ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ հասարակության մի ստվար զանգվածի մոտ շոշափվում են հակառուսական տրամադրություններ եւ ԱՄՆ-ն փորձում է հայ հասարակության մեջ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը. Կարեն Քոչարյան 09/19/2022 21:48 | Քաղաքական
Շարքային քաղաքացին կշարունակի հավատալ, որ փրկիչ էր երեկ, մինչեւ այն պահը, երբ կլինի հաջորդ պատերազմական գործողությունը։ Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցելությանը եւ դրանից հայ հասարակության որոշ հատվածի շրջանում ձեւավորված ակնկալիքներին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ Փելոսին երկու խնդիր էր լուծում իր այցելությամբ։
Առաջին խնդիրը, ըստ քաղտեխնոլոգի, նախընտրական շրջանում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համար ամերիկահայերի ձայների խնդիրն էր եւ հենց դրանով էր պայմանավորված նրա այցելության էմոցիոնալ ֆոնը, այդ թվում, Հայաստանի դեմոկրատիային աջակցելու հայտարարությունը։ Մյուս խնդիրը, Կարեն Քոչարյանի խոսքով, աշխարհաքաղաքական է, որից, բնականաբար, ԱՄՆ-ը փորձելու է օգտվել։
«Վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ, այնուամենայնիվ, ստեղծվել է մի իրավիճակ, որ հայ հասարակության մի ստվար զանգվածի մոտ շոշափվում են հակառուսական տրամադրություններ՝ ընդ որում, բավականին լուրջ։ Բնական է, որ ԱՄՆ-ի նման երկիրը դա շատ լավ գիտի, որովհետեւ, ի տարբերություն այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, եւ հենց նույն Ռուսաստանի, միշտ պուլսի վրա է պահում ձեռքը եւ փափուկ ուժի կողմնակից է, որը Ռուսաստանն այդպես էլ չսովորեց։ Շոշափելով ու հասկանալով, որ սա առիթ է հայ հասարակության մեջ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, ԱՄՆ-ը հիմա այդ փորձն է կատարում»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ դժվար է ասել, թե դա գործնականում ինչ արդյունք կարող է տալ։
Կարեն Քոչարյանի խոսքով, ամերիկյան աջակցությունը գործնականում տեսել ենք, բայց ոչ Հայաստանում․ «2003-2012 թվականներիին Ամերիկայից ամեն շաբաթ մի օդանավ փող էր իջնում Վրաստան»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Վրաստանի պարագայում Թուրքիայի եւ Ադրբեջանի խնդիր գոյություն չուներ, մինչդեռ Հայաստանի պարագայում այս երկու երկրների հետ ԱՄՆ-ն ունի շահեր, արդյո՞ք հնարավոր է նույնը ակնկալել Հայաստանի դեպքում, Կարեն Քոչարյանն արձագաքեց՝ այնպես չէ, որ այժմ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը ամբողջությամբ համընկնում են։ «Օրինակ,միայն այն փաստը, որ եկող տարի Թուրքիայում ընտրություններ են, կարելի է օգտագործել։ Սկսած 2016 թվականի զինվորական հեղաշրջումից, որի շահառուն հենց Արեւմուտքն էր, վերջինս ձեռք չի քաշել Էրդողանին Գյուլենով փոխարնելու գաղափարից, Գյուլենը մինչեւ հիմա ԱՄՆ-ում է նստած։ Տեսականորեն հնարավոր է, եթե Միացյալ Նահանգները ցանկանան զենք բերել, կարող են, այնպես,ինչպես պատերազմի օրերին Իսրայելից ու Թուրքիայից զենք էր գնում Ադրբեջան, բայց կբերե՞ն, թե ոչ, սա է խնդիրը։ Ես կասկածում եմ, որ կբերեն»,-նշեց Կարեն Քոչարյանը։
Նա անդրադարձավ նաեւ Գաֆեսճյան արվեստի տանը Փելոսիի՝ հակաիրանյան մեսիջին , շեշտելով․ «Չեմ կարծում, թե Նենսի Փելոսին անգիր գիտեր Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը կամ Խանջյանի «Վարդանանք» նկարը կամ ընդհանրապես, Վարդան Մամիկոնյանի մասին հայտնի պատմվածքը, որի մասին Իրանում ոչ ոք չգիտի։ Պարզ է , որ Փելոսիին հատուկ տարել էին այդտեղ եւ դա կազմակերպել էր հայկական կողմը, սա ուղղակի կասկած չի հարուցում»։ Միեւնույն ժամանակ, քաղտեխնոլոգը նկատեց՝ այսօր աշխատում է պահի շահը ։
«Այս պահին այնպես, չէ, որ Միացյալ Նահանգները շատ դեմ են Իրանի եւ տարածաշրջանում ուժային այլ կենտրոնների հակամարտությանը։ Յուրաքանչյուր կոնֆլիկտից միշտ երրորդ կողմն է շահում, որովհետեւ կոնֆլիկտի երկու կողմն էլ թուլանում են»,-ասաց Կարեն Քոչարյանը։
Ինչ վերաբերվում է Փելոսիի այցի պատմական լինելու վերաբերյալ հայտարարություններին, քաղտեխնոլոգը նկատեց ՝ այցը բովանդակային առումով պատմական չէր, այն պատմական կարող է ընկալվել զուտ անձի առումով, որովհետեւ Հայաստան էր եկել ԱՄՆ-ի երրորդ դեմքը։ Իսկ գործող իշխանությունները, ինչպես ամեն բան, տապալեցին նաեւ այդ այցելությունը՝ թարգմանության հետ կապված խայտառակ դրվագով։ «Այս իշխանությունները ոչ մի բանի ունակ չեն, ինչպես իմ լավ ընկեր Վիգեն Հակոբյանն է ասում՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում ձախողեց պատերազմը, հետո՝ խաղաղությունը»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ