ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի եւ իր կորիզային թիմի համար նրանք ընդամենը գործիք են, որոնց կօգտագործեն,ապա դեն կնետեն՝ թողնելով հասարակության դատին. Սոֆյա Հովսեփյան 09/17/2022 17:38 | ԼՐԱՀՈՍ
Իմքայլական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը համոզված է, որ իշխող խմբակցության որոշ ներկայացուցիչների ագրեսիվ ու ցայտնոտային պահվածքը խորհրդարանում պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այդպես էլ չհաջողվեց խորհրդարանական ընդդիմությանը բերել խորհրդարան՝ իշխանական օրակարգով։ Սոֆյա Հովսեփյանը վստահ է, որ ցայտնոտային վիճակ է ոչ միայն սկանդալային պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, այլեւ մյուսների մոտ եւս։
«Եթե հիշում եք, նիստերի հենց առաջին օրը Ալեն Սիմոնյանը առաջարկեց ստեղծված իրավիճակից ելնելով, միասնաբար հայտարարություն ընդունել եւ անընդհատ համերաշխության կոչ էր անում, բայց, որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ եւ ԱԺ նախագահ, ինքը պետք է մի կարեւոր գիտակցում ունենա՝ ԱԺ նախագահը պետք է համախմբման ու փոխադարձ հարգանքի կոչերն անի ամբողջ տարվա ընթացքում եւ ոչ թե այն ժամանակ, երբ պատերազմ է, մինչդեռ Ալեն Սիմոնյանը եւ իր հրահանգով նաեւ մյուսները, ամբողջ տարի ԱԺ-ն վերածեցին քաոսի, փորձեցին անարգել այդ մարմինը, եւ երբ կրակոցներ էին, միասնականության կոչ էին անում՝ հրավիրելով մարդկանց իրենց հետ տանել իրենց կեղտոտ բեռը, այն բեռը, որն իրենք են ստեղծել ամբողջ հանրապետության համար»-«Փաստինֆո»-ին ասաց Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ զարմանալի չէ, որ, երբ ընդդիմությանը հաջողվեց իր օրակարգը թելադրել, ցայտնոտի մեջ հայտնվեցին իշխող խմբակցության պատգամավորները եւ հատկապես նրանք, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց վարքագծով։
Նախկին պատգամավորը դիտարկմամբ՝ ի տարբերություն նախորդ կոնֆլիկտային իրավիճակների, այս անգամ իշխանական արական սեռի պատգամավորները կանանց միջոցով հրահերցին մթնոլորտը, որովհետեւ ժողովուրդը նրանց ուղղակի կարող էր ասել՝ կռվո՞ղ եք, գնացե՛ք առաջնագիծ։
Հիշեցնենք, խորհրդարանում, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով միակն էր դահլիճում ընդդիմադիրներից, ելույթով ներկայացնում էր երկրում ստեղծված իրավիճակն ու մի շարք խնդիրներ բարձրացնում, քայլական պատգամավորները կոնֆլիկտ հրահրեցին՝ տեղերից ռեպլիկներ հնչեցնելով, իսկ Քրիստինե Պողոսյանը, որը լրագրողների շրջանում արդեն իսկ վաստակել է «շմայսուհի» մականունը իր անզուսպ վարքի պատճառով, մոտեցավ Գեղամ Մանուկյանին եւ սկսեց հաշիվ պահանջել նրանից։ Նույն օրը նույն պատգամավորը սկանդալ էր հրահրել խորհրդարանում աշխատող լրագրողի հետ , վիրավորել էր եւ հեռախոսով փորձել հարվածել նրան, որը նրան հիշեցրել էր 2018թ իրադարձություններից մի դրվագ։
«Իշխանական խմբակցությանը հաջողվեց կանանց միջոցով կազմակերպել անզուսպ կոնֆլիկտը եւ Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ անզուսպ հռհռոցը, որը, եթե անգամ անեկդոտ պատմեր այդ պահին, Շիրակի մարզի պատգամավորը, որի մարզում այս պահին զոհված եւ դեռ հողին չհանձնված զինվորներ կան, ուղղակի իրավունք չուներ այդպես հռհռալ»։
Սոֆյա Հովսեփյանը համոզված է, որ անգամ երրկրի համար ստեղծված օրհասական պահին Նիկոլ Փաշինյանի կողքին մնալու պատճառը , նրա շուրջը համախմբվածների համար, նախ եւ առաջ արժեքային նմանություններն են։ «Այն մարդիկ, որոնք արժեքային տարաձայնություններ եւ տարբեր մտածողություն ունեին, ուղղակի Փաշինյանի կողքին չեն։ Բնական է, որ պետք է լիներ այդ , այսպես ասած, կոնֆլիկտը»։ Ավելին, նա չի կարծում, որ իշխանական ներկայիս պատգամավորները կմասնակցեն Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին, որովհետեւ այնտեղ բոլորը տարբեր կապերով կապված են Փաշինյանին կամ նրա թիմի այլ անդամներին։ Բացի այս, Փաշինյանը կարողացել է գտնել յուրաքանչյուրի թույլ կետը եւ որպես զսպօղակ իր ձեռքում է պահում եւ սա է խնդիրը, որ որեւէ մեկը անգամ ռիսկ չի անի։ Այնտեղ այլեւս չկան մարդիկ, որոնք դեմ կգնան Փաշինյանին, իրենց համար ոչ զինվորն է արժեք, ոչ որեւէ մեկը։ «Որեւէ մեկին տեսա՞ք ցավակցական խոսք կամ ափսոսանքի գրառում զինվորի զոհվելու առիթով կամ կորսված տարածքների մասին, բայց բոլորը միանշանակ հարձակվեցին հանրության վրա՝ պաշտպանելով Փաշինյանին, թե նա որեւէ փաստաթուղթ չի ստորագրել եւ նման խոսակցություն չի եղել»,-ընդգծեց Հովսեփյանը՝ շեշտելով, որ իշխանական պատգամավորներն անգամ իրենց տրված հարցերն են ընթերցում։ Սա արդեն իսկ արժանապատվության մասին է խոսում։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այդ անձինք գիտակցում են, որ իրենք այլեւս մերժված են հասարակության կողմից, նախկին պատգամավորն արձագանքեց՝ միանշանակ կա, թեեւ հասարակության մեջ քծնողների բանակը եւս կա, որն էլ հենց նրանց , այսպես ասած, ապրեցնում է։
«Մի կարեւոր բան պետք է հիշենք՝ իրենք հասկանում են, որ սա իրենց վերջին շանսն է, ինչու՞ այն կորցնեն, շատերը այդ աշխատավարձի կարիքն ունեն, վերջապես, անգործության մատնված լինելով, ստանում են այն, իրենք պարապուրդի մատնված գումարներ են ստանում ։ Մյուս կողմից էլ իշխանությունը շատ լավ մեդիառեսուրսներ ունի, որի միջոցով հարձակվում եւ փորձում է քայքայել մարդուն։ Ամեն ոք չէ, որ այդքան կամքի ուժ կունենա՝ դուրս գալու եւ ասելու, որ որքան էլ ինձ հարվածես, այդ հարվածները քեզ են վերադառնալու»,-նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Անդրադառնալով պատասխանատվության խնդրին՝ նա կարծիք հայտնեց, թե իշխանականները, պարզապես, վստահ են, որ այս երկրում որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու։ «Իրենք վստահ են, որ իրենցից որեւէ մեկի հետ որեւէ բան չի պատահելու, բայց ցավալին այն է, որ իրենք չեն հասկանում, որ ընդամենը օգտագործվող գործիք են, որին Նիկոլ Փաշինյանը եւ իր կորիզային թիմը որքան կարող է՝ կօգտագործի ու կփչացնի, ապա դեն կնետի, թողնելով հասարակության դատին, իսկ իրենք՝ իրենց ստեղծածով, թալանածով, գռփածով մի երկրում կապրեն։ Այն շերտը, որն այսօր ընդամենը աշխատավարձ է ստանում եւ կոճակ սեղմում, մնալու է հասարակությանը պատասխան տալու եւ անարգվելու է՝ որքան հնարավոր է։ Ես վստահ եմ, որ այդ սերունդը գալու է, որն իրենց անարգելու է այնպես, որ չկարողանան իրենց տան մեջ հանգիստ ապրել»,-եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից