ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմությունը չունի պլան «Բ» , «Ց», իրենք մինչև հիմա սցենար չունեն, երեկ անակնկալի էին եկել, չգիտեին՝ ինչ անեն.քաղտեխնոլոգ 09/15/2022 21:40 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը երեկ Աժ ամբիոնից փաստացի հայտարարեց, որ ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ ընդհանրապես հրաժարվում է Արցախից։
Արցախցիներին ասում է՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք, ես կապ չունեմ ձեզ հետ, ասում է, ինչ էլ լինի, ինձ դավաճան էլ ասեն , ինչ էլ անեն, ես ստորագրելու եմ այդ փաստաթուղթը, դրանից 3 ժամ հետո գրելով, լայվ մտնելով, ինքն ու իր ողջ թիմը սկսեցին հերքել դա ժողովրդի ճնշման ներքո, բայց կարող է նաև ժողովրդից չվախեցավ , կարող է այդ պահին իրենց ինչ-որ կենտրոններից զանգեցին ու պահանջեցին , որ հերքի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում Փաշինյանի աղմակահարույց հայտարարությանը՝ նոր փաստաթղթի ստորագրման մտադրության մասին, որը առաջացրել ժողովրդի մեծամասնության զայրույթը:
Ինչ վերաբերում է քաղաքացիների ինքնաբուխ ակցիային՝ Կարեն Քոչարյանը կարծում է, որ ակցիան ծավալվելու և հաջողության հասնալու միտում ունի, եթե լիդեր ունենա.
«Բայց ինքնաբուխ հավաքը միանգամից չի ունենում լիդերներ, երբ լիդեր կծնվի, այդ լիդերներն էլ ամեն ինչ կտանեն առաջ, բայց երեկ ես չտեսա լիդեր: Ես չեմ տեսնում այն լիդերին, որն ունի ամբիցիա՝ կազմակերպելու այդ ամենը, որովհետև ինքնաբուխը ինքնաբուխ, բայց որպեսզի չդառնա անկառավարելի, լիդեր է պետք»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգի տպավորությամբ՝ընդդիմության համար անակնկալ էր, որ այդքան մեծ թվով քաղաքացիներ կհավաքվեն, ուստի չգիտեին իրենց անելիքը.
«Ընդդիմության պրոբլեմը այն է, որ չունեն պլան «Բ» , «Ց» իրենք մինչև հիմա չունեն այն սցենարը՝ ինչ պետք է անեն, եթե ինքնաբուխ հավաք լինի, դա երեկ պարզ երևաց»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ պատրաստ են ստորագրել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ փաստաթուղթը, ինչի համար անհրաժեշտ է նաև ՔՊ-ական պատգամավորների մասնակցությունը, սակայն իշխանական պատգամավորներն այդպես էլ չեկան ու ինքնաբուխ ակցիան ավարտվեց:
Հարցին՝ հաշվի առնելով, որ մեծ բազմություն էր հավաքվել՝ արդյո՞ք հնարավոր չէր առանց իմպիչմենտի, ժողովրդական ճնշման միջոցով հասնել վերջնական նպատակին, քաղտեխնոլոգն ասաց.
«Հնարավոր է, եթե լինի մեծ ճնշում, ոչ մեկը չի դիմանա, խնդիրը միայն Փաշինյանը չէ, եթե այդ կարգի ճնշումներին չեն դիմացել Հուսեյնը և այդ կարգի լիդերներ, Փաշինյանն ով է որ դիմանա»,-ասաց նա:
Իսկ թե արդյո՞ք հնարավոր չէր ճնշման միջոցով ՔՊ-ականներին ստիպել, որպեսզի գան խորհրդրան և սկսեն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, Կարեն Քոչարյանը կարծում է՝ սա ևս հնարավոր էր, պարզապես գործողությունները կազմակերպող չկար:
Ինչ վերաբերում է ՔՊ-ականների վարքագծին՝ քաղտեխնոլոգն արձանագրում է՝ այն կանխատեսելի էր.
«Սկզբում փախչել, կորել, հերքել, հետո հաջորդ օրը , երբ տեսնում են ժողովուրդ չկա, նորից դուրս են գալիս: ՔՊ-ականները մեր ոստիկանության դասական վարքագծն ունեն, եթե դիմացը քիչ մարդ է, իրենք 100 հոգով հարձակվում, ծեծում, ձեռքերը ոլորում ու տանում են քաղմաս, իսկ եթե իրենցից շատ է ժողովուրդը՝ չքվում են»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ