ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամ Արայիկ Հարությունյանը սուտ է ասում կամ Փաշինյանը նրան խաբել է․ Հրանտ Միքայելյան 09/15/2022 22:38 | ԼՐԱՀՈՍ
«Կա երկու տարբերակ՝ կամ Արայիկ Հարությունյանը սուտ է ասում, կամ Փաշինյանը նրան խաբել է եւ տեղյակ չէ զարգացումներից։ Այս երկու տարբերակից դուրս այլ տարբերակ գոյություն չունի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ ընդլայնված կազմով նիստին հաջորդած Արայիկ Հարությունյանի հայտարարությանը
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել ԱԽ ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը Երեւան էր ժամանել քաղաքական խորհրդակցությունների նպատակով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԽ նիստին քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը: Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին:
Նիստից հետո Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է․ «Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․․․։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»:
«Ադրբեջանի իշխանությունն ասում է, որ նման փաստաթուղթ նախապատրաստվում, Բրյուսելից ասում են, որ խաղաղության պայմանագիրը՝ այդ թվում ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, պատրաստ է, Մոսկվայից ասում են, որ իրենց մոտ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգված է, բայց փաստաթուղթը նախապատրաստվում է։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ, փաստաթուղթը նախապատրաստվում եւ քննարկվում է, այսինքն, Արայիկ Հարությունյանը կամ սուտ է ասել կամ տեղյակ չէ»,-շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ իր ենթադրությամբ Արայիկ Հարությունյանը, որը Փաշինյանին, այսպես ասած, փրկում էր դեռ 2018 թվականից՝ ավտոբուսներով մարդիկ ուղարկելով Երեւան՝ նրան աջակցելու համար, ստում է։
Քաղաքագետն ակնհայտ է համարում, որ փաստաթուղթ է քննարկվում, իսկ Արայիկ Հարությունյանի նպատակը, Հրանտ Միքայելյանի խոսքով, մեկը կարող է լինել՝ չեզոքացնել ժողովրդական դժգոհության ալիքը։ «Այսինքն, որ մի գիշեր, Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, Արայիկ Հարությունյանն էլ ասի, դե, ի՞նչ եք ուզում, ես արդեն ասել եմ։ Նա ստում է, իսկ Փաշինյանը սկզբից ասել է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը, ապա կրկին սկսել է ստել»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն «խաղաղության»։ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»,-ասել է Փաշինյանը։ Իսկ, այն բանից հետո, երբ թե Երեւանում, թե Ստեփանակերտում հայտարարությանը հաջորդեց ժողովրդական ընդվզման ալիքը, նա Ֆյեսբուքյան գրառման եւ ուղիղ եթերի միջոցով փորձեց հերքել ինքն իրեն՝ նշելով, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել եւ չի պատրաստվում ստորագրել։ Նա հայտարարեց, թե սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելուն։
Ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթում խոստովանել էր, որ խաղաղության պայմանագրի բանակցություններում Ադրբեջանը Արցախի խնդիրը որեւէ կերպ չի դիտարկում, որովեհետւ այն համարում է լուծված․ «Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է. նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ»,-ասել էր նա:
Այսօր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել եւ դա առաջնահերթ խնդիր է: Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։ Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված բրյուսելյան հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»:
Հրանտ Միքայելանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ղեկավարի, որպես տղամարդու եւ մարդու բարոյական կերպարի մասին է խոսում այն փաստը, որ հանրային դժգոհության ալիքի ֆոնին նա ինքն իրեն հերքեց։ «Այս ամենը կրկին անգամ ընդգծում է այն ամենը, ինչ մենք շարունակ ասում ենք։ Դա անգամ մանիպուլյացիա չէ, այլ ուղիղ սուտ է»։
Ինչ վերաբերվում է Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ սուվերեն տարածքը խորհրդային Հայաստանի տարածքն է, մասնագետն ասաց․ «Պետք չէ տրվել նրա տերմինաբանությանը։ Գոյություն չունի ՀՀ սուվերեն տարածք, ինչպես գոյոություն չունի Ադրբեջանի սուվերեն տարածք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանաչված սահմաններ չկան, իսկ սովետական սահմանների վրա աղոթքներ կարդացողը, չգիտեմ՝ ով է, բայց Հայաստանի հետ կապ չունի։ Փաստ է՝ չկա հստակեցված սահման, դա ուղղակի սուտ է։ Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է որպես պետություն, պետությունը ճանաչված է, բայց սահման գոյություն չունի, սա հստակ է, սա վարկած չէ, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ ինչպես ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն որոշել են, որ խորհրդային սահմաններն իրեց համար ընդունելի են եւ, եթե ՌԴ-ի դեպքում դեռ ինչ-որ բան հնրավոր է քննարկել զուտ Արցախի հետ կապված, ապա մյուս երկու դեպքում ուղղակի քննարկման տեղ չկա, իսկ Փաշինյանն ասում է՝ ես Հայաստանի շահերը չեմ կարող պահել կամ չեմ ուզում։ Փաշինյանը պատրաստ է հանձնել»։
Հրանտ Միքայելյանը նկատում է՝ երբ Ալիեւը հայտարարում էր, որ իր վրա ճնշում են գործադրում, բայց ինքը չի զիջում, Փաշինյանի դեպքում հակառակն ունենք՝ նա ասում է, որ իր վրա ճնշում կա եւ ինքը տրվում է այդ ճնշմանը։
Ըստ Հրանտ Միքայելյանի՝ Փաշինյանը ուղղակի գործոն չէ, իսկ սուվերեն տարածքն այն տարածքն է, որտեղ Հայաստանը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը, իսկ ստեղծված իրավիճակում Հայաստանի սուվերենության մասին խոսելը չափազանցություն է, որովհետեւ սուվերենության համար պետությունը քայլեր է անում, պաշտպանում է այն, իսկ մենք տեսնում ենք իրավիճակ, երբ ՀՀ գործող իշխանության առաջ ինչ թուղթ դնում են, նա ուղղակի ստորագրում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից