ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրջագույն վտանգ.Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության. Դանիելյան 09/18/2022 13:21 | ԼՐԱՀՈՍ
Սա արեւմտամետ-ռուսամետի կեղծ օրակարգ չի, սա գոյության հարց է,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Լրջագույն վտանգ
Հնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։
Հայաստանի արեւմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ, չհաշված ռեզերվները։ Հարավային սահմանին 45 000 իրանական բանակ, չհաշված ռեզերվները։ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության։ Հայաստանում բզկտված, բոլորից վատ զինված մեր բանակն է եւ մի քանի հազարանոց ռուսական բազան, իր դրոշով։ Դրանցից ոչ մեկը ՀԱՊԿ-ի զորքը չէ, ամեն մեկն իր ազգային դրոշի տակ է հանդես գալիս։
Որն է խնդիրը
Խնդիրն Իրանն է, որի հետ միջուկային պայմանագիր կնքել չի ստացվում։ Իրանը չի կանգնելու, ստեղծելու է միջուկային զենք, եթե արդեն չի ստեղծել, հաջորդ քայլով այդ ճանապարհն են ընտրելու Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։ Այդ երկրներն ներքին կարգով այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Դա անդառնալիորեն փոխելու է ողջ անվտանգային պատկերը մեր ռեգիոնում ու ողջ աշխարհում, նաեւ ի չիք է դարձնելու Իսրայելի անվտանգության հիմնական երաշխիքը։ Իրանի գործոնը կարելի է չեզոքացնել Ադրբեջանի ու Իրանի ադրբեջանցիների միջոցով, այն ներսից պայթեցնելով, դրա համար Ադրբեջանին զինում են ու դրա համար դրսի ուժերը կազմակերպեցին 2020-ի պատերազմը։ Հիմա նոր, ավելի մեծ պատերազմ է կազմակերպվում։
Ինչ է ուզում Ադրբեջանը
Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններում անցել է կարմիր գծերը։ Պատահական չի, որ Ադրբեջանին Ռուսաստանը ստիպել է երկու պայմանագիր կնքել, որտեղ Ադրբեջանը պարտավորվել է պայմանագրերի կողմերի դեմ որեւէ երրորդ երկրի զինված ուժեր իր տարածքում թույլ չտալ, դա ռուս-ադրբեջանական այս տարվա պայմանագիրն է, նաեւ այս տարվա Կասպյան երկրների միջեւ կնքված պայմանագիր։ Ըստ էության, այդ պայմանագրերը հիմա չեն գործում, բայց երբ պետք լինի, այդ պայմանավորվածությունների խախտման հարցը բարձրացվելու է։
Ադրբեջանին պետք է Թուրքիայի հետ սահման, իր վերահսկողության տակ, Թուրքիայի միջոցով իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն,ապագայում, միջուկային Իրանի դեմ դա էլ չի օգնի, դրա համար շտապում է, մինչեւ Իրանի միջուկային երկիր դառնալը։ Սա Ադրբեջանի համար գոյության կռիվ է։
Ադրբեջանը գիտի, որ ինքը սահմաններ է անցել, Ռուսաստանը հիմա թույլ է, բայց Իրանը վճռական է տրամադրված, որովհետեւ Իրանն էլ է մեծ վտանգի մեջ ու նահանջել չի կարող։ Ադրբեջանը քիչ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու համար։
Ինչու Հայաստան եկավ Սեւ Կարապ Նենսի Փիլոսին
Նենսի Փիլոսին միշտ եղել է հայկական շահերի պաշտպան, ինչն իրեն ու Դեմոկրատներին բերել է լրացուցիչ ձայներ, սակայն Նենսին նաեւ պատերազմի բազե է, հիշենք նրա թայվանական այցը, մինչ այդ, մոտ երեսուն տարի առաջ Չինաստանի ուսանողական ապստամբների այցը Ծյանանմին հրապարակում, հիմա էլ եկել է Հայաստան "ավտորիտար" երկրների դեմ պայքարելու, սակայն տոտալիտար Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ԱՄՆ-ն չի էլ դատապարտում, այլ ճիշտ հակառակը, զինում է, նաեւ մեր անվտանգության առումով չտալով որեւէ խոստում, որովհետեւ Իրանի դեմ պատերազմ է պետք հրահրել ու այդ մեծ պատերազմը կազմակերպում են մեր տարածքում։ Մեր զինվորների կյանքերով, մեր ավերվեց գյուղերի ու քաղաքների, մեր կորստի առջեւ հայտնված պետականության հաշվին են "ավտորիտար ռեժիմների" դեմ պայքարում։ 2008-ի Վրաստանի դասն ու այսօր ավերվող Ուկրաինայի օրինակը պետք է մեզ համար դաս լինի։ Չպետք է թույլ տանք, որ մեզ օգտագործեն ու մսաղացի մեջ ներքաշեն։
Ներքին թշնամիները
Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Սաստեք դրանց բոլորին, հիմա որեւէ կտրուկ քայլ պետք չի անել, միակ քայլ, որը պետք է անել, դա կառավարության հրաժարականն է, սակայն ինչի համար կազմակերպված կենտրոն չի ձեւավորվում, սակայն այս վտանգի պահին ինքնակազմակերպման կենտրոններ են սկսել ձեւավորվել, ինչն այս վիճակում առողջ գործընթաց է։ Մեզ պետք դիմանալ մինչեւ գարնան սկիզբ, երբ իրավիճակը փոխվի։
Սա արեւմտամետ-ռուսամետի կեղծ օրակարգ չի, սա գոյության հարց է։
Հ.Գ. Ցավոք, ես հիմա Եվրոպայում եմ գտնվում, հեռախոսով եմ գրում, չեմ կարող եթեր դուրս գալ ու ավելի մանրամասն իրավիճակը ներկայացնել, սակայն կարծում եմ, որոշ չափով ներկայացրեցի վիճակը»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ