Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Արցախն ու Հայաստանը կործանելու պատճառ հանդիսացող հասարակական ցասումը չպետք է տարերային բնույթ ստանա, այլապես կհայտնվենք նոր քաոսի մեջ. Զաքարյան 09/15/2022   23:23  |  ԼՐԱՀՈՍ

Պետության և անձի դեմ գործած, ինչպես նաև հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները պատասխանատվության այն տեսակներն են, որոնք սպառնում են ՀՀ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, ինչպես նաև 2020-22թթ. ՀՀ-ում քաղաքական և հայեցողական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած որոշ խմբի անձանց: Հետևաբար, իշխանությունը պահելու համար կռիվ են տալու մինչև վերջ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Այդ պայքարում նրանք չեն խնայելու ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա քաղաքացիներին, ո՛չ էլ ուժային կառույցներին: Քանի դեռ իշխանություն ունեն, ամեն ինչ անելու են, ծանր հանցագործությունների պատասխանատվության ժամը հեռացնելու համար: Թե չէ «ժողովրդի մանդատ», «ժողովուրդն ա ընտրել», «քաղաքացու կամք», «երկիր», «պետություն», «խաղաղություն» և իրենց այլ լոլոները զուտ իշխանությունից զրկվելու վախից ծնված բնազդային մանիպուլյացիաներ են: Նրանցից շատերը, իշխանությունը պահելու մոլուցքից ելնելով, այնքան մարդու հետ են թշնամացել ու շատ լավ գիտակցում են, որ մարդկայնորեն իրենց այնքան վատ են պահել, որ բարեգթության տեղ անգամ չեն թողել: Հետևաբար՝ ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի համար իշխանությունը դարձել է կենաց խնդիր:

Պատկերացրեք իշխանությունից զրկվելուց հետո, նրանցից նույնիսկ ամենաանմեղները ինչպե՞ս են քայլելու փողոցներով, ինչպե՞ս են որևէ հիմնարկում գնալու աշխատանքի, ինչպե՞ս են բիզնեսով զբաղվելու, դասախոսություն կարդալու և այլն: Միայն հասարակության բարոյական ճնշումը և հանրայնորեն բացահայտված ճշմարտությունները բավարար են լինելու, որպեսզի ՔՊ-ական նախկին պաշտոնյաները տևական ժամանակ ինքնամեկուսացվեն:

Պատահական չէ, որ այսօր կոչ են անում ընդդիմադիր քաղաքացիներին առանց զենքի ուղարկեն պատերազմ, շարունակ վախեցնում են ԱԱԾ-ով, պառլամենտում հիստերիա են բարձրացնում, ուրախանում են, որ ոստիկանները ծեծում են միտինգավոր քաղաքացիներին և այլն: Ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը մտքում անիծում են այն օրը, երբ դժբախտություն ունեցան մտնել Նիկոլի թիմ: Իսկ Նիկոլն անխնա օգտագործում է նրանց և խոսքը մեր մեջ՝ շատ էլ ճիշտ է անում:

Իշխանափոխություն մի օր լինելու է, դա անխուսափելի է: Իսկ ՔՊ-ականներից շատերը երիտասարդ տարիքում են և դեռ շատ անելիքներ ունեն իրենց կյանքում: Նրանք իհարկե չեն ցանկանա, որ այդ տխուր հեռանկարն իրենց սպառնա: Վստահ եմ նաև, որ իշխանափոխության հաջորդ օրվանից սկսած, նրանցից շատերը բազմաթիվ հանցանքների կենդանի և կամավոր վկաներն են դառնալու՝ հանուն իրենց նկատմամբ վերաբերմունքի ինչ-որ չափով մեղմացման: Նիկոլն էլ լավ գիտի, որ շրջապատված է պատեհապաշտներով, ուստի նրանց նկտմամբ կիրառում է շանտաժի և հասարակության աչքերում մինչև վերջ փչացնելու սխեման:

Բայց սա լավ տեղ չի տանելու: Իշխանափոխության նպատակը հասարակությունը կոնսոլիդացնելն ու երկիրն այս վիճակից դուրս բերելն է, ոչ թե նոր հաշվեհարդարների հնարավորություն ստեղծելը: Անշուշտ պետության համար տգետ և դավադիր որոշումներ կայացնողները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն, սակայն Արցախն ու Հայաստանը կործանելու պատճառ հանդիսացող հասարակական ցասումը չպետք է տարածվի բոլորի վրա և տարերային բնույթ ստանա: Այլապես կհայտնվենք նոր քաոսի մեջ, որը նույնքան վտանգավոր է, որքան ներկայիս իրավիճակն է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու գործադիր իշխանության քիչ թե շատ պարկեշտ, գիտակից և սրտացավ մարդիկ, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է վստահ լինեն, որ նիկոլիզմի հեռացումը իրենց անձնական, մասնագիտական և ծառայողական գործունեությանը ոչնչով չի սպառնալու: Դա բխում է պետության կայուն զարգացման և ճգնաժամերը հաղթահարելու անհրաժեշտությունից:

Որքան էլ, որ չարացած լինեմ Արցախի մեծ մասի կորստով, Հայաստանի կործանման վտանգներով ու հազարավոր զոհված հայրենակիցների վշտով, միևնույն է՝ սա իմ անձնական համոզմունքն է: Իսկ Նիկոլից պետք է օր առաջ ազատվել՝ անկախ նրանից նրա տերերը ցանկանո՞ւմ են ազատման դիմումը մակագրել, թե ոչ»,- գրել է Զաքարյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:27 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը
14:39 15/09/2022  |  ՄեկնաբանությունՇուրջը պատերազմ է, նորանոր զոհեր, թշնամու թիկունքից դեռևս դուրս չբերված դիակներ, նոր գերևարված զինծառայողներ, նույն պահին ԱԺ դահլիճում անբարո ուսապարկերի դեմքերին խինդ ու ծիծաղ է.Զաքարյան
11:12 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը գտնվում է Երևանում
00:34 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. ԱՀ ԱԺ նախագահ
23:53 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում. Թովմասյան
22:23 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում ինքնաբուխ հավաք է իրականացվում (տեսանյութ)
22:15 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍՎերահաստատում ենք՝ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արցախի նախագահ
22:04 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում.Դավիթ Բաբայան
20:20 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև. Արցախի ԱԺ
14:50 12/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Նախիջանիկում մտածում են՝ որտեղից վճարեն չհձնած ցորենի սերմացուի համար, իսկ Կիչանում՝ սերունդ կրթում թշնամու ուղիղ նշանառության տակ

Արխիվ

[]