Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

Հայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է. Վահե Հովհաննիսյան 09/18/2022   15:15  |  ԼՐԱՀՈՍ

Առաջարկում եմ այս անգամ տրաֆարետային շնորհավորանքների ու վերացական բարեմաղթանքների փոխարեն՝ հանրային գիտակից դեմքերը հանդես գան կոնկրետ ասելիքով։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 21-ը դարձնենք իսկական աշխատանքային օր։

Պետության նոր էջը

Մեր անկախ պետականությունն ունեցել է մի քանի փուլ.

1991-2018՝ Հայաստանի երրորդ Հանրապետություն, 2018-2020՝ անցումային փուլ՝ փլուզման նախապատրաստական, 2020-2022՝ բուն փլուզումների։

Մենք պետք է ընդունենք, որ անկախության 1991-2018 պրոյեկտը չկա։ Չկարողացանք պահել։ Երրորդ Հանրապետությունը չկա։ 2020-ից մինչև հիմա մենք պետական և հանրային մակարդակով զբաղված էինք տուն-տունիկով։ Հետևանքը` այսօրվա վիճակը։

Թուրքը Ջերմուկի մատույցներում է։ Էլ ինչի՞ն ենք սպասում. սպասենք` կռիվը հասնի 4-րդ մասիվ, որ հասկանա՞նք, որ պետությունը փլուզվում է։

Մեր խնդիրը հիմա անկախ պետականության նոր պրոյեկտի ձևավորումն է։ Արագ ու գրագետ։ Ներառյալ` Արցախի հարցի նոր ընկալումը։ 2022-ից սկսվող` Հայաստանի նոր էջը պետք է ունենա նոր բովանդակություն, լուծման ենթակա նոր խնդիրներ, Հայաստանը պետք է ունենա նոր բանակցային կոնցեպտ, նոր տեսլական։

Մենք պետք է սթափ հասկանանք պետականության նոր պրոյեկտի հայկական ռեսուրսը, շարժիչը, հնարավոր դաշնակիցներին։

Իրականությունը

Ցաքուցրիվ չլինելու, առավելագույնս կոնկրետ և կիռական լինելու համար անհրաժեշտ է առանց մեղմացումների, կետ առ կետ ձևակերպել իրականությունը, ու այդ հենքի վրա սկսել գտնել լուծումներ։

Կարկատաններով հին պետությունը չենք պահելու։ Հիմա նոր գաղափարների, նոր բովանդակության, բացառիկ դժվարությամբ գտնվող ելքերի ու քայլերի ժամանակն է։ Ես սա՛ նկատի ունեմ հայկական պետականության նոր էջ ասելով, 2022-ից պետականության նոր պրոյեկտ ասելով։ Իսկ իրականությունը ծայրահեղ բարդ է.


1. Թուրքը մտել է մեր երկիր, և Երևանը նրա համար վերջնանպատակ է։

2. Գործող իշխանության ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չտվեց, ընդունում է դրա տապալումը, և ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։

3. ԱԺ մեծամասնությունը գտնվում է խմբակային փսիխոզի մեջ։ Չի ընկալում իրականությունը, չի հասկանում, թե ինչ է ասում իրենց քաղաքական ղեկավարը, չի հասկանում, թե ինչ է կատարվում իրենց իշխանության օրոք։

4. Օնլայն ռեժիմով տեղի է ունենում երկրի արտաքին քաղաքական կուրսի և անվտանգային համակարգի փոփոխություն։ Սրա տակ ոչ մի հաշվարկ, ոչ մի իրական երաշխիք չկա։ Բայց գործող իշխանությունը գնում է դրան, իսկ հանրությունը չի հասկանում։

5. Փողոցը դառնում է քաոտիկ, չափազանց ագրեսիվ, և կա մեծ վտանգ` անկառավարելի զարգացումների։

6. Չունենք գործող իշխանությանը որպես պատրաստի այլընտրանք ձևավորված քաղաքական-հասարակական միավոր։ Առկա ընդդիմադիր ձևաչափերը այլևս ժամանակավրեպ են։ Ընդդիմությունը այլ բան է, այլընտրանքը՝ լրիվ ուրիշ բան՝ գրեթե իշխանություն։ Գործող վարչապետը ասում է` իմ կոնցեպտը ձախողվել է, ու նույն վայրկյանին չի ներկայացվում այլընտրանքային կոնցեպտ, ոտքի վրա փոխվում է երկրի քաղաքական կուրսը, անվտանգային համակարգը, ու չի ստանում գնահատական հակաիշխանական համակարգի կողմից (առանձին անհատներ հաշիվ չէ)։ Նենսի Փելոսիի հայամետ գործունեության համար երախտապարտ ենք, նրա հայամետ ձևակերպումները հաճելի են, բայց Նենսի Փելոսին Վուդրո Վիլսոնի քարտեզի նման մի բան է` իրական հողի վրա աղետը կանխելու զրոյական երաշխիքով։ Ու ոչ ոք սա չի բացատրում ժողովրդին։ Չի բացատրում, որ ողջ մանկապատանեկան իշխանությամբ Փելոսի երկրպագելը ուղիղ պրովոկացիա է Իրանի, հանդեպ, որը միակն է այսօր խոսում սահմանների անձեռնմխելիության մասին, Ռուսաստանի, որը միակն է, որի իրական զորքը այստեղ է, Չինաստանի, որը ՄԱԿ ԱԽ-ի նիստում խոսում է Արցախի հարցի` չկարգավորված լինելու մասին։ Ու չկա ինստիտուցիոնալ միավոր, որ հայ ժողովրդին սա մանրամասն կբացատրի։ Սա խոսում է ոչ իշխանական համակարգերի ինստիտուցիոնալ ձախողման մասին։ Ստացվում է անհեթեթ վիճակ՝ գործող իշխանություն և դիմացը` ինստիտուցիոնալ վակուում, իսկ այդ դեպքում մինչև թուրքի` կասկադ հասնելը գործող իշխանությունը մնալու է։

7. Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է այն իրականությունը, ինչը թողնելու է այս իշխանությունը, և չի ունենալու իրավունք` անդադար մեղադրելու նախկիններին։ Սա դաժան փաստ է, և հաջորդ իշխանություն կլինի այն միավորը, որը կընդունի խաղի այս կանոնը։ Այն ծայրահեղ վատ իրականության իշխանություն է լինելու, առանց նվնվալու իրավունքի, չի ստեղծելու նոր եռատոներ, բայց ունենալու է ամենակարևոր առաքելությունը՝ պահել պետությունը։

8. Ունենք պետական մտածողոթյան հանրային կրիտիկական ցածր մակարդակ. չկա անվտանգության զգացում և չկա կորստի զգացում՝ տարածքային և մարդկային։

9. Ունենք փայլուն անհատներ բոլոր սերունդների մեջ, հատկապես` երիտասարդության, և այդ անհատները ճիշտ իշխանության պայմաններում կարճ ժամանակում փոխելու են ընդհանուր հասարակական տրամադրությունները և որակները։

10. Ունենք միջին սերնդի ինֆանտիլության խնդիր։ Ինչ լինում է` իներցիայով ու լուռ սպասումով նայում ենք նախկին նախագահներին։ Ողջ հարգանքով հանդերձ` նրանց անցած ճանապարհի հանդեպ, բայց միջին սերունդը պետք է կարողանա զգալ առաքելություն և հասունություն՝ պատասխանատվություն վերցնելու։

12. Ո՞ւր են մյուսները։ Հայաստանն ունեցել է նախկին վարչապետեր, որոնք երկար տարիներ կարևորագույն որոշումներ են կայացրել, անհատապես կայացել են այս երկրում, ի վերջո դարձել են հաջողակ կապիտալի տեր մարդիկ։ Բա հիմա ու՞ր են։ Երբ թուրքն արդեն Ջերմուկ է ռմբակոծում, չե՞ն զգում պատասխանատվություն, անելիք, ասելիք չկա՞։ Խոսքը վերաբերում է նաև մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Նման հարցերը հնարավոր չի լինելու շրջանցել։ Թերևս բացառություն են Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Վարդան Օսկանյանը, ովքեր մեկ վայրկյան չմնացին կողքի քաշված։

13. Սփյուռքը Հայաստանին այս պահին վերաբերվում է որպես մեծ ռեստորանի` համով, թարմ։ Բայց սա Հայաստանի մեղավորությունն է. պետությունը իդեա չունի, առաջարկելու բան չունի։

14. Հայաստանը խաղալիք չէ, այստեղ ապրող միլիոնավոր մարդիկ խաղալիք չեն, էքսպերիմենտալ կենդանիներ չեն, որ թողնենք բախտի քմահաճույքին։ Գրագետ, սառը, պետական մտածողությամբ` պետք է փրկենք վիճակը, ավելի մեծ և "փառաբեր" գործերը թողնելով հաջորդ, հաջորդի հաջորդ սերունդներին և իշխանություններին։ Հասկանալ է պետք պրոբլեմների էությունը և հնարավոր ընդունելի լուծումները։ Փոխվել է Արցախի հարցի բովանդակությունը, փոխվել են Հայաստանի հնարավորությունները։ Չի կարելի մի օր ասել` թուղթ եմ ստորագրելու, հաջորդ օրը ասել՝ չեմ ստորագրելու։ Չի կարելի նախորդ օրը դիմել ՀԱՊԿ, հաջորդ օրը` փչացնել ՀԱՊԿ-ը։ Չի կարելի զանգել Պոտինին, հաջորդ օրը ասել, թե կրակը ամերկացիներն են կանգնացրել։ Իշխանությունը նրա համար է, որ լուծի խնդիրները, երբեմն` անկարելին դարձնի հնարավոր, լինի ճկուն, խուսափի վատագույնից։ Չի կարող, չպիտի այնպես լինի, որ իշխանության բանակցային ցիկլերը ավարտվեն ռազմական գործողություններով ու հարյուրավոր զոհերով։

15. Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը գիտեն ինչ են ուզում։ Չգիտենք միայն մենք։ Մենք ասելով ես նկատի ունեմ Հայաստանը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանական միտքը։ Նման պարագայում ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, լրիվ տրամաբանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։ Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ նոր ստեղծված իրականության մեջ պետք է ձևակերպել հայկական միտք, հայկական շահեր, հայկական նոր բովանդակություն։

16. Շատ գործիչներ ինչ-որ հարցումների գերին են` անհատական և իրավիճակային վարկանիշների։ Բայց ամեն ինչ սրընթաց է փոխվում։ Ի դեպ, 100 տարի առաջ Արամ Մանուկյանն ու Նժդեհն ունեցել են ամենամեծ անտիռեյտինգները, բայց կարողացել են համախմբել ու պետություն պահել։ Գործիչները, որոնք իրոք առաքելություն են զգում, հիմա պիտի դուրս գան ու լծվեն պետություն պահելու գործին։ Չանեն հիմա, հետո նոր իրականություն է լինելու։

17. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա մենք պետք է շրջադարձային որոշումներ կայացնենք, միավորվենք, գրագետ ու վճռական լինենք։
Հանրային տրամադրությունները՝ տագնապ, ագրեսիա, անհուսություն և այլն՝ փոխակերպենք նոր քաղաքական-հասարակական շարժման, որի առանցքը, սուպերգաղափարը պետությունն է։ Ու անհուսությունից փողոցում հավաքվող հազարներին, տանը նստած` իրենց անելիքը չիմացող հարյուր հազարներին միավորենք գործնական գաղափարի շուրջ՝ պահում ենք պետությունը։ Որոշում ենք պահել պետությունը։

18. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, մի ակնթարթում կարող են վերանալ ԱԺ մեծամասնություն, քվորում, կանոնակարգ հասկացությունները։ Սա կարծես թե դեռ չի գիտակցվում։ Պետք է աշխատել պետական ինստիտուտների հետ, ձևավորել նորերը՝ անհատական մակարդակում բացառելով ագրեսիան։ Ներսում արյուն չպետք է լինի։ Սա պետք է ֆիքսել` որպես հիմնական մեսիջ և փոխանցել գործող իշխանությանը, ԱԺ մեծամասնությանը։

Ամփոփում

Հայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է.

Կարճաժամկետ. կանգնեցնել օրհասական փլուզումը, դա կարող է շաբաթների խնդիր լինել։

Միջնաժամկետ. դաշնակիցների, հարևանների, միջազգային հանրության, հակառակորդների հետ նոր բանակցային իրատեսական կոնցեպցիա, նոր լուծումներ, որոնք կապահովեն կայունություն։

Երկարաժամկետ. Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի նոր բովանդակություն, զարգացման նոր տեսլական։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:34 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍԴեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության, առաջ է քաշվել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև. Ջեքի Սփիեր
14:20 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱյստեղ ենք, որ լսենք և հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ կան. Փելոսին՝ ռազմական աջակցություն տրամադրելու հարցի մասին
14:06 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍՈրոշումը կայացնում է Հայաստանը, մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին. Փելոսին՝ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
12:49 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍԽստորեն դատապարտում ենք Արբեջանի հարձակումը՝ Հայաստանի տարածքի նկատմամբ. Նենսի Փելոսի
12:24 09/09/2022  |  ՎերլուծություններԻնչու գործը տեղից չի շարժվում. Վահե Հովհաննիսյան
22:40 07/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի նահանգապետի հետ
11:28 31/08/2022  |  ԼՐԱՀՈՍՈրքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան. Ընդդիմություն լինում է քաղաքական բանավեճի պայմաններում.Վահե Հովհաննիսյան
12:12 26/08/2022  |  ԼՐԱՀՈՍԶգուշացեք, պետությունը փլվում է.Վահե Հովհաննիսյան
19:38 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում․ Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ․ Վահե Հովհաննիսյան
11:57 21/07/2022  |  ՎերլուծություններՄեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ. Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը. Հովհաննիսյան

Արխիվ

[]