ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պետք է դատարկի Նախիջևանը և Ղազախը, հրաժարվի Արցախից՝ նախքան բանակցությունները. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 09/16/2022 23:32 | Քաղաքական
«Խաղաղության օրակարգ սկսելու ուղղությամբ Հայաստանի դիվանագիտությունը ձախողվել է։ Այն ինչ ամրագրված է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, և այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ էականորեն տարբերվում են միմյանցից»,- այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը՝ նկատելով, որ հայկական իշխանությունների համար դա դժվար է ընդունել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ-ը չհայտարարված պատերազմ է սանձազերծել Հայաստանի Հանրապետության դեմ՝ միաժամանկ ակտիվ ռազմական գործողություններ սկսելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղությամբ։ Բանախոսի կարծիքով՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են Ադրբեջանի գործողությունները պատերազմ անվանելուց, քանի որ մինչև վերջ չեն հավատում, որ «քաղաքակիրթ գործընկերը», ում հետ խաղաղության դարաշրջան էին բացում՝ կարող էր ուխտադրժորեն հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա և պատերազմ սկսել Հայաստանի դեմ։
Ադրբեջանական հարձակմանը հաջորդեց ՀՀ վարչապետի հայտարարությունը առ այն, որ հայկական կողմը պատրաստակամ է շարունակելու խաղաղության շուրջ բանակցությունները և խորհրդային շրջանի քարտեզներին համապատասխան՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Միաժամանակ նկատելով, որ Ադրբեջանը դեմ է ԽՍՀՄ քարտեզներին։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ փորձագետը նշել է, որ 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի հռչակման սահմանադրական ակտում հստակ ամրագրված է, որ Ադրբեջանն իրեն համարում է 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ։ Սահմանադրության երկրորդ կետով ամրագրված է, որ 1922թ. ԽՍՀՄ ստեղծման պահից մինչև 1991թ. բոլոր պայմանագրերը, որոնք վերաբերվել են Ադրբեջանի սահմաններին՝ Ադրբեջանը դրանք չի ընդունում և հայտարարում է, որ այդ հատվածները եղել են խորհրդային օկուպացիայի շրջան։
«Այս պայմաններում Հայաստանի վարչապետը պետք է նշի, որ Հայաստանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժամանակ եղած քարտեզներով։
Բայց մինչ բանակցությունները սկսելը՝ Ադրբեջանը պետք է դատարկի Նախիջևանը և Ղազախի շրջանը, պետք է հրաժարվի Արցախի մասին խոսելուց, քանի որ 1918-20թթ. դրանք չեն եղել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում։ Հայաստանը այս մասին պետք է հայտարարի ՄԱԿ-ի ամբիոնից, Մինսկի խմբի համանախագահ երկրներում և առաջին հերթին՝ Մոսկվայում։ Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի՝ կամ փոխում է սահմանադրությունը և իրեն հայտարարում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, կամ չի փոխում սահմանադրությունը և ստացվում է, որ մենք Ադրեջանի տարածքների հետ կապված որևէ խնդիր չունենք»,- արձանագրում է բանախոսը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմում Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքին՝ Բալասանյանը նշեց, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ լուրջ ճակատ է բացել և երկրորդ ճակատի բացումը Հարավային Կովկասում ծանրագույն խնդիր է, ուտի պետք է աշխատի սառեցնել իրավիճակը, իսկ մինչ խնդրի կարգավորումը՝ Հայաստանը պետք է լուրջ աշխատանք տանի ռուս գործընկերների հետ։ Բանախոսի դիտարկմամբ՝ կգա ժամանակ, երբ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրության առջև կկանգնի, ուստի Հայաստանը պետք է վերանայի արտաքին քաղաքականությունը և միջազգային ասպարեզում շահավետ դիվանագիտական ու համագործակցային հարաբերություններ հաստատի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից