Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վստահաբար կարող եմ ասել՝ ունենք անեքսիա եւ տարածքային ամբողջականության ագրեսիվ խախտում․ Արա Ղազարյան 09/16/2022   20:20  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է միջազգային փորձագետ Արա Ղազարյանը։

-Պարոն Ղազարյան, ՀՀ ԳՇ պետը հրապարակեց Ադրբեջանի պատերազմական հանցագործության հերթական դեպքը. կին զինծառայողի մասնատման փաստի մասին խոսեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը , եւ սա խոշտանգման առաջին դեպքը չէ։ Խոշտանգումների բազմաթիվ դեպքեր ենք ունեցել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրության արձագանքը, առնվազն, նախորդ դեպքերի պարագայում, բացակայում է, այն իմաստով, որ օրինակ, մինչեւ այժմ չունենք ՄԻԵԴ որոշում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի թույլ տված վայրագությունների դեպքերով։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա հենց այդ լռության հետեւանքն է եւ ի՞նչ ակնկալենք հիմա, մանավանդ, որ ՄԱԿ-ի ԱԽ -ում է ադրբեջանական ագրեսիայի հարցը։

-Իրավական  գործընթացները, իհարկե, երկար են տեւում։ Նախ, իրավական գործընթաց պետք է սկսել։ Վստահ եմ, որ Հայաստանը գանգատ կուղարկի՝ միջպետական գանգատի շրջանակներում կամ անհատական գանգատ։ Օրինակ, 2016 թ-ի խոշտանգման դեպքերը ՝ համանման հանգամանքներում, դեռ մինչեւ հիմա լուծում չեն ստացել, այսինքն, անցել է 6 տարի։ Պարզ է, որ խախտում արձանագրվելու է, այդպիսի միջազգային հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Բնականաբար, ծանր դրվագներով խոշտանգումները, ընդհանուր առամամբ, էլ ավելի են ամրապնդում Ադրբեջանի՝ ագրեսոր լինելու հանգամանքը, որը կամաց-կամաց միջազգային հարթակներում սկսում է շրջանառվել։ ՄԱԿ-ի ԱԽ-ում առնվազն մեկ անգամ հնչեց այդ տերմինը եւ էլ ավելի պետք է ամրապնդվի այն թեզը, որը գործ ունենք ագրեսոր երկրի հետ, որը ոչ թե վտանգ է ներկայացնում, այլ արդեն իսկ սպառնալիք  է տարածաշրջանի անվտանգությանը։ Այսինքն, պետք է եւ՛ անհատական իրավական գործընթացներով, եւ՛ քաղաքական գործընթացներով այդ փաստերը լավ ամրագրված լինեն, այնպես որ հստակորեն երեւա՝ դրանք Ադրբեջանի զոհերն են, որովհետեւ, վստահ եմ, որ Ադրբեջանը հայտարարելու է, որ կապ չունի այդ դեպքերի հետ։ Այդ ամենը պետք է  ամրագրվի եւ ներկայացվի միջազգային հանրությանը՝ որպես պատերազմական հանցագործություններ։

-Պարոն Ղազարյան, իհարկե, հասկանում ենք, որ  ռեալ պոլիտիկում մարդու իրավունքների վերաբերյալ տարաբնույթ կոնվենցիաներն ու փաստաթղթերը միայն խոսքեր են՝ գրված թղթի վրա, այդուհանդերձ, այսօր մենք ի՞նչ կարող ենք ակնկալել միջազգային հանրությունից, որի աչքի առջեւ կին է մասնատվում։

-Պատերազմն ակտիվ փուլում է եւ շատ քիչ բան է հնարավոր անել։ Նույն Ուկրաինայում, օրինակ, Բուչայի դեպքերը իրենք արձանագրում են, բայց չէին կարող կանգնեցնել մինչեւ շարունակվում էին ռազմական գործողությունները։ Դրա համար, այսօր չկա այնպիսի գործիք, որ պետություններն իրենց կամքով կարողանան դադարեցնել պատերազմներում նման գործելակերպը։ Հետագայում այստեղ շատ կարեւոր են գործողությունների մասշտաբները։

-Արդեն այսօրվանից Հայաստանը՝ որպես պետություն ի՞նչ պիտի անի։

-Դե, Հայաստանն արդեն բարձրաձայնել է այդ մասին, ըստ երեւույթին, ամրագրել է բավարար չափով՝ որպես ապացույց։ Նախ եւ առաջ, իրավական գործընթացներ պետք է սկսել, ինչը, հուսով եմ, կարվի եւ պատերազմական հանցագործությունների տարբեր դրվագների համար պետք է ապացույցների մի ամբողջ պլատֆորմ ստեղծվի, որի սաղմերը արդեն կան, եւ շարունակաբար ներկայացվի միջազգային հանրությանը։ Հուսով ենք, որ դա զսպող ազդեցություն կունենա։

-Արդեն իսկ շուրջ երկու տասնյակ գերիների մասին է խոսվում, մինչդեռ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունը՝ վերադարձնել 44-օրյա պատերազմի գերիներին, չի կատարել։

-Ադրբեջանը փոխեց գերիների կարգավիճակը, նրանց տվեց, այսպես կոչված, հանցագործի կարգավիճակ, որպեսզի հայրենադարձնելու պարտավորություն չունենա։ Մի մասի նկատմամբ, գուցե նաեւ, հիմա արվի նույն բանը, թեեւ ակտիվ պատերազմական գործողությունների փուլն է։ Եվ, եթե ԼՂ հակամարտության ժամանակ փորձում էր ներկայացնել, թե, իբր, այդ զինվորները քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցագործություններ են կատարել, կամ անօրինական գտնվել են իրենց պետության տարածքում, սահմանը անօրինական կերպով հատել են, ուստի չեն կարող լինել ռազմագերի, ապա այս պայմաններում, որտեղ չկան ադրբեջանական բնակավայրեր, որտեղ չի կարելի ասել, թե այդ  զինվորներն անօրինական կերպով են սահմանը հատել, Ադրբեջանը կփորձի ինչ-որ բան հորինել, ինչպես երե կականատես եղանք ՄԱԿ-ի ԱԽ նիստում, երբ Ադրբեջանի ներկայացուցիչն ուղղակի հայտարարեց, որ քաղաքացիական օբյետների բոլոր այդ լուսանկարներն ու տեսանյութերը ադրբեջանական են իրականում, որը հայերը ներկայացնում են որպես հայկական։ Այստեղ, նրանց համար կարեւոր չէ ստի աստիճանը, կարեւորն ասելն է, որպեսզի ստեղծվի պարիտետային տրամադրություն, թե սահմանային վեճ է եղել։

-Պարոն Ղազարյան, եթե Ադրբեջանի՝ այդ տրամաբանությունից ելնենք, կհիշեք, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանա-թուրքական տանդեմը տարբեր քարտեզներ սկսեց հրապարակել, որտեղ  ոչ միայն Արցախը, այլեւ ՀՀ սուվերեն տարածքի տարբեր հատվածներ ներկայացնում էին որպես ադրբեջանական։ Ռազմական փորձագետները ուշադրություն են հրավիրում այս հանգամանքի վրա՝ նշելով, որ հիմա պատերազմական գործողությունների քարտեզները ուղղակիորեն կրկնում են դրանք։ Այսինքն, այսկերպ Ադրբեջանը փորձում է իր գործողությունների համար լեգիտիմ հի՞մք ապահովել։

-Դա իրենց ներքին լսարանի համար է, դրսում այդ քարտեզները որեւէ նշանակություն ունենալ չեն կարող, եթե ունենային, ապա Ադրբեջանի ներկայացուցիչները երեկ կներկայացներ ԱԽ նիստում։ Դա քարոզչական ֆոն կարող է  ստեղծել միայն երկրի ներսում, մինչդեռ միջազգային հանրությունը միայն մեկ բան գիտի՝ սահմանների անձեռնմխելիություն եւ տարածքային ամբողջականություն, որին կարող է  հակադրվել միայն ինքնորոշման իրավունքը, մնացյալը, թե մենք պատմական ազգ ենք, մեր պատմական հողերն են․․․միջազգային իրավունքում նման կատեգորիա չկա, կա միայն տարածքային ամբողջականություն։ Չկա մեկ դեպք, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան ներկայացնեն այդ քարտեզները միջազգային հանրությանը; Նրանց կարող են ասել՝ կներեք, դուք ՄԱԿ-ի ԱԽ անդամ եք դարձել ձեր աշխարհագրական սահմաններով, եթե դուք այդ սահմանները լայնացնում եք, ուրեմն, էքսպանսիա եք անում, ուրեմն, հայերը ճիշտ են ասում, որ դուք ագրեսիվ պատերազմ եք վարում եւ ուզում եք անքեսիա անել Հայաստանը։ Նրանք չեն համարձակվի այդ քարտեզները ներկայացնել միջազգային պլատֆորմներում։

-Պարոն Ղազարյան, վերադառնանք խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների փաստերին եւ խոսենք ՀՀ-ի՝ որպես պետության քայլերից։ Նախորդ պատերազմին հաջորդած շրջանում արդյո՞ ք պետական մակարդակը, ոչ առանձին փաստաբանների ջանքերով, պատշաճ է ներկայացրել խնդիրը։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ քաղաքական իշխանությունները շատ քիչ են խոսել կամ գրեթե չեն խոսել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին, փոխարենը խաղաղության օրակարգ կոչվածն է առաջ մղվել, այդ թվում այսօր՝ վերը հիշատակված սարսափելի դեպքն աչքի առաջ ունենալով, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգը։ Մենք հասկանում ենք չէ՞, որ հայ զինծառայող կնոջ մասնատման դեպքը պետական մոտեցում է, ոչ որեւէ ադրբեջանցի զինվորի։

-Գիտեք, խաղաղության օրակարգից խոսում է նաեւ Ադրբեջանը, երեկ էլ ԱԽ-ում հայտարարեց։ Չեմ կարծում, որ վարչապետը, որպես երկրի ղեկավար, պատերազմի կոչով դիմի իր քաղաքացիներին, նա պետք է խաղաղությունից խոսի, նույնն էլ Ադրբեջանն է անում։ Եկեք դա համարենք կոնյուկտուրային մոտեցում, բայց միեւնույն ժամանակ, բոլորս հասկանում ենք, որ պետք է պատրաստվենք պատերազմի։ Եթե լսենք Ադրբեջանի ներկայացուցչի երեկվա ճառը ՄԱԿ-ի ԱԽ-ում, նա ընդհանրապես հանդիմանեց Հայաստանին, թե ինչ իրավունք ունի Հայաստանը այստեղ խոսել այս ամենից, երբ ինքն է շարունակաբար խախտում պատերազմի նորմերը եւ որեւէ նոր օրինակ չբերեց, այլ գնաց 2020 թվական եւ ինչ-որ օրինակներ բերեց։ Այսինքն, իրենք, չունենալով օրինակներ, միեւնույն է,  մեզ մեղադրում են ագրեսիվ պատերազմ վարելու մեջ, իսկ իրենք ներկայանում են որպես խաղաղասեր։

-Հարցիս առաջին մասը հենց այդ մասին էր, որ ՀՀ-ն, որպես իրավունքի սուբյեկտ, Ադրբեջանի հանցագործ էությունը բացահայտելու ուղղությամբ քայելր չի արել։ Մենք տեսնում էինք, որ փաստաբանական խմբերն էին աշխատում։

-Մինչեւ 2016 թվականը խախտումներն այդքան մասսայական բնույթ չէին կրում եւ անհատ խմբերը, ես էլ այդ թվում, ի վիճակի էին  սպասարկել այդ գործերը, նույնիսկ, ես կասեի՝ քննչական մարմինները պատրաստ չէին։ Առաջին անգամ, որ քննչական մարմինները մասշտաբային  սկսեցին քննել գործերը, 2016 թվականի դեպքերն էին, բայց այստեղ էլի պետությունն իր ձեռք չվերցրեց, որովհետեւ մենք գործ ունեինք մոտ 300 գույքային բնույթի խախտումների հետ, մոտ 100 զինծառայողների կյանքի եւ 23 քաղաքացու հետ, որոնց մի մասն էր միայն կարգավորվում ՄԻ եվրոպական դատարանում։ Դեռ այն ժամանակ խոսակցություններ կային, որ պետք է դիմել Հաագայի դատարան, բայց 2020 թվականից մասշտաբները մեծացան եւ անհատ խմբերը այդ ռեսուրսները չունեին, այստեղ խետությունն իր ձեռք վերցրեց իրավական գործընթացներ հարուցելու այդ ամբողջ բեռը՝ իր մեծ ռեսուրսներով ։

Ես նկատի չունեմ միայն միջազգային իրավական հարթությունում գործողությունները, ես նկատի ունեմ գործողությունները նաեւ քաղաքական մակարդակում, գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները տարբեր ամբիոններում այդ հանցագործությունների մասին խոսելու բազում առիթներ ունեին, բայց Ադրբեջանի հանցագործ էությունը չի մերկացվել, չի դրվել նրան պատասխանատվության կանչելու խնդիրը։ Այդ օրակարգը քաղաքկան իշխանությունը չի ունեցել, խոսքը 44-օրյա պատերազմից հետո գործող իշխանության օրակարգի եւ լեքսիկոնի մասին է։ Իշխանությունը, եթե խոսել է, ապա միայն լղոզված եւ ընդհանրական ձեւակերպումներ է տվել՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համատեքստում։

Ես վստահաբար չեմ կարող պատասխանել, որովհետեւ չեմ հետեւել, ես հետեւել  եմ միայն իրավական գործընթացներին, կդժվարանամ ասել, թե որքանով արդյունավետ է բարձրացրել այդ հարցը տարբեր մոնիտորինգային մարմիններում կամ ՄԱԿ-ի տարբեր մարմիններում։ Բայց, եկեք ֆիքսենք, որ 2020 թվականի պատերազմի՝ արդեն երկրորդ, երրորդ օրը Հայաստանը դիմում ուղարկեց ՄԻԵԴ։ Նկատի ունեցեք մի բան, որ այն ժամանակ դեպքերը տեղի էին ունենում Հայաստանի աշխարհագրական տարածքից դուրս  եւ Հայաստանը չէր կարող ամենայն վստահությամբ խոսել ագրեսիվ պատերազմի ենթարկված լինելու մասին, Ղարաբաղի համայնքը կարող էր դա անել, բայց Հայաստանը մի փոքր կաշկանդված էր, բայց հիմա մի նոր կոտեքստ է, հիմա Հայաստանի սուվերեն տարածքն է վտանգված, սա արդեն նշանակում է անեքսիա ։ Նախկինում, օրինակ, մենք անեքսիայի վերաբերյալ հարցեր չէինք բարձրացնում, որովհետեւ չունեինք, առաջին անգամ Սեւ լճի հետ կապված դեպքը ունեցանք այն էլ՝ ներկայացվեց որպես սահմանային միջադեպ։ Այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ ունենք անեքսիա եւ ունենք տարածքային ամբողջականության ագրեսիվ խախտում, որը շատ ավելի լուրջ բնույթի միջազգային հանցագործություն է, քան այն ինչ նախկինում ունեցել ենք՝ տարածքային ամբողջականության կոնտեքստով պայմանավորված։

-Հաջորդ հարցն այն մասին է, թե գործնականում ՝ գետնի վրա, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՄԱԿ-ի ԱԽ-ում ծավալված քննարկումները։ ՀՀ ԱԳ նախարարն էլ այսօր հայտնեց, որ որեւէ փաստաթուղթ չի ընդունվել ՄԱԿ-ում։

-Ազդեցություն կունենան հանրային կարծիք ստեղծելու եւ լոբբիստական տարբեր հարթակներում հարցն անընդհատ օրակարգում պահելու համար։ Տեսեք, եթե քաղաքացիական օբյեկտների վրա հարձակում չլիներ, լիներ միայն սահմանային բախում, Ֆրանսիան դժվար այս հարցը տաներ ՄԱԿ-ի ԱԽ։ Անվտանգության խորհուրդ հարցը մտնում է միայն այն ժամանակ, երբ տեղի է ունենում մի բան, որը տարածաշրջանի կամ միջազգային անվտանգությանը սպառնալիք կամ վտանգ է ներկայացնում։ Հիմա, եթե քաղաքը գտնվում է 10 կմ խորության վրա եւ քաղաքին ուղիղ  նշանառությամբ խփում են կամ առանց խտրականության ռմբակոծում են, եւ նայելով մասշտաբները, որ դա միայն մեկ կետում չէր, այլ տարածվում էր ամբողջ սահմանի երկայնքով, Ֆրանսիան ճիշտ կողմնորոշվեց, որ նման վարվելակերպը ագրեսիվ պատերազմի վարվելակերպ է, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։ Այսինքն, միշտ կախված է մասշտաբներից եւ բնույթից։  Մեր այն դաշնակիցները կամ միջազգային դերակատարները, ովքեր չեն ուզում ակտվ գործողություններ, նրանք հարցը ներկայացնում են որպես սահմանային բախում ՝պարիտետային, իսկ նրանք, ովքեր առավել ակտիվ են, օրինակ, ԱՄՆ-ն, հստակ ասաց, որ վնաս են կրել ՀՀ բնակիչները, այսինքն, նշվեց, որ Ադրբեջանը ստանում է ագրեսորի պիտակ։

-Պարոն Ղազարյան, Հայաստանի իշխանությունն՝ ինքը, խուսափում է պատերազմ ձեւակերպումից եւ նաեւ ռազմական դրություն չի մտցվում երկրում։ Ինչու՞։ Ձեր նշած պարիտետային մոտեցումների վրա այս հանգամանքը կարո՞ղ է ազդել։

-Ռազմական դրություն չմտցնելը կարող է պայմանավորված լինել  տարբեր գործոններով՝ սկսած տնտեսությունից, վերջացրած ընթացքի մեջ գտնվող բանակցություններով։ Իրավունքի տեսանկյունից, էական չէ պատերազմ անվանելը, որովհետեւ սա զինված ընդհարում է, սա զինված հարձակում է ՀՀ  տարածքային ամբողջականության վրա, ինչը իշխանությունները հստակ ասում են։ Ուժի կիրառումը ՝ քաղաքական խնդիր լուծելու նպատակով արգելվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Հիմա,, ուժի կիրառման տարբեր դրսեւորումներ կան՝ սկսած նրանից, որ սահմանային դիրքերն են գնդակոծվում, վերջացրած քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների թիրախավորմամբ։ Ինչ վերաբերում է այդ պարիտետային դիրքրոշումներին, յուրաքանչյուրը ռեգիոն ունի իր աշխարհաքաղաքական ծրագիրը, բայց իրավաբանների համար ամեն ինչ պարզ է՝ սա ագրեսիվ պատերազմ է, սա մարդու իրավունքների խախտում է։

-Եվ վերջին հարցը, որը վերը քննարկված հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց մեր կորուստների թիվը՝ 135, բայց պատերազմի չորրորդ օրն է եւ ՊՆ-ն չի հրապարակում զոհվածների տվյալները։ Այստեղ ի՞նչ միտում կարող է լինել։

-Դժվարանում եմ ասել, գուցե իդենտիֆիկացիա է տեղի ունենում, գուցե սա ավելի շատ կազմակերչպական հարց է, որովհետեւ, վաղ, թե ուշ անունները հրապարակվելու են, չեմ տեսնում որեւէ պատճառ, թե ինչու չպետք է հրապարակվի։ Կարծում եմ՝ այստեղ կազմակերպչական հարց է, ոչ թե ինչ-որ բան քողարկելու, որովհետեւ, առաջին հերթին, քողարկել չի լինի։ Եթե նկատեցիք, երեկ Ադրբեջանը մոտավորապես նման փաստարկ բերեց, թե չենք տեսել փաստեր զոհվածների մասով, ասաց՝  մենք հրապարակել ենք մեր անունները, մի բան, որ իրենք նախկինում երբեք չեն արել, իսկ Հայաստանը չի հրապարակել։ Ես վստահ եմ, որ նրանք անունները հրապարակում են զուտ ներսում մարտական  տրամադրություններն ավելի ակտիվացնելու համար, դա նրանց պրոպագանդայի բաղկացուցիչ մասն է։ Մենք գուցե սպասենք մի քանի օր էլ, տեսնենք՝ կպարզվի, թե ինչու  չի հրապարակվում, բայց վստահ եմ, որ թեկուզ իրավական գործընթացներում դա պարտադիր պետք է արվի։ Եթե չհրապարակվեն անունները, դա սոցիալական դժգոհություն կարող է առաջացնել։ Վստահ եմ, որ անհետ կորածներ էլ կան, այս ամենի վերաբերյալ արդեն որոշակի հաշվետվողականություն, իհարկե, կառավարությունը պետք է տա։

Հեղինակ՝ Մ․Ղ․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:19 16/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը հայտարարել է, թե ոչ Բաքուն, ոչ Երեւանը չեն ցանկանում լայնամասշտաբ էսկալացիա
23:48 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԶրո հայտարարություն Հայաստանի կառավարությունից այն մասին, որ սա պատերազմ է․ Պատերազմի երրորդ օրը՝ ներկայացված թվերով․ Սերգեյ Մելքոնյան
23:09 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան․ ՀՀ ՊՆ
22:50 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀերիք է այդքան էժանացնեք թանկը․Կարեն Հովհաննիսյան
22:44 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ. ԱԻՆ խոսնակ
22:22 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀամաշխարհային հանրության արձագանքը Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին
22:16 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը. հրթիռ է արձակվել առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ․ «Արմենպրես»
21:59 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին. ՀՀ-ում Իրանի դեսպանություն
21:22 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում հավատարմագրված դեսպանները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ
20:02 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար

Արխիվ

[]