներկա տեղափոխելու ընթացքն էր․․․
Ավաղ, մեր պետականության վերջին 4 տարիները եղան արդեն իսկ ձևավորված, կայացած ինստիտուտների ավերման, կազմաքանդման ոչնչացման ժամանակներ։ Այդ գործընթացը դժվար է գնահատել զուտ որպես վատ կառավարման հետևանք, քանզի կազմաքանդման քաղաքականությունը գլոբոլ էր և բոլոր ոլորտներում։ Ավելին, ակնհայտ դարձավ նաև, որ նախածրագրված էր։ Գործընթացի մեջ ներգրավված անձանցով, «վայ-մասնագետներով», օտար դրամաշնորհներից սնվող կազմակերպություններով, այլ խոսքով՝ գործակալներով, կատարողներով, ընդհուպ՝ թշնամի ուժերի կողմից Հայաստանի դեմ օգտագործվողներով։ Որ այսօր էլ շարունակվում է․․․
Ներկա Հայաստանում լրտեսների ցանց է գործում, ցանց, որոնց մասին ԱԱԾ-ն լռում է, իսկ անորոշ-անդեմ կերպով բարձրաձայնում է ԱԺ խոսնակը։ Եվ բարձրաձայնում է բնավ ոչ ի շահ Հայաստանի քաղաքացու, այլ՝ ի տեղեկություն որպես ասպարեզ է նետում, որ այն որսացող թշնամին իրեն անհրաժեշտ ժամանակ օգտագործի։ Իսկ մինչ այդ ԱԱԾ-ն աստված գիտի՝ ինչով է զբաղված։
Հայաստանում այսպիսի՝ բացասական աուրա, այսպիսի քաոսային վիճակ նախկինում չի եղել։ Աշխարհի գերաճող մարդկության դեմ՝ կորոնավիրուս անվանյալ կենսաբանական զենքի կիրառումից մինչև այս ժամանակի՝ նորագույն տեխնիկայով, համացանցով, սոցիալական բազմաթիվ ցանցերով, ի վերջո, վիրտուալ և իրական կյանքում քայլող և մեր կողքին ապրող լրտեսական ցանցերով սպառնալիքը օդում կախված է ամեն օր ու ամեն ժամ։
Գլոբալիստների՝ բացարձակ շահի վրա հիմնված արշավանքը դեպի Արևելք և Կովկասյան տարածաշրջան՝ ժողովրդավարական մոտիվացիայով և պոպուլիստական տոնայնությամբ նոր չէ սկսվել։ ՈՒղղակի երկու տասնամյակ Հայաստանից հեռու էին խոշոր խաղացողները, պատերազմները, պատերազմի հրձիգները, քանզի Հայաստանում իշխանության ղեկը վարողները զենքին և պետության պաշտպանությանը խորապես տիրապետող մարդիկ էին։ Այսօր այլ է։
Այսօրվանները հե՛նց ժողովրդավարական մոտիվացիայով պոպուլիստական տոնայնությամբ, ստով ու կեղծիքով ժողովրդին կերակրողներն են։ ՈՒղղակի արդեն 4 տարի անց՝ նրանց կեղծավոր դեմքը շատերի համար է բացազատվել։
Չորս տարում երկու պատերազմ տեսած Հայաստան ու Արցախ ունենք։ Հազարավոր թանկագին զոհեր, ահռելի կորուստներ՝ Հայրենիքի կորուստ․․․
Միակ այլընտրանքը՝ ներկա իշխանության հեռացումն է։
Անցյալներում էլ մեր գլխին կախված՝ Ռուսիա, թե՞ Թուրքիա, Ռուսաստան, թե՞ Արևմուտք- հարցադրումը կախված է եղել։
Հայաստա՛ն, պիտի ասենք միշտ։ ՈՒժեղ, գիտելիքահենք Հայաստան։ Հումանիստական պետություն՝ թշնամուն բարեկամից զատող, երկխոսելու պատրաստ, սուր անկյուններ չսիրող և չկառուցող։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից