ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե գիտեք, որ իմպիչմենտի հավանականությունը 0,01 տոկոս է, ինչու՞ եք այդպիսի օրակարգ ստեղծում․ ու՞մ է պետք, որ Փաշինյանը եւս 6 ամիս անձեռնմխելի լինի 09/15/2022 20:41 | Քաղաքական
Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին հասարակության արձագանքը տեսանելի է եւ խոսքը այն շերտի մասին է, որը նախկինում փողոցային գործընթացներից փորձում էր մեկուսանալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջեւ ծավալված իրադարձություններին։
«Մարդիկ հասկանում են, որ թուրքը եկել է իրենց տուն, արդեն՝ որպես տեր, հետեւաբար, եթե իրենք այլեւս քայլեր չձեռնարկեն, գործընթացը անհատապես իրենց համար կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։ Դա էր պատճառը, որ երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում բավականաչափ քաղաքացիներ էին հավաքվել։ Նրանց զգալի մասը մարդիկ էին , որոնք նախորդ բոլոր ցույցերին երբեք չէին մասնակցել։ Ես այս պնդումն անում եմ՝ ելնելով որոշակի անհատական հետազոտություններից եւ դիտարկումներից։ Կա իհարկե, մշտական ընդդիմադիր կորիզ, ի դեմն «Հայաստան » եւ «Պատիվ ունեմ » խմբակցությունների հետեւորդների առանցքի, բայց երեկ այնտեղ հավաքվածների էական մասը նախորդ միտինգներին երբեք չէր մասնակցել կամ եթե մասնակցել էր՝ պասիվ դիտորդի կարգավիճակում։ Այստեղ շատ կարեւոր էր այն, որ մարդիկ երեկ եկել էին որեւէ գործողության մասնակցելու ակնկալիքով եւ այդ գործողության անունը փողոցով իշխանություն վերցնելն էր, որովհետեւ անգամ նրանք , որոնք Դիմադրության շարժման միտինգներին էին մասնակցում, մեկ հիմնական դժգոհություն ունեին՝ ելույթների ժամանակը վաղուց ավարտվել է, երբ երկիրը ազատ անկման մեջ է եւ կործանման եզրին, պետք է քայլեր ձեռնարկել »,-ասաց Ալեն Ղեւոնդյանը։
Վերլուծելով երեկվա զարգացումները Բաղրամյան պողոտայում քաղաքագետն արձանագրեց՝ քանի որ հարթակը բաց էր, տարբեր շրջանակներ առաջ քաշեցին ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություններին ուղղված այն հանրային կոչը, որն արդեն մի քանի շաբաթ է, շրջանառվում է սոցցանցերում ու մեդիադաշտում ՝ սկսել վարչաետի իմպիչմենտի գործընթաց։ «Իմիպիչմենտի գործընթացի իրավական կարգավորումների մասին անգամ թեթեւ պատկերացում ունեցող մարդը հասկանում է, որ դա ուղղակի պոպուլիզմի եւ մանիպուլյացիայի դրսեւորման ձեւ է, որովհետեւ ընդդիմությունը չունի անհրաժեշտ քվեներ, որպեսզի անգամ իմպիչմենտի գործընթացը նախաձեռնի, էլ չենք խոսում քվեարկություն անի, հետեւաբար, ՔՊ որոշ պատգամավորներ պետք է գան եւ ստորագրեն գործող վարչապետի նկատմամբ իմպիչմենտի նախաձեռնության տակ։ Մարդիկ, ովքեր արդեն մի քանի շաբաթ է, ինչ խոսում են իմպիչմենտի մասին, բավական իրատես են, սոցիալապես ճկուն են, նրանց մի մասն իրավաբաններ են, մի մասը քաղաքական անհրաժեշտ փորձ ունեն, մի մասը սոցցանցերում ակտիվ մանիպուլյացիաներով են զբաղվում տարիներ շարունակ, մի մասը հակահեղափոխական խաղալով, հեղափոխականների հետ ֆոտոներ են տարածում եւ ամեն կերպ գաղտնի աջակցում են գործող իշխանություններին՝ թեզեր տարածելով, որոշ ընդդիմադիր գործիչների հարվածի տակ դնելով։ Հիմա, այս մարդիկ սկսեցին իմպիչմենտի թեման ակտիվ կերպով հանրայնացնել ցանցերով, պարզ է չէ՞, որ այստեղ միամտության մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար, նշանակում է, որ սա կազմակերպված է»- «Փաստինֆո» -ին ասաց Ալեն Ղեւոնդյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ էր այն, որ երեկ որեւէ իշխանական պատգամավոր չէր ստորագրելու որեւէ փաստաթղթի տակ։
Ղեւոնդյանը շեշտեց՝ իմպիչմենտի մասով ԱԺ կանոնակարգ օրենքը ենթադրում է, որ եթե գործընթացը ձախողվում է, չանցած իմպիչմենտից հետո գործող վարչապետը իրավական առումով երաշխավորված եւս 6ամիս անձեռնմխելի է դառնում։ «Հիմա հարց՝ ու՞մ է պետք է, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս անձեռնմխելի լինի։ Ես չեմ ուզում հարցին մոտենալ դավադրության տեսությունների դիրքերից, ես չեմ ուզում ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների դիրքերից մոտենալ։ Սա ՀՀ քաղաքացի Ալեն Ղեւոնդյանի առողջ հարցադրումն է, եթե դուք գիտեք, որ իմպիչմենտի հավանականությունը 0,01 տոկոս է, ինչու՞ եք այդպիսի օրակարգ ստեղծում, ինչու՞ եք ցանկանում այդ օրակարգի միջոցով հանրային ազդեցություն ունենալ ընդդիմադիր տարբեր սեգմենտների վրա՝ անկախ նրանից, թե դուք ինչպես եք նրանց վերաբերվում, հասկանալով, որ արդյունքում դուք ձախողելու եք իմպպիչմենտը եւ եւս 6 ամիս երաշխավորեք գործող վարչապետի պաշտոնավարումը»։
Միեւնույն ժամանակ, քաղաքագետն արձանագրում է, որ հասարակությունը հոգնել է, զզվել է երկրում ստեղծված իրավիճակից, որ հասարակությունը լարված է, բայց նրա մեծագույն մասը գաղափար չունի իմպիչմենտի իրավական կարգավորման պրոցեսից, ուստի, քաղաքական օրակարգ թելադրող մարդիկ կարողանում են մարդկանց անգետ լինելն այդ հարցում օգտագործել այս կամ այն նպատակով եւ հիմնական հարցն այն է, թե որն է դրա նպատակը։ «Այս հարցը պետք է տալ այն շրջանակներին, որոնք հարցն օրակարգ բերեցին եւ այդ շրջանակները միայն քաղաքկաան չեն , նաեւ հանրային են։ Թող իրենք պատասխան տան՝ ինչու՞ են ակնկալում մի պրոցես, որը ձախողված է եւ ինչու՞ են այդ ճանապարհով փորձում ճնշել ընդդիմությանը, որը անկախ նրանից, լավն է, թե վատը, ընդդիմադիր սեգմենտ է»։
Ղեւոնդյանը թերահավատ է, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի մոբիլիզացնել հանրությանը։ Ըստ մասնագետի, դրա համար նյարդ է հարկավոր՝ պայքարի ուժ, որը երեկ միտինգի ժամանակ կար․ «Մարդիկ հավաքվել էին իշխանությունը վերցնելու, բայց այդ օրակարգը նրանց չմատուցվեց, որպեսզի նրանք գործողություն իրականացնեին։ Հերթական անգամ մարդիկ իրենց նյարդը, այսպես ասած, գոլորշին թողեցին եւ հիասթափության հերթական ալիքն են ունենալու»։
Անդրադառնալով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը փողոց դուրս հանեց հազարավոր քաղաքացիների, Ալեն Ղեւոնդյանն ասաց․
«ՀՀ գործող վարչապետը , ինչպես նախորդ օրը, այնպես էլ երեկ , շատ բաց տեքստով, ակնհայտ, առանց բառեր եւ մանիպուլյացիաներ անելու, հստակ նշեց, որ Ադրբեջանը մեզնից այս է ցանկանում եւ ես ստորագրելու եմ այդ խաղաղության պայմանագիրը, թեկուզեւ դրանից հետո դուք ինձ ասեք՝ դավաճան, ազգակործան»։ Ղեւոնդյանը շեշտեց՝ փաստացի այսօր ունենք վիճակ, երբ վարչապետը պետության շահերը, ազգաբնակչության անվտանգությունը, ՀՀ գոյության հեռանկարը կասկածի տակ դնելով, վարվում է այնպես, ինչպես ինքն անհատապես ճիշտ է գտնում եւ այս ամենը չի փաթեթավորվում գեղեցիկ բառերով, այլ բաց, ուղղակի տեքստով է ներկայացվում հասարակությանը։
Ըստ մեր զրուցակցի, հասարակության մի հատվածը՝ բավականին ակտիվ, իսկ հիմնական մասը՝ առավել պասիվ, հստակորեն հասկացել են իրողությունները, բայց քանի որ զգալի հատվածի վարքը պասիվ է, գործընթացները այն ծավալի եւ ընդգրկվածության չեն լինում , ինչպիսին պետք է լինեին պետականազրկման փուլում գտնվող պետությունների դեպքում։
Նրա խոսքով, ակնհայտորեն ունենք վիճակ, երբ գործող վարչապետը նշում է՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի այլընտրանքն այն է, որ դուք ձեր զավակների կորուստներով պետք է հպարտանակ։ «Նա հասարակությանը հետեւյալ մեսիջն է հղում ՝ կամ մենք կստորագրենք կամ ձեր զավակներին ես հերթական անգամ մատաղ կանեմ։ 44-օրյա պատերազմից ամիսներ անց, Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով ԱԺ-ում հայտարարեց, թե մենք կարող էինք չունենալ այսքան զոհ եւ կորուստներ, բայց այդ ժամանակ ինձ ասելու էիք դավաճան, հետեւաբար, ես գերադասեցի ունենալ այդքան զոհ, որպեսզի այդ պիտակից դուրս մնամ, ավելին, եթե ես այդ պրոցեսների մեջ չմտնեի, ապա վտանգի տակմկհայտնվեր 150 հազար մարդ։ Մենք գործ ունենք շարքային մանիպպուլյացիաների միջոցով հասարակության վրա ամենատարբեր էմոցիոնալ թեզերը վաճառելու փորձի հետ։ Նույն սկզբունքն է հիմա ՝ Փաշինյանը վտանգի շանտաժ է անում՝ այ , եթե չստորագրենք, սա կլինի, այն պարագայում, երբ Հայաստանը ունի զինված ուժեր, ունի անհրաժեշտ կարողություններ, սակայն հրաման չի տրվում։ Որպես դրա ապացույց, շատ փաստեր կան, բայց ես միայն մեկ օրինակ նշեմ՝ երբ Սեւ լճի հատվածում հրաման էր եղել,որ հայ դիրքապահներից զենքը հավաքեն եւ նրանց բաժանել էին փայտե ձողեր, ադրբեջանցիներն ամբողջությամբ զինված էին կրակային զենքով։ Արդյունքում ունենցանք այն, որ հակառակորդը դիրքային առաջխաղացում ունեցավ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հերքումներին, թե ինքը չի պատրաստվում որեւէ փաստաթուղթ ստորագրել, Ղուոնդյանն ասաց՝ գործ ունենք շարքային սուտասանի եհտ։ Տեսնելով հասարակության արձագանքը , նա կրկին փորձեց ստել։ «Երկու օր առաջ ԱԺ-ում, երբ ներկայացնում էր Ադրբեջանի պահանջները, Փաշինյանն ասաց, թե Հայաստանում տնտեսական դրական զարգացումներ կան, որ Հայաստանը աշխարհի տնտեսական ազատությունների ռեյտինգում 10-րդն է, դա բացարձակ սուտ է, Հայաստանը այդ նույն ռեյտինգում 58-րդ երկիրն է, այն օրվա դրությամբ, որ օրն ինքն այդ պնդումն արել է։ Մենք շարքային սուտասանի հետ գործ ունենք»,-նկատեց Ալեն Ղեւոնդյանը ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ