ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ պայմանագիր ստորագրելով այս պատերազմը չի կանգնելու. Վրթանեսյան 09/14/2022 21:56 | ԼՐԱՀՈՍ
Քանի որ նույնիսկ Նիկոլին ատող շատ ընկերներս չեն հասկանում, թե ինչ է նա հիմա անում, փորձեմ բացատրել։ Նախ՝ այսօրվա իր հայտարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«1. Շատերն այն ընկալեցին այնպես, թե Նիկոլը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել (բայց դեռ չի ստորագրել) մի թուղթ, որով Հայաստանը մեկընդմիշտ կընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, բայց ՀՀ-ից ոչ մի բան չի հանձնի։ Իբր ՀՀ-ն իր համար կարմիր գիծ է։ Այսինքն իր ասածի անուղղակի ուղերձը սա է. «Ես որոշել եմ վերջնականապես հանձնել Արցախը, որ գոնե պահենք ՀՀ-ն»։
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Նա, ամենայն հավանականությամբ կամ ԱՐԴԵՆ ստորագրել է գաղտնի մի բան Արցախը հանձնելու մասին, կամ տվել է բանավոր երաշխիքներ։ Սա իր ոճն է. մինչև վերջ տպավորություն էին ստեղծում, թե Բերձորի և Աղավնոյի ճակատագիրը դեռ որոշված չէ, այնինչ շատ լավ էլ գիտեին, որ ամեն ինչ որոշված է։ Նույնը՝ Իրանի հետ մեր ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելը և այլն։
Ավելին՝ ՀՀ-ն իր համար կարմիր գիծ չէ մի պարզ պատճառով. նա արդեն հանձնել է Գորիս–Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, մի տարուց ավելի է՝ հանդուրժում է ՀՀ տարածք մտած թշնամու ներկայությունը Սյունիքում ու Գեղարքունիքում, նախապատրաստություններ է տեսնում Տավուշում հող հանձնելու և այլն, և այլն։
Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական սահմանը դեռ ՈՐՈՇՎԵԼՈՒ է սահմանազատման ընթացքում, և ինչի վրա ադրբեջանցիները մատները դնեն, այդտեղ էլ սահմանը կանցնի, քանի որ ՀՀ-ն ներկայացնողն իրենց կամակատարն է։ Այսինքն այդ «կարմիր գիծ» սիրուն բառը որ ասում է, իրականում էդ գիծը դեռ գծվելու է ըստ Բաքվի քմահաճույքի։
2. Եւս մեկ կուտ, թե իբր պատրաստ է ստորագրելուց հետո հեռանալ։ Եթե այդ մարդը հեռացողը լիներ, ստորագրելուց առաջ կհեռանար, ինչո՞ւ է ստորագրում ու վերցնում իր վրա մեղքը, նոր հեռանում։ Հիշեք, որ սա այն մարդն է, որը չհեռացավ պատերազմը կապիտուլյացիայի տանելուց հետո, բազմաթիվ կորուստներից հետո, մարդ է, որը երբեք իր վրա որևէ բանի պատասխանատվությունը չի վերցնում, միշտ գցում է ուրիշների գրպանը։
Նա ընդամենը օգտագործում է աշխարհի բոլոր պոպուլիստների ու բռնապետների սիրած հնարքը՝ հղում առ ժողովրդին. «նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի»...
ԻՐԱԿԱՆՈՒՄ սա նշանակում է, որ նա ատամներով պահելու է իշխանությունը ու, ինչպես արդեն գիտենք 44-օրյա պատերազմի փորձից, պատրաստե է հազարների զոհաբերել իր անձնական իշխանությունը պահելու համար։
3. Նիկոլը խոստանում էր խաղաղություն, բերեց (ինչպես և զգուշացնում էինք), նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր մահեր։
Որևէ պայմանագիր ստորագրելով այս պատերազմը չի կանգնելու, նույնիսկ եթե Նիկոլն իսկապես հավատար իր փուչ խոստումներին, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն պատրաստվում մեզ ապրելու շանս տալ։ Ադրբեջանական զորքը կամրանա նոր գրաված դիրքերում ու կանցնի ագրեսիայի հաջորդ փուլին։ Ինչպես արեցին 44-օրյայի ժամանակ, հետո Սև լճի մոտ ու Գեղարքունիքում և այլն, և այլն։ Ադրբեջանը ՉՈՒՆԻ որևէ կարմիր գիծ Հայաստանի նկատմամբ, ու քանի դեռ Նիկոլն է նստած Հանրապետության հրապարակում, մենք շարունակելու ենք կորցնել Հայաստանը։
Քանի ամիս է ասում եմ. մենք ապրում ենք փետրվարի 23-ի Մարիուպոլում, ուր մարդիկ պլանավորում էին հաջորդ օրը համերգ գնալ, երեխայի ծնունդը տոնել ևն, բայց փետրվարի 24-ին սկսվեց պատերազմը, իսկ 2 ամիս անց Մարիուպոլ ուղղակի չկար։
Երբ ասում էի, որ մենք «փետրվարի 23-ի Մարիուպոլում ենք», մարդիկ լսում էին, գլխով անում, բայց համարում սա գեղարվեստական խոսք։
3 օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին ջերմուկցիներին եթե նույնը ասեի, կծաղրեին ինձ։ Ինչպես և Մարիուպոլի ժողովուրդը, իրենք ինչ-որ առօրյա գործեր էին պլանավորում. ծնունդ, կնունք, քեֆ և այլն։ Այսօր Ջերմուկի մատույցներում մարտեր են։
Թերևս այսքանը... Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա»,- գրել է Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ